fbpx

ԹԵՍՏ-սիմվոլդրամա․ «Ձին տափաստանում»

Այս հոգեբանական թեստը կօգնի ձեզ վերլուծել ձեր կյանքը խորհրդանիշների միջոցով: Այս տեխնիկան կոչվում է սիմվոլդրամա` հատուկ տեխնիկա, որն օգնում է կապ հաստատել ենթագիտակցության պատկերների և իրականության միջև:

Այսպիսով, եկեք սկսենք:

ԹԵՍՏ

1. Հանգստացեք, փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ տափաստանում եք: Նայեք ձեր շուրջը, ինչպիսի՞ն է այդ տափաստանը: Կիզված անապա՞տ, ծաղկող մարգագետի՞ն: Ամենուր ավազաթմբե՞ր են, թե՞  փարթամ խոտ:

Ձեր տեսած տափաստանն անվե՞րջ է: Թե՞ լայն դաշտը գտնվում է անտառի եզրին: Իսկ ինչպիսի՞ն է այդ անտառը՝ մո՞ւթ, անանցանելի՞, պուրա՞կ:

2. Ի՞նչ եք անում այդ տափաստանում: Դուք ճանապարհո՞րդ եք, մոլորված մա՞րդ, թե՞ մարդ, ով գիտի այս վայրերը և պատրաստվում է կանգառի: Կամ գուցե ուժերը սպառե՞լ եք և օգնության կարիք ունեք: Եթե ​​այո, ապա ինչպե՞ս եք աջակցություն փնտրելու: Կբղավե՞ք, թե՞ կսպասեք անսպասելի օգնության:

3. Իսկ հիմա խրխնջոց եք լսում, և հորիզոնում հայտնվում է մի ձի: Տեսեք, թե որտե՞ղ է նա: Տափաստանի հեռվո՞ւմ է, թե՞ գալիս է դեպի ձեզ, թե՞ դուք եք նրան մոտենում: Ի՞նչ եք անելու ձիու հետ: Ցանկանում եք թամբե՞լ նրան, թե՞ ձին վախեցնում է ձեզ:

4. Այժմ դուք նկատում եք, որ ինչ-որ խոչընդոտ է ի հայտ եկել: Ինչպիսի՞ն է այն: Լեռներ, անդունդ, ավազակներ, թե՞ այլ բան: Ավելի մանրամասն նկարագրեք խոչընդոտը: Եթե ​​դրանք սարեր են, ապա ինչպիսի՞ն են դրանց գագաթները: Ինչպե՞ս եք լուծելու խնդիրը: Ձին ձեր օգնակա՞նն է, թե ոչ:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տափաստանը ձեր անձնական հանգամանքներն են, ձեր կյանքը, ինչպիսին է այն այժմ: Դուք լա՞վ եք կողմնորոշվում տափաստանում, թե՞ մոլորվել եք:

Անտառը ձեր սոցիալական միջավայրն է: Ձեր կապերը և ձեր կողքին գտնվող մարդիկ: Մարդիկ չկա՞ն: Թե՞ կան: Ինչպիսի՞ն են այս մարդ-ծառերը:

Ճապարհորդը դուք եք, ձեր անհատականությունը: Ինչպե՞ս ես տեսնում քեզ: Ուժեղ ճանապարհորդ, թե՞ մոլորված, շփոթված և հոգնած:

Ձին ձեր վերաբերմունքն է գործին: Թե ինչպիսի ձի է և ինչպես եք վերաբերվում նրան, այն է, ինչ տեղի է ունենում այժմ ձեր աշխատանքում և ընդհանուր առմամբ կյանքում: Ձին հոգնա՞ծ է և ծե՞ր: Թե՞ ձիերն ընդհանրապես մի քանիսն էին: Երամա՞կ էր, թե՞ այնուամենայնիվ մեկ ձի, բայց ուժեղ և ակտիվ: Իսկ ո՞վ է ավելի ուժեղ՝ դո՞ւ, թե՞ ձին: Ձեզ հաջողվե՞ց թամբել կայտառ հովատակին:

Խոչընդոտը ձեր վերաբերմունքն է տարբեր խնդիրներին: Խնդիրը լանդշաֆտի մեջ է (սարեր, անդունդ)` ձեր բնավորությունը, մարդկանց մեջ (ավազակներ, թափառաշրջիկներ, բնիկ ցեղ)` հարաբերությունները: Խոչընդոտները (խնդիրները) հաղթահարելի համարու՞մ եք, թե՞ խորհուրդների կարիք ունեք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.17 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ-սիմվոլդրամա․ «Ձին տափաստանում»
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը