fbpx

5 կարևոր խոստովանություն զույգի կյանքում

«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը չի մտել այս ցուցակի մեջ։

Ես քեզ հարգում եմ

Շատ են գրել այն մասին, որ սիրահարների առողջ հարաբերությունների գրավականը հարգանքն է: Բայց կարևոր է հիշել, որ խոսքն այս բառի գլոբալ ընկալման մասին չէ: Հարգել կարելի է ոչ միայն ինչ-որ արարքների համար: Ձեր կողքին գտնվողի անձը կազմված է հարյուրավոր դրական առանձնահատկություններից, որոնցից յուրաքանչյուրը հարգանքի է արժանի: Ամենակարևորը դա տեսնելն ու հիշելն է:

Ես քեզ լսում եմ

Ցանկացած հարաբերություն խոստում է, իսկ կատարյալ տարբերակում՝ նաև փոխըմբռնում: Հաճախ ձեր զուգընկերը ոչ այնքան լիարժեք ըմբռնման, որքան վստահության կարիք ունի, որ իրեն լսում են, այլ ոչ ձևացնում: Միայն այդ դեպքում է զույգը կարող բաց երկխոսել, իսկ դա նշանակում է, որ կարող է ցանկացած խնդիր լուծել:

Ես աջակցում եմ քեզ

Կարելի է որքան ասես խոսել կանանց ազատության, տղամարդկային ուժի և միմյանցից անկախության մասին: Բայց, ամեն դեպքում, ցանկացած հարաբերություն՝ հատկապես ռոմանտիկ, մասնակցություն է: Եվ կարևոր չէ, թե որ ոլորտում է ձեր զուգընկերոջն աջակցություն պետք: Գիտակցությունը, որ սիրելիդ աջակցում է քեզ, կարող է թևեր տալ:

Ես քեզ երախտապարտ եմ

Միասին անցկացրած յուրաքանչյուր օրվա, բոլոր ուրախ պահերի, երեխաների, սիրելիի նուրբ սպիի… մի խոսքով՝ ինչի համար ասես: Անկեղծ երախտագիտությունն ամենամաքուր և անշահախնդիր զգացողությունն է:

Ես ընդունում եմ քեզ

Պետք չէ շփոթել հարգանքն ու ընդունելը: Առաջինը, որպես կանոն, կապված է ձեր զուգընկերոջ արժանիքներից: Բայց անթերի մարդ չի լինում: Ամեն դեպքում՝ ռոմանտիկները պնդում են, որ սիրելի մարդու պարագայում թերությունները նույնպես արժանիքների են վերածվում, բայց, անկեղծ ասած, ժամանակի ընթացքում անհնար է աչք փակել ակնհայտորեն գրգռող բաների վրա: Եվ պետք էլ չէ: Փոխարենը ինքներդ ձեզ խոստովանեք, որ ձեր զուգընկերն ունի այդ սովորույթը/գիծը/առանձնահատկությունը, դա ձեզ դուր չի գալիս, բայց չեք կարող փոխել: Այն, որ գիտակցում եք ձեր զուգընկերոջ որոշակի թերությունները, արդեն նշանակում է ընդունել: Կատարյալ մարդիկ չկան:

Աղբյուրը՝ Creu


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
5 կարևոր խոստովանություն զույգի կյանքում
Արամ Հակոբյան (Արխանգելո) – Հեռավոր իմ աստղ (Վիդեո)