fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ Լեոնիդ Ենգիբարով - Հարևանները

Լեոնիդ Ենգիբարով – Հարևանները

Ա՜խ, ինչպես էին դատապարտում նկարչին հարևանները։ Բոլորը խոսում էին այն մասին, թե նա ի՜նչ, տաղանդավոր է, և ի՜նչ ափսոս է, որ խմում է՝ թաքուն ուրախանալով, որ գոնե այս հարցում նման է իրենց։
Եվ ոչ-ոք չգիտեր, որ նկարչր տանը գինու սափորում արդեն վաղուց սովորական աղբյուրի ջուր է, որն առավոտները թեթև քայլվածքով բերում է նա, որին սիրում է նկարիչը։
Իսկ հարբած է, որովհետև խմում է վաղորդյան արևը, ձյունածածկ գագաթների ճերմակությունը և վրձնով թափթփում է դրանք իր կտավների վրա։
Ես այցելում էի նրա միշտ բաց տունը, ջուր խմում այն սափորից և, օրորվելով, երջանիկ ու տխուր, գնում տուն։
Երևի, այնուամենայնիվ, դա սովորական ջուր չէր, կամ էլ մեղավոր էին ջուրը լցնող ճկուն ձեռքերը, և աչքերը այն աղջկա, որը շատ է սիրում նկարչին, լեռնային մանուշակի գույն ունեցող աչքերը։
Իմ խեղճ գլուխն այնպե՜ս է պտտվում, եվ ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում։ Իսկ ահա անմիտ հարևաններն արդեն ինչ-որ բան են խոսում իմ մասին։
Թող այդպե՛ս լինի։

կարդացեք նաև

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը․ ԽՈՅԵՐ Ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա...

Բազմագիտակության ԹԵՍՏ խելացիների համար

Այսօրվա մեր թեստի հարցերը հեշտերից չեն: Ստուգեք, արդյո՞ք կհերիքի Ձեր գիտելիքները՝ թեստի բոլոր հարցերին անսխալ պատասխանելու համար: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...

Մեջբերումներ Օնորդե դը Բալզակի «Շագրենի կաշին» վեպից

«Շագրենի կաշին» ֆրանսիացի գրող Օնօրե դը Բալզակի «Մարդկային կատակերգություն» հայտնի վիպաշարի մեջ ներառված վեպերից մեկն է: Փիլիսոփայական այս վեպը մեր առջև բացում է 19-րդ...

Կենդանակերպի 6 ամենահուսալի նշանները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են, քանի որ նրանց կարելի է վստահել ցանկացած գաղտնիք։ Նրանց կարող եք պատմել ցանկացած բան՝ վստահ լինելով, որ այդ...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար

Այս թեստն անցնելու համար հարկավոր է ունենալ գիտելիքների իրոք մեծ պաշար: Ի՞նչ եք կարծում, կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար: Եկեք...