Ձեզ ենք ներկայացնում կյանքի 35 օրինաչափություններ, որոնք ճիշտ է ձևակերպված են հումորային, կսմիթային ձևով, նաև օգտագործված են փոխաբերական իմաստներ, բայց բավական հաճախ պատահում են մեր կյանքում: Ուշադիր կարդացեք և փորձեք ըմբռնել միտքը ու խոստանում ենք, Ձեզ բավական ծանոթ բաներ կտեսնեք: Եվ այսպես.
1. Հարևան հերթը միշտ ավելի արագ է առաջ գնում (Էտորեի դիտարկումը):
2. Եթե ոչինչ այլևս չի օգնում, կարդացեք վերջապես ցուցումները (Կանի և Օրբենի ակսիոմա):
3. Փնտրտուքները պետք է սկսել ամենաանհամապատասխան վայրից (փնտրման օրենք):
4. Աշխատանքը ինչպես որ կարգն է ավարտելու համար միշտ ժամանակը չի հերիքում, սակայն այն ձևափոխելու համար՝ ժամանակ միշտ էլ գտնվում է (Մեսկիմենի օրենք):
5. Դժվար լուծվող խնդիրները միշտ հանձնարարեք ամենածույլ աշխատակցին, նա կգտնի հեշտ լուծումը (Հլեյդի օրենք):
6. Նրանց ովքեր սիրում են երշիկ և հարգում են օրենքներ, հարկավոր չէ տեսնել ինչպես են ստեղծվում երկուսն էլ (երշիկային սկզբունք):
7. Թիմային աշխատանքը շատ կարևոր է: Այն թույլ է տալիս մեղքը հեշտությամբ գցել ուրիշի վրա (Ֆեյգելի 8-րդ կանոն):
8. Ձեզ միշտ չի հերիքի կամ ժամանակը, կամ փողը (Լերմանի կարևորություն):
9. Աշխատանքի առաջին 90%-ը խլում է ժամանակի 10%-ը, իսկ վերջում մնացած աշխատանքի 10%-ը խլում է ժամանակի 90%-ը (ծրագրերի ժամկետային կատարման օրենք):
10. Երբ էլ, որ դուք կտրեք Ձեր եղունգները, մեկ ժամ անց այն անպայման պետք է գալիս (Ուիտեննի օրենք):
11. Երբ գալիս է անհրաժեշտության պահը թխկթխկացնել փայտի վրա՝ հայտնաբերվում է, որ աշխարհը բաղկացած է միմիայն ալյումինից և պլաստիկից (Ֆլագգի օրենքը):
12. Յուրաքանչյուր աշխատանք շատ հեշտ է, եթե դա դու չես անում (Հոլտի օրենք):
13. Ով կարողանում է՝ անում է: Ով չի կարողանում՝ սովորեցնում է: Ուսանողական ավելացում. ով չի կարողանում սովորեցնել՝ սովորեցնում է ինչպես սովորեցնել (Ջ.Բ.Շոուի օրենք):
14. Յուրաքանչյուր հրաման, որը կարող է ոչ ճիշտ հասկացվել՝ հասակացվում է ոչ ճիշտ (բանակային աքսիոմա):
15. Մարդիկ համաձայնվում են կատարել յուրաքանչյուր բարդության աշխատանք, երբ այլևս անհրաժեշտություն չկա (Զիմերգի ինքնակամ աշխատանքի օրենք):
16. Փորձագետը՝ յուրաքանչյուր մարդն է ոչ մեր քաղաքից (Մարսի կանոն):
17. Փորձը աճում է փչացված սարքավորումների հետ ուղիղ հարաբերակցությամբ (Հորների պոստուլատ):
18. Երբեք չի ստացվում անել միայն մեկ բան (Հարդինի օրենք):
19. Ամենահետաքրքիր ցուցանմուշը որպես օրենք չի ունենում անվանումով ցուցանակ (Ջոեունսի Կենդանաբանական այգիների և թանգարանների օրենքը):
20. Ոչ մի տաղանդ չի կարող հաղթահարել մանրուքներից կախվածությունը (Լևիի 8-րդ օրենք):
21. Մարդը, ով ունի մեկ ժամացույց՝ հստակ գիտի ժամանակը: Մարդ, ով ունի մի քանի ժամացույց երբեք ոչնչի վրա վստահ չէ (Սեգալի օրենք):
22. Այն ինչը դուք բավական երկար եք պահպանում կարելի է դեն նետել: Սակայն հենց դուք այն դեն նետեք, այն անպայման ձեզ պետք կգա [տե՛ս նաև կետ 10] (Ռիչարդի փոխկապակցվածության օրենք):
23. Կորցրածը միշտ գտնում ես ամենավերջին գրպանում (Բուբի օրենք):
24. Հնարավեոր չէ կանխավ իմանալ բուտերբրոդի որ կողմը պետք է քսել կարագը (բնության անկանխատեսության օրենք):
25. Տաք կոլբան ունի նույնպիսի տեսք ինչ սառը կոլբան (Լաբորատորիայում աշխատանքի առաջին օրենքը):
26. Կառավարությունում կոռուպցիայի մասին միշտ հաղորդվում է անցյալ ժամանակով (Ուոտերգեյգեթյան օրենք):
27. Սովորաբար ամենաբարոյականն են նրանք, ովքեր բավական հեռու են խնդրի լուծումից (Ալիսկովի սկզբունք):
28. Տնտեսագետների մոտ իրական աշխարհը հաճախ դիտարկվում է որպես եզակի դեպք (Հոնգրենի դիտարկում):
29. Խելամիտ պատճառներով ոչինչ չի արվում (Օ’Բրայանի օրենք):
30. Յուրաքանչյուր արարքի համար գոյություն ունի հավասարազոր ընդդիմադիր քննադատություն (Հարիսոնի պոստուլատ):
31. Ով մուծում է ամենաքիչը՝ բողոքում է ամենաշատը (Դրյուի պրոֆեսիոնալ պրակտիկայի օրենք):
32. Կարևոր չէ, որ ինչ-որ մեկը ճիշտ չի գնում՝ հնարավոր է դա բավական գեղեցիկ է դիտվում (Սքոթի առաջին օրենք):
33. Չջարդվող խաղալիքները օգտակար են նրանով ուրիշ խաղալիքներ ջարդելու համար (Վան Ռոյայի օրենք):
34. Ամենամեծ հայտնագործությունները կատարվում են սխալմամբ (Յանգի օրենք):
35. Ինչ էլ որ Ձեզ հետ պատահի, դա պատահել է Ձեր ծանոթներից որևէ մեկի հետ, բայց շատ ավելի վատ ձևով (Մինդերի օրենք):