Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆ Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել

Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել

Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել:

Եվ պետք չէ միանգամից այս առաջին նախադասությունը կարդալուց ինձ մեղադրել անհայրենասիրության մեջ: Ընդհակառակը ես երևի չափից դուրս հայրենասեր եմ , որ ազգիս ամեն մի մեղմ ասած «բաց թողում» սրտիս շատ մոտ եմ ընդունում:

Ինչու՞ եմ այս եզրահանգմանն եկել. այլապես ինչպե՞ս բացատրել, եթե օրեր առաջ պանթեոնը էլի սրբապղծել են: Եվ այդ ոչ թե թուրքն է արել, այլ հայը: Մի քանի կոպեկի համար իր սրբատեղին է սրբապղծում, մի քանի գրամ պղնձի համար իր ազգի մեծերին է ուրանում: Միջազգային ատյաններում ազերիներին ենք մեղադրում մեր Ջուղայի խաչքարերի և այլ մշակույթային արժեքների վերացման կամ յուրացման համար, այն ինչ մենք ինքներս թքած ունենք այդ արժեքների վրա և պատրաստ ենք մի քանի կոպեկի համար այն ոչնչացնել:

Կամ ինչպե՞ս բացատրել, եթե ոչ նեխելով, երբ հայ ազգի մեջ սեփական կրոնադավներ են ի հայտ գալիս. է՛լ սատանիստներ, է՛լ աղանդավորներ: Իսկ հայ ազգի կրոնը՝ քրիստոնեությունը, այն հավատն է, որը օգնել է մեզ գոյատևել հազարամյակներ:

Այլապես ինչպե՞ս բացատրել, եթե ոչ նեխելով, երբ սկսել ենք ուրանալ մեր իսկ մշակույթը, մեր իսկ նիստ ու կացը: Մեր մաքրամաքուր երաժշտությունը, որը Կոմիտասը մաքրազերծեց այլևայլություններից, նորից սկսել ենք այլանդակել, կեղտոտել թուրքական մզզոցներով ու ոռնոցներով: Մեր բարքերը, մեր նիստ ու կացը, մեր ընտանիքի ձևավորված և հզոր ինստիտուտը փոխարինում ենք եվրոպական կասկածելի և աղետաբեր երևույթներով: Սկսել ենք այլասեռվածությունն ու այլասերվածությունը մարդկային արժանապատվություն և մարդկային իրավունք կոչել և ընկալել…

Այլապես ինչպե՞ս բացատրենք, եթե ոչ նեխելով, երբ Հայաստանը հայաթափելու ամենամեծ և ամենաարդյունավետ քաղաքականությունը հենց մեր իշխանություններն են կատարում, մեր իշխանությունները, այսինքն նորից մենք հայերս:

Ախր ո՞րն ասեմ, էլ որը…

Այլապես ինչպե՞ս բացատրենք, եթե ոչ այսպես. «Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել»:

Վախենում եմ, որ մեր կործանումը մոտ է: Սարսափելի ցավալի է տեսնել ու գիտակցել այս ամենը:

Իսկ սա գրելու ընթացքում ևս մեկ ապացույց հայտնվեց, որ ազգս կործանվում է: Մանրամասնին ծանոթացեք այստեղ. http://www.radiovan.am/krytyj-rynok-razrushen-finita-lya-komediya/

Загрузка…

կարդացեք նաև

Կրակի նշաններ․ Խոյի, Առյուծի և Աղեղնավորի ճշգրիտ բնութագիրը

Խոյերը, Առյուծներն ու Աղեղնավորները նման են իրար, բայց նաև տարբեր են ու առանձնանում են բնավորության գծերով։ Խոյ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ պետք է շարժման մեջ...

Ի՞նչ կլինի, եթե Երկրի պտույտները դանդաղեն

Կոլորադոյի և Մոնտանայի համալսարանների աշխատակիցները հաղորդել են Երկրի պտույտների դադաղելու և մոլորակի վրա սեյսմիկ ակտիվության միջև կապի առկայության մասին։ Գիտնականները վերլուծել են սեյսմիկ ակտիվությունը XX...

Աշխարհի 17 ամենախիտ բնակեցված վայրերը

Պիկ ժամերին փորձելով հասնել աշխատավայր, դուք, հավանաբար, համոզված եք, որ առավել խիտ բնակեցված քաղաք աշխարհում գոյություն չունի, քան Ձեր քաղաքն է: Սակայն մեր քաղաքները...

Ամենաուժեղ անհատներն ըստ Կենդանակերպի նշանի

Ոգով ուժեղ անհատները ունակ են շատ բաների հասնել և կայուն կերպով դիմակայել կյանքի բոլոր դժվարությունները։ Իհարկե շատ բան կախված է անձի բնավորության առանձնահատուկ գծերից,...

Խորագիտական ԹԵՍՏ. Ճի՞շտ է, թե՞ սուտ

Կրթված մարդը՝ բավական բարդ մեխանիզմ է, որն իր մեջ ներառում է տարբեր ոլորտների գիտելիքներ։ Բացի կյանքի փորձից՝ նախ, մարդը պետք է ունենա լավ ակադեմիական...
-->