fbpx

30 խորը մեջբերումներ, որոնք սնունդ են տալիս մտորելու համար

Մտքեր, որոնց մասին ցանկանում ես մտորել:

 

1. Ձեր միտքը ծրագրավորվում է: Եվ եթե դուք այն ինքներդ չծրագրավորեք, նշանակում է ինչ-որ մեկը դա կանի Ձեր փոխարեն:

Ջերեմի Համմոնդ

 

2. Ցածր կարծիք ունենալն ինքդ քո մասին՝ համեստություն չէ: Դա ինքնակործանում է:

Բոբբի Սոմեր

3. Միևնույն բառը տարբեր կերպ է հնչում տարբեր գրողների մոտ: Մեկը բառը փնտրում է իր ներսում, իսկ մյուսը հանում է վերարկուի գրպանից:

Շարլ Պեգի

4. Մինիմալիզմը ինչ-որ բանի բացակայության մեջ չի կայանում: Դա ուղղակի ինչ-որ բանի իդեալական քանակն է։

Նիկոլաս Բեռոուզ

5. Որոշ զբոսաշրջիկներ կարծում են, որ Ամստերդամը մեղքերի քաղաք է, բայց իրականում այն ազատության քաղաք է: Ուղղակի ազատության պայմաններում մեծամասնությունը ընտրում է մեղքը:

Ջոն Գրին

6. Եթե դուք կարծում եք, որ հասել եք լուսավորվածության, ուղղակի մեկ շաբաթ անցկացրեք ձեր ընտանիքի հետ:

Բաբա Ռամ Դաս

7. Խելքը բավական արագ հարմարվում է ամեն ինչին, բացի կարոտից:

Էմիլի Դիքինսոն

8. Ճշմարտության գույնը՝ մոխրագույն է:

Անդրե Ժիդ

9. Հեռուստատեսությունը երբեք արվեստի ձև չի լինի, որովհետև այն գործում է ըստ հեռուստադիտողների սպասումների:

Միխաիլ Հանեկե

10. Ես նկատել եմ, որ նույնիսկ այն մարդիկ, որ պնդում են, որ ամեն ինչ կանխորոշված է և մենք ոչինչ չենք կարող փոխել, փողոցն անցնելուց միշտ կողքերն են նայում:

Սթիվեն Հոկինգ

11. Կյանքը՝ այն չէ, ինչ ստանում եք: Դա այն է, թե ինչ եք անում ստացածի հետ:

Սթեֆանի Պերկինս

12. Հնարավոր չէ դառնալ կիրթ, եթե կարդալ միայն այն, ինչ մեզ դուր է գալիս:

Ժոզեֆ Ժուբեր

13. Երբեմն, երբ սարսափելի ցանկություն ունեմ փքաբլիթ ուտելու, իսկ ինձ չի կարելի՝ ես սկսում եմ մտածել: Ի՞նչն է ավելի հաճելի Աստծուն: Որ ես երջանի՞կ լինեմ, թե միայն ուտեմ այն, ինչ կարելի է: ․․․ և ես ուտեմ եմ փքաբլիթը:

Դալայ Լամա

14․ Ինչ-որ բան անընդհատ զսպում էր մեզ և դարձնում ավելի թույլ: Պարզվեց, որ դա մենք ինքներս ենք:

Ռոբերտ Ֆրոստ

15. Եթե դուք ցանկանում եք մի գեղեցիկ օր մեծագույն որևէ բան անել, հիշեք, այդ մի գեղեցիկ օրն՝ այսօր է:

Ջորջ Լուկաս

16. Ես գրում եմ այնպես, կարծես փրկում եմ ինչ-որ մեկի կյանքը: Հնարավոր է՝ իմ սեփականը:

Կլարիսի Լիսպեկտոր

17. Գրքերն ունեն նույն թշնամիներն, ինչ մարդիկ՝ կրակ, խոնավություն, եղանակ և նրանց սեփական պարունակությունը:

Պոլ Վալերի

18. Մշակույթը՝ Ձեր օպերացիոն համակարգն է:

Թերենց Մակկենա

19. Կիրառեք բարությունը ամեն օր Ձեզ շրջապատող մարդկանց վրա, և դուք կհասկանաք, որ դուք այժմ էլ երկնքում եք:

Ջեկ Կերուակ

20. Ամբողջ արվեստը ինքնակենսագրական է: Մարգարիտը՝ ոստրեի ինքնակենսագրությունն է:

Ֆեդերիկո Ֆելինի

21. Իսկական ուսուցիչները օգտագործում են իրենց որպես կամուրջ, որով հրավիրում են անցնել բոլոր աշակերտներին: Իսկ հետո, անցկացնելով աշակերտին մյուս կողմ, նրանք ուրախությամբ քանդում են կամուրջը, խրախուսելով նրանց ստեղծել սեփականը:

Նիկոս Կազանձակիս

22. Զինվորը՝ կենդանական աշխարհի վերջին օղակն է:

Ջոն Սթեյնբեկ

23. Ճանապարհորդիր միայն նրանց հետ, ում սիրում ես:

Էռնեստ Հեմինգուեյ

24. Փարոսը չի վազվզում ամբողջ ափով մեկ՝ փրկելու համար նավակ գտնելու ակնկալիքով: Նա ուղղակի կանգնած է իր տեղում և լուսավորում է:

Էնն Լամոտ

25. Եթե միակ աղոթքը, որ ասում եք Ձեր կյանքում՝ «շնորհակալությունն է», դա արդեն բավարար է:

Մայսթեր Էկհարթ

26. Անվտանգ ճանապարհ ուղարկում են միայն թույլերին:

Հերման Հեսսե

27. Մոլորակին հարկավոր չեն մեծ քանակությամբ «հաջողակ մարդիկ»: Մոլորակը հուսահատորեն խաղաղապահների, ապաքինողների, վերականգնողների, պատմիչների և ամեն տեսակի սիրողների կարիք ունի: Նա կարիք ունի մարդկանց, որոնց կողքին լավ է ապրելը: Մոլորակը բարոյական մարդկանց կարիք ունի, որոնք պատրաստ են մտնել պայքարի մեջ, որպեսզի աշխարհը դարձնեն կենդանի և մարդասեր: Իսկ այդ որակները ընդհանուր շատ քիչ բան ունեն «հաջողակության» հետ, ինչպես այն սահմանվում է մեր հասարակության մեջ:

Դալայ Լամա

28. Հինգ տարեկանում ես սովորեցի կարդալ: Ավելի կարևոր բան այլևս իմ կյանքում տեղի չունեցավ:

Մարիո Վարգաս Լոսա

29. Այն, ինչ պիտի ասվեր՝ արդեն ասվել է: Բայց քանի որ ոչ ոք չի լսել այն պետք է կրկին անգամ կրկնել:

Անդրե Ժիդ

30. Ես գործել եմ ամենասարսափելի մեղքը բոլոր մեղքերից: Ես երջանիկ չեմ եղել:

Բորխես


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
30 խորը մեջբերումներ, որոնք սնունդ են տալիս մտորելու համար
Microsoft-ի պատասխանը Google-ի հավելյալ իրականությանը