fbpx

Հիշվող բաների ցուցակ, որ անպայման պետք է անել կյանքում

Ամեն օր մենք զբաղվում ենք տարբեր բաներով, կատարում ենք տարբեր արարքներ, երբեմն մեքենայորեն, չնկատելով թե ինչպես է կյանքը շատ արագ սլանում մեր կողքով։ Մեր գործողություններում ինչ-որ բան պարտադրվում է մեզ դրսից (հեռուստատեսություն, նորություններ, ինտերնետ, թերթեր), ինչ-որ բան փոխառում ենք ընկերներից և գործընկերներից, ինչ-որ բան ուղղակի նորաձև է։ Հաճախ մենք ուղղակի մոռանում ենք ստեղծագործելու և կրեատիվի մասին, որը հնարավոր չէ գնել, այն կարելի է միայն ստեղծել։

Եվ այսպես, ազատություն տվեք ձեր երևակայությանը։ Առաջարկում ենք Ձեզ կատարել 30 վառ բան, որոնք կգունավորեն ձեր առօրյան և կհիշվեն շատ երկար։

1. Նկարել սեփական նկարը

Կարևոր չէ, որ դուք նկարիչ չեք և այդ նկարը նման չի լինի Դա Վինչիի կտավին։ Գնեք կտավ, շրջանակ, մոլբերտ և նկարեք ձեր կյանքի նկարը։ Գիրք գրել կարող է յուրաքանչյուրը, իսկ ահա նկարի առումով՝ ավելի դժվար է։ Երբ վերջացնեք, կախեք նկարը պատից։

2. Փրկել ինչ-որ մեկի կյանքը

Արյուն հանձնեք, գումար նվիրաբերեք վիրահատության համար։ Սովորեք առաջին օգտնություն ցույց տալ։ Կարող է մի օր ստիպված լինեք հենց դուք ինչ-որ մեկին առաջին օգնություն ցուցաբերել։

3. Նվիրաբերեք ձեր իրերը աղքատներին և կարիքավորներին

Մենք հաճախ ենք աղբը նետում մեր կարծիքով անպետք իրեր, որոնք իրականում կարող էին ինչ-որ մեկին պետք գալ։ Ավելի հաճելի կլինի երջանկացնել որևէ մեկին այդպիսի նվերով։

4. Ծառ կամ այգի տնկել

Եթե չունեք ամառանոց կամ տնամերձ, դա կարելի է անել այգում կամ անտառում։ Եվ կարևոր չէ, որ դա ոչ մեկ չի տեսնի, չի գնահատի և դրա համար ձեզ շքանշան չի տա։ Արեք դա մոլորակի համար, ապագայի համար, որը մեզ համար անպայման կլինի։

5. Այցելեք սուրբ վայր

Արեք դա անկախ հավատքից և հավատքի հանդեպ հայացքներից։ Դա հնարավորություն կտա մտորել սեփական կյանքի մասին։ Միգուցե դրանից հետո դուք ինչ-որ բան կփոխեք ձեր կյանքում, կարգուկանոն կհաստատեք ձեր գլխում, կմտորեք մարդկային գոյության հարցի շուրջ։

Մեր կյանքը հավերժ չէ և դուք Աստված չեք, և մի օր կգա ձեր մահվան պահը։ Միգուցե արդեն ժամանա՞կն է սկսել ապրել և վերջապես ինչ-որ արժեքավոր բան անել կյանքում։

6. Ճանապարհորդեք ոտքով

Ռիսկի դիմեք, հավատացեք, արժե դա անել։ Նոր տպավորություններ, ծանոթություններ և այլն…

7. Սովորել օտար լեզու և ընկերներ գտնել այդ երկրից

Ամեն նոր լեզու՝ դա ևս մեկ անձ է ձեր մեջ։ Նոր լեզուն՝ մի ամբողջ մշակույթ, ավանդույթ, հարաբերություններ և տպավորություններ են։ Որքան շատ լեզուներ սովորեք, այնքան ավելի ամբողջապես կբացվի աշխարհը ձեր առաջ։

8. Ճանապարհորդել քոուչսերֆինգի օգնությամբ

Քոուչսերֆինգը՝ մարդկանց համար բաց լինելու և օգնելու ցանց է։ Ճանապարհորդության ընթացքում Ձեզ անվճար կհատկացնեն գիշերելու տեղ և այլ օգնություն։ Եվ կարևոր չէ, թե որ երկրում՝ այնտեղ միշտ կգտնվի մի քանի հարմար տարբերակ։ Բացի դրանից դրա օգնությամբ կկարողանաք իրագործել նաև նախորդ կետը։

9. Գրվել կամավոր

Չկա ավելի լավ բան, քան օգնել ուրիշներին։ Մաքրեք այգին, օգնեք անտուններին, կերակրեք սովածներին, օգնեք տատիկներին անցնել փողոցը։ Մի խոսքով դրսևորեք ձեր մարդկային որակները։

10. 7 օր միայնակ ապրել քաղաքակրթությունից հեռու

Առանց ինտերնետ, հեռուստատեսություն, հեռախոս և համակարգիչ։ Հեռու մարդկանցից և կապի միջոցներից։ Հերոսության նման է հնչում, այնպես չէ՞։ Այդպես էլ կա։ Ընդամենը մեկ շաբաթ, սակայն կվերադառնաք արդեն բոլորովին այլ մարդ դարձած։ Ուղեղն ու հոգին կմաքրվեն անպետք ֆայլերից, կգա պարզությունն ու առաջ շարժվելու ցանկությունը։

11. Պահել անձնական օրագիր և այնտեղ գրանցել բոլոր մտքերն ու իդեաները

Իսկ հետո որպես ժառանգություն փոխանցել երեխաներին կամ թոռներին, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն ձեզ և ձեր ներքին աշխարհը։ Յուրաքանչյուրն էլ դեմ չէր լինի այդպիսի բան ստանալ հորից կամ պապուց։ Դարձրեք դա ընտանեկան ավանդույթ։

12. Գտնել մարդու (կամ մարդկանց), ով ունի նույնպիսի երազանքներ ինչպիսին ձերն է

Եվ միասին փորձել հասնել երազանքին։ Սկսել կարելի է մանր բաներից։ Եվ ո՞վ գիտե, միգուցե ընթացքում դուք կհանդիպեք ոչ միայն նպատակին հասնելու ճանապարհի ընկեր, այլ նաև կյանքի ուղեկից։ Չէ՞ որ դուք կունենաք այդքան ընդհանրություններ և ընդհանուր հետաքրքրություններ։

13. Գնել փունջ ծաղիկներ և բաժանել անցորդներին

Մեկ ծաղկիկը՝ կարծես թե այնքան էլ թանկարժեք բան չէ, բայց հաճելի կլինի յուրաքանչյուրին։ Դուք կզգաք դա, երբ կտեսնեք ժպիտներ և երախտապարտ աչքեր։

14. Մանկատուն տանել ձեր մանկական իրերն ու խաղալիքները

Կարելի է նաև գումարային ներդրում կատարել կամ ուղղակի գնալ հյուր փոքրիկներին։ Աշխարհում այնքան շատ բախտի կողմից լքված փոքրիկներ կան, որոնք ուշադրության, սիրո և ջերմության կարիք ունեն։ Անտարբեր մի եղեք նրանց նկատմամբ։ Կստանաք հարյուրապատիկ ավելին։

15. Կազմակերպել կամ մասնակցել Ֆլեշ Մոբի

Դա կարող է լինել ինչ պատահի։ Դուք կարող եք պատկերացնել ձեզ դերասանի կամ հնդկական ֆիլմի պարողի դերում։ Դա կբերի շատ ծիծաղ, ուրախություն և դրական լիցքեր։

16. Գտնել հին լուսանկար ընկերների հետ, հավաքել նրանց նույն վայրում և լուսանկարվել նույն կերպ

Հավանաբար լուսանկարում առակա որոշ մտերիմների և ծանոթների շատ վաղուց չեք տեսել։ Հրաշալի պատրվակ կլինի կրկին հանդիպելու համար։ Իսկ միգուցե հին ընկերական կապերը կվերակենդանան և դուք ձեռք կբերեք մտերիմ մարդու կրկին։

17. Կազմեք տոհմածառ

Գոնե մինև 10-րդ սերունդ, իսկ ավելի լավ կլինի ավելին։ Դուք պետք է իմանաք ով են եղել ձեր նախնիները և հարգեք նրանց հիշատակը։ Ով գիտե, միգուցե ձեզ հետ կսկսի ձեր տոհմի փառքը կամ էլ ձեր մեջ հոսում է ազնվական արյուն։ Արեք դա, քանի դեռ ձեր ծեր ազգականները ողջ են։

18. Մի ամբողջ օր չստել և չքծնել

Ասել այն ամենը ինչ մտածում և զգում ես։ Դժվար մարտահրավեր է։ Բայց փորձեք դուրս գալ շրջանակներից, մի վախեցեք հետևանքներից։ 10 տարուց դուք դժվար թե կհիշեք այն պրոբլեմների մասին, որոնք ծագեցին ձեր ազնվության պատճառով։ իսկ այդ օրը կարող է փոխել ձեր ողջ կյանքը։ Այնպես, որ դուք այլևս չեք խորամանկի ոչ ձեր հանդեպ և ոչ էլ ուրիշների։ Հետաքրքի՞ր է։ Դե՛, փորձեք։

19. Ստեղծել սեփական ոգեշնչման տախտակ

Չշփոթել վիզուալիզացիայի տախտակի հետ։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Բոլորս էլ երբեմն բարկանում ենք, վատ ենք մեզ զգում, բարկանում ենք և լինում ագրեսիվ։ Բոլորն էլ երբեմն ցած են դնում զենքերը, քանի որ այլևս ուժ չկա պայքարելու, նպատակին հասնելու։ Ստեղծեք լուսանկարներով, նկարներով, տարբեր իրերով տախտակ կամ պլակատ, որը ձեզ 100%-ով կկարողանա ուրախացնել, ոգեշնչել, մոտիվացնել և հավատ ներշնչել ինքներդ ձեր հանդեպ։

20. Պատրաստել նվեր սեփական ձեռքերով

Եվ նվիրել հարազատ և մոտ մարդու։ Ներդրեք ձեր ամբողջ երևակայությունը, ձեր ամբողջ ունակությունները և հաճելի պահ մատուցելու ցանկությունը։ Բայց նվիրեք ուղղակի, առանց սպասումի։ Հիշեք, կարևորը ուշադրությունն է։

21. Կազմակերպեք անակնկալ տոն ձեզ համար թանկարժեք մարդկանց համար

Եվ կարևոր չէ որքան փող ունեք։ Ուղղակի զարդարեք տունը փուչիկներով, տորթ թխեք, երգ սովորեք։ Որովհետև կարևոր է ոչ թե տոնի գինը, այլ զգացմունքի ուժը, որը դուք ներդնում եք դրա մեջ, և նաև այն զարմանքն ու երջանկությունը, որը դուք պարգևում եք։

22. Մի ամբողջ օր ապրել առանց էլեկտրականության

Ընդհանրապես։ Նույնիսկ առանց սառնարանի :) Եվս մեկ տարօրինակ, սակայն օգտակար արարք։ Պատռեք շաբլոնները, կոտրեք համակարգը, թեկուզ ընդամենը մեկ օր։  Մնացեք միայնակ ինքներդ ձեր և բնության հետ։ Եթե չդիմանաք թեկուզ մի պահ, համարեք, որ այդ օրը չստացվեց։

23. Մեկ ամիս դառնալ բուսակեր

Հավատացեք առողջությանը ոչ մի վնաս չեք հասցնի, այլ ընդհակառակը՝ կմաքրեք օրգանիզմը։

24. ԱՄԵՆ օր մի կողմ դնել ոչ մեծ գումար

Իսկ 5 տարուց, հավաքված գումարով ընկերների հետ անել այն, ինչ միշտ եք ցանկացել, սակայն փողը չի հերիքել։ Իրագործեք երազանքը, թեկուզ 5 տարուց։ Դա ձեր մեջ կդաստիարակի համառություն և նպատակասլացություն։ Ապացուցեք ձեզ, որ դուք արժանի եք։

25. Կարեք ինքներդ ձեզ համար հագուստ

Եվ միգուցե հագնեք դա։ Բոլորս էլ հագուստ ենք կրում։ Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը ստեղծել է այն։ Դուք էլ դարձեք հագուստների շարքի ստեղծող ինքներդ ձեզ համար։ Մաղթում ենք Ձեզ կրեատիվ իդեաներ, որակյալ կտորներ և որքան հնարավոր է շատ գույներ։

26. Սովորել ինչ-որ կիրառական հմտություն

Օրինակ մեղվաբուծություն կամ այգեգործություն, փայտի վրա քանդակել կամ աղյուսներ շարել։ Մի դարում, որտեղ ամեն ինչ կարելի է անել աջ ձեռքով չխկրխկացնելով մկնիկի կոճակները՝ դա ձեզ համար կլինի ինչպես մաքուր օդ։ Չէ որ այնքան հաճելի է անել ինչ-որ նյութական բան, թեկուզ թող դա լինի ջրատար խողովակի վերանորոգումը։

27. Տնկել 7-10 ծառ կամ ավելի լավ է ավելի շատ

Ինչո՞ւ։ Դե որպեսզի նախ ձեր ներդրումն ունենաք երկիր մոլորակի վրա և երկրորդ, որպեսզի ձեր սերունդները հպարտությամբ նշեն, որ այս անտառը իրենց պապն է տնկել։ Բացի դրանից դուք ինքներդ այդ փաստից լավ կզգաք ձեզ։

28. Գրել իրական նամակներ և նվիրել իրական բացիկներ

Ինչ-որ մի տեղ գրել էին, որ մի քանի դար անց մարդկությունից չի մնա և ոչ մի վկայություն, քանի որ ամեն ինչ պահպանվում է էլեկտրոնային տեսքով։ Իսկ միգուցե արժե մտերիմներին նվիրել իրական բացիկնե՞ր, գրել իրական նամակներ թղթի վրա՞, այլ ոչ թե sms-ով կամ էլ. փոստով։ Տպել և տեղադրել լուսանկարները ալբոմներում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում։

29. Պատրաստել սեփական ժամանակի պարկուճը

Եվ այնտեղ տեղադրել սեփական հաղորդագրությունը ապագա սերունդներին։ Ուղարկեք ձեր մի մասնիկը ժամանակի ճանապարհորդության։ Միգուցե հետագա սերունդներին դա օգնի բացահայտել անցյալի ինչ-որ գաղտնիք։

30. Ավելացնել այս ցուցակին կետ ձեր կողմից և իրականացնել

Դա կարող է լինել ձեր նվիրական ցանկությունը, կամ այն, ինչ շատ եք վախենում անել։ Ցուցակի լիարժեք չէր լինի առանց այս կետի։

Հաջողություն և վառ տպավորություններ։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հիշվող բաների ցուցակ, որ անպայման պետք է անել կյանքում
7 Porsche 911 երաժշտություն են նվագում (վիդեո)