fbpx

3 լիցքաթափող զբաղմունք յուրաքանչյուրի համար

Եվ այսպես՝ գնացինք․

  1. Ազատություն տվեք երևակայությանը և հորինեք կատակերգական կամ ֆանտաստիկ ժանրի պատմություն, որի գլխավոր հերոսը կլինեք հենց ԴՈՒՔ (գրի առեք, պատմեք որևէ մեկին կամ պարզապես՝ պտտեք հորինված պատմությունը ձեր մտքում)։ Ով գիտի, միգուցե ձեր պատմությունը մի օր հայտնվի ամենավաճառված գրքերի ցանկում․․․

ԿԱՐևՈՐ Է նման կերպ Դուք կարող եք բացահայտել, որ Ձեր կյանքում տեղի ունեցող իրավիճակներն այնքան էլ բարդ և տանջալից չեն, որքան թվում է առաջին հայացքից։ 

  1. Առանձնացրեք ձեզ հաճելի զգացողություններ և հիշողություններ պատճառող լավագույն լուսանկարները (համակարգչում կամ բջջայինում), պատճենահանեք դրանք և հավաքեք լուսանկարների ալբոմ։

ԿԱՐևՈՐ Է հաճախ մենք մոռացության ենք տալիս մեր կյանքում տեղի ունեցած դրական իրադարձությունները/մարդկանց, իսկ նման ալբոմն արդեն իսկ ամեն անգամ մեզ հիշեցնել կտա կյանքի ոչ միայն սև, այլև սպիտակ գծերի մասին։

  1. Եթե ունեք հին ամսագրեր, ապա իսկը ժամանակն է մեկ բաժակ տաք թեյ վերցնելու և դրանց հետ առանձնանալու համար։ Ինչո՞ւպարզապես ամսագրերից դուրս բերելու (կտրելու) Ձեր ցանկությունները, երազանքները և նպատակները ցույց տվող պատկերները։ Պատկերներն առանձնացնելուց հետո՝ սոսնձեք դրանք որևէ ամուր հիմքի վրա և ամրացրեք ցանկությունների ցուցանակը ձեզ տեսանելի որևէ տեղում։

ԿԱՐևՈՐ Է Ցուցանակը հնարավորություն է տալիս հստակություն մտցնել Ձեր իրական ցանկությունների և հետագա անելիքների մեջ։ Ամեն անգամ նկատելով ցուցանակը, Դուք աստիճանաբար տրամադրվելու եք դրանց իրագործմանը նպաստելու ուղիների որոնմանը։ 

Հրապարակման ներկայացրեց՝ Քրիստինե Դավթյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
3 լիցքաթափող զբաղմունք յուրաքանչյուրի համար
Անձի հոգեբանական տեսակի որոշման ԹԵՍՏ