Մենք շատ քիչ բան գիտենք ոչ միայն մեզ շրջապատող աշխարհի, այլ նաև մեր մասին: Երբեմն մենք նույնիսկ չենք կարողանում հասկանալ, թե ինչ ենք զգում, ինչպիսի հույզեր են հիմա մեզ պատում: Ինչպիսի՞ն են լինում մարդու զգացմունքներն ու հույզերը: Ուղղակի անհնար է բոլորը թվարկել, իսկ որոշների համար նույնիսկ անունը չգիտենք։ Բայց նայեք այս ցանկին և փորձեք հիշել, թե որքան վաղուց է ձեզ մոտ եղել այս կամ այն զգացողությունն այս ընտրանուց։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Սոնդերո
Գիտակցում այն բանի, որ յուրաքանչյուր անցորդ քեզ նման վառ և բարդ կյանք ունի:
2. Օփիա
Ինչ-որ մեկի աչքերի մեջ նայելու չգիտակցված ցանկություն, ինչը միաժամանակ կարող է հուզիչ և խոցելի դառնալու զգացողություն առաջացնել:
3. Մոնակոպսիս
Նոր-նոր ծնվող, բայց ուժեղ զգացողություն այն բանի, որ դու քո տեղում չես:
4. Ինումո
Ապագայում լինելու, սեփական կյանքը տեսնելու, բայց անցյալում ինքդ քեզ ասելուն ունակ չլինելու ցավ:
5. Վելիկոր
Հին գրախանութների հանդեպ տարօրինակ կարոտ:
6. Ռուբատոսիս
Սեփական սրտի բաբախյունի տագնապալի ընկալում:
7. Կենոպսիա
Լքված մթնոլորտի զգացողություն այն վայրում, որտեղ սովորաբար շատ մարդ կա, իսկ հիմա խաղաղ է և լքված:
8. Մաուէրբաուէրտորիհքեյջ
Մարդկանց վանելու անբացատրելի ցանկություն, եթե անգամ դրանք մտերիմ ընկերներդ են, որոնց շատ ես սիրում:
9. Ջուսկա
Վերացական զրույց քո երևակայության մեջ, որը չես դադարում կրկնել ուղեղումդ:
10. Կրայսալիզմ
Արգանդում մանկան հանգստություն, երբ տարածքում փոթորկի մեջ ես:
11. Վեմոդալեն
Զգացողություն, երբ զարմանալի գեղեցիկ վայր ես լուսանկարում, բայց հասկանում ես, որ հազարավոր նման լուսանկարներ կան:
Կարդացեք նաև՝ 9 տհաճ զգացողություններ, որոնք իրականում ցույց են տալիս, որ դուք լավ մարդ եք
12. Անեկդոխ
Զրույց, երբ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում:
13. Էլիպսիզմ
Տխրություն, որ երբեք չես կարողանա պարզել, թե ինչպես կզարգանա պատմությունը:
14. Կուեբիկո
Անզգամ բռնության ակտերի պատճառով քայքայման վիճակ:
15. Լակեիզմ
Աղետի ենթարկվելու՝ օդանավի կործանումից հետո ողջ մնալու, հրդեհի ժամանակ ամեն ինչ կորցնելու ցանկություն:
16. Էկսուլանսիս
Փորձի մասին զրույցից հրաժարվելու միտում, քանի որ դա չզգացած մարդիկ չեն կարող լիարժեք հասկանալ քեզ:
17. Ադրոնիտիս
Ժամանակի քանակի պատճառով հիասթափություն, որը վատնում ես մարդուն ճանաչելու համար:
18. Ռուկկեհունհուրե
Ուղևորությունից հետո տուն վերադառնալու զգացողություն՝ գիտակցելու համար, որ այն անհետանում է գիտակցությունից:
19. Նոդուս Տոլլենս
Գիտակցում այն բանի, որ քո կյանքի սյուժեն այլևս իմաստ չունի քեզ համար:
20. Օնիզմ
Միայն մեկ մարմնում լինելուց հիասթափություն, որը կարող է նույն ժամին միայն մեկ վայրում լինել:
21. Լիբերոսիս
Իրերի մասին ավելի քիչ հոգ տանելու ցանկություն:
22. Ալցշմերտս
Հին խնդիրներից հոգնություն, որոնք միշտ ունեցել ես. նույն տխուր խնդիրներն ու տագնապները, որոնք տարիներով կրծել են քեզ: