fbpx

2012թ. 10 կարևորագույն հայտնագործությունները

.2012 թ. դեռ չի ավարտվել, սակայն գիտնականները արդեն իսկ ամփոփում են արդյունքները, վերհիշում են ամենակարևոր բացահայտումները, որոնք կատարվել են հեռացող տարում:

Նոր Մոլորակներ, նոր կենդանիներ, անհավանական ձեռքբերումներ, որոնք արժան են Գիննեսի ռեկորդի գրքին…

Առաջարկում եմ միասին վերհիշենք 2012թ. ամենաաղմկալի բացահայտումները: Եվ այսպես.

10. Հսկայական կոկորդիլոս, որը անցնում է բոլոր ռեկորդները

Հսկա կոկորդիլոս Լոլոնգը հասնում է 6.17 մետր երկարության: Այն ապրում է անազատության մեջ և պաշտոնապես համարվում է ամենահսկա կոկորդիլոսը, որը հուլիսին գրանցվել է Գիննեսի ռեկորդների գրքում:

Ինչպես հայտնում է National Geographic-ը, այս սողունի մասին նորությունը դարձել էր այս տարվա 10 ամենաքննարկվող նորություններից մեկը:

.

Նրանից հետո, երբ կոկորդիլոսին մեղադրեցին մարդկանց վրա հարձակման և 2 մարդու սպանության մեջ, նրան 2011թ. որսացին Ֆիլիպիններում և տեղավորեցին Բունավան հետազոտական կենտրոնի էկոպարկում:

9. Շաքար տիեզերքում

Վերջերս աստղագետները «քաղցր բացահայտում» էին կատարել. շաքարի պարզագույն մոլեկուլներ են լողում մեզանից 400 լուսնատարի հեռու աստղերի շուրջ կուտակված գազերում: Սա թույլ է տալիս ենթադրել, որ այլ մոլորակներում կարող է կյանք գոյություն ունենալ:

.

Արտաերկրային կյանքի որոնումները շարունակվում են

Այս օգոստոսյան բացահայտումը, իհարկե, չի կարող ապացույց հանդիսանալ, որ արտաերկրային կյանք այնուամենայնիվ գոյություն ունի: Սասկայն այն էականորեն մեծացնում է հավանականությունը, որ երբևե մենք կարող է իմանանք այլմոլորակային կյանքի մասին:

Ածխաջրածիններով հարուստ մոլեկուլները դրանք կյանքի ձևերի շինանյութեր են: Այժմ բացահայտվեց, որ դրանք գոյություն ունեին աստղային փոշում՝ մինչ մոլորակների ձևավորման սկիզբը:

8. Արեգակնային համակարգի նոր մոլորակներ

Համաձայն հետազոտությունների, որոնց արդյունքները հրապարակվել են մայիսին՝ Արեգակնային համակարգի ամենածայրում գոյություն ունեն չբացահայտված մոլորակներ: Այդ մոլորակները գտնվում են շատ հեռու և շատ մութ միջավայրում, որպեսզի հնարավոր լինի նրանց տեսնել ասղադիտակների միջոցով:

.

Բրազիլիայի ազգային աստղադիտարանի աստղագետ Ռոդնի Գոմեսը հայտնում է, որ այդ անտեսանելի մոլորակների գոյությունը հնարավոր է այն պատճառով, որ նրանք մի փոքր շեղում են Կոյպերի գոտու օբյեկտների օրբիտան: Այդ օբյեկտները իրենցից ներկայացնում  են փոքր սառցե մարմիններ և նաև թզուկ մոլորակներ, որոնք տեղակայված են Նեպտունի օրբիտայից դուրս:

7. Գտնվել է Աստծո մասնիկը՝ Տիեզերքը կապող էլեմենտը

Հուլիսին երկու անկախ հետազոտողներ, որոնք աշխատում էին մեծ ադրոնային կոլայդերի հետ, հայտնեցին, որ 99% հավանականությամբ նրանք հայտնաբերել են Հիգսի բոզոնը, որը միանգամից անվանեցին «Աստծո մասնիկ»:

.

Մասնիկը, որին փնտրում էին երկար ժամանակ, հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ավարտուն ֆիզիկական մոդելի մասին և բացատրել, ինչո՞ւ են օբյեկտները մեր տիեզերքում օժտված զանգվածով: Բացի դրանից, այս մասնիկի շնորհիվ գոյություն ունեն գալակտիկաները, մոլորակները և նույնիսկ մենք :

6. Կորուսյալ աշխարհ Անտարկտիդայում

Դեռևս պաշտոնական անվանում չստացած Յետի ծովախեցգետինը ապրում է Անտարկտիդայից ոչ հեռու օվկիանոսի տաք աղբյուրներում, որոնք հարուստ են միներալներով: Գիտնականները հայտնեցին, որ մեծ խորություններում հայտնաբերել են գիտությանը անհայտ, անցյալում երբեք չհայտնաբերված կենդանի արարածների «կորուսյալ աշխարհ»:

06228f5079f9d5bd0f38928d21bd80db

Ծովային խորությունները հետազոտելու համար նախատեսված ստորջրյա սարք-ռոբոտը, որը համալրված էր տեսախցիկով, ուղևորվել է օվկիանոսի խորքերը, որում հայտնաբերել է նախկինում անհայտ բեղիկավոր ոտքերով խեղգետիններ, ծովախեցգետիններ,անեմոններ և նույնիսկ ութոտնուկ: Բոլոր այս արարածները գործնականում զերծ են գունավորումից, քանի որ նրանք բնակվում են կատարյալ խավարում մոտ 2400 մ խորություններում:

5. Հիդրայի համաստեղությունում հայտնաբերվել է աստղային համակարգ իր 9 մոլորակներով

Երկիր մոլորակից 127 լուսնատարի հեռու տեղակայված աստղը իր օրբիտայի վրա կարող է ունենալ ավելի շատ մոլորակներ, քան Արեգակը, ինչը թույլ է տալիս այդ Աստղային համակարգը համարել «ամենաբնակեցվածը» բոլոր հայտնի աստղային համակարգերից:

.

Համաձայն հետազոտությունների արդյունքների, որը հրապարակվել է ապրիլին, Հիդրայի համաստեղությունում գտնվող HD 10180 աստղը նման է արևին, նրա շուրջը պտտվում է ոչ պակաս քան 9 մոլորակ, այն դեպքում, երբ մեր Արեգակնային համակարգում պաշտոնապես հայտնի են ընդամենը 8 մոլորակ:

4. Կենդանիների նոր տեսակներ Հարավային Ամերիկայում

Գիշերային կապիկի նոր տեսակը Պերույի հյուսիսային շրջանում հայտաբերված 8 նոր տեսակի կաթնասուններից մեկն է:

Պերույից և Մեքսիկայից մի խումբ կենսաբաններ 2009-2011թթ. իրենց հանրաճանաչ արշավի ժամանակ հայտնաբերել են կենդանիների նոր տեսակներ: Այն, որ դրանք նախկինում գիտությանը անհայտ տեսակներ են՝ ապացուցվել է 2012-ին:

.

3. Նոր անոտ երկկենցաղներ

Այս արարածները ամենևին էլ օձ կամ որդ չեն, ինչպես կարող է թվալ: Սրանք հողափոր անոտ երկկենցաղներ են, որոնք գիտության համար բոլորովին նոր կենդանիներ են՝ հայտարարել են փետրվարին գիտնականները:

.

Chikilidae ընտանիքին պատկանող երկկենցաղները բնակվում են հյուսիս-արևելյան Հնդկաստանում: Գիտնականները գտել են արդեն այդ բոլորովին նոր կենդանիների 6 տեսակ:

2. Ապացույցը նրա, որ Մայաները չեն կանխատեսել Աշխարհի վերջը

Մայաների վերջին բացված մեծ քաղաքում հնեաբանները հայտնաբերել են զարդանախշերով զարդարված մի տուն: Ընդ որում այդ զարդանախշերը հասարակ զարդանախշեր չէին:

.

Նրանց վրա պատկերված էր բավական կենդանի տեսարան տիրակալի և իր արքունիքի կյանքից: Նաև հաշվարկներ, որը թույլ տվեց գիտնականներին հետևել ժամանակի բավական մեծ հատվածի իրադարձություններին: Այդ օրացույցը ամենևին չէր վերջանում, այլ շարունակվում էր ևս 1000 տարի, որը և ապացուցում է, որ Մայաները ամենևին չեն կանխագուշակել 2012-ի դեկտեմբերի 21-ին կայանալիք աշխարհի վերջը:

1. Մայաների ոչ սովորական տաճար Գվատեմալայի ջունգլիներում

Մոտավորապես 1600 տարի առաջ Գիշերային Արևի Տաճարը հանդիսանում էր արյունե կարմիր փարոս, որը կարելի էր տեսնել բավական մեծ հեռավորություններից: Այն զարդարված էր Մայաների արևի աստծո  դիմակներով, որը ներկայացված է օձի, արյունախումի կամ հովազի տեսքով:

.

Երկար ժամանակ այս տաճարը կորսված էր ջունգլիներում, սակայն 2012-ին մի խումբ հնեաբաններ հայտնաբերեցին այն: Այս գտածոն հնարավորություն է տալիս հետազոտողների ավելին իմանալ Մայանների հին քաղաքակրթության մասին:

Աղբյուրը՝ news.nationalgeographic.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2012թ. 10 կարևորագույն հայտնագործությունները
10 հետաքրքիր, գիտահանրամատչելի փաստեր