fbpx

5 դասական խորհուրդ հոգեբաններից, որոնք ուղղակի անօգուտ խորհուրդներ են

Մեր կյանքը այս կամ այն աստիճանով կազմված է սև և սպիտակ շերտերից, որոնք անընդհատ հաջորդում են միմյանց։ Եվ ծանր պահերին մեզ հարկավոր է մարդու խորհուրդ և աջակցություն։ Բայց կան բաներ, որ չես կարող պատմել հարազատներին և մտերիմներին։ Այդ պատճառով այդպիսի դեպքերում օգնության է հասնում հոգեբան-մասնագետի ծառայությունները, ով կլսի Ձեզ, խորհուրդ կտա և կուղղորդի ճիշտ հունով։ Սակայն բոլորովին ոչ բոլոր մասնագետներն են, որ կոմպետենտ են։ Գոյություն ունեն մի քանի խորհուրդներ պրոֆեսիոնալներից, որոնք բոլորովին ճշմարտացի չեն։

«Եղեք դրական տրամադրված, եթե նույնիսկ ամեն ինչ վատ է»

Որքան էլ որ փորձես խաբել սեփական բացասական զգացմունքները ոչ դուրեկան դեպքի վերաբերյալ, միևնույնն է վաղ թե ուշ զվարճանքի դիմակը կպատռվի, իսկ դրան կհաջորդի խորը դեպրեսիան։

«Դուրս արի հարմարավետության սահմաններից»

Խոսքերով դա իհարկե հեշտ է, բայց հարմարավետության սահմաններից դուրս գալը՝ չափազանց դժվար է։ Որովհետև կտրուկ դուրս գալով այնտեղից, որտեղ քեզ համար «տաք է» և նայել վախի աչքերի մեջ՝ շատ դժվար է։ Դա կարող է մարմինը և ուղեղը ենթարկել սթրեսի։ Պետք չէ դա անել կտրուկ, և ընդհանրապես՝ հարմարավետության սահմանները պետք է ընդլայնել, այլ ոչ թե դուրս գալ այնտեղից։

«Եղեք իդեալական»

Ո՞վ է հորինել այս զառանցանքը։ Սկզբունքորեն իդեալականություն գոյություն չունի։ Պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս և աշխատել սեփական թերությունների վրա, փորձելով ինչ-որ բան սովորել։ Թե չէ խոսք են տալիս, որ իբր, եթե լինենք իդեալական՝ ամուսինը չի հեռանա ուրիշի մոտ, աշխատավարձը բարձր կլինի, ընկերուհիները լավը կլինեն։ Ամուսինը կհեռանա, երբ ցանկանա, աշխատավարձը անպայման կբարձրացնեն լավ աշխատանքի դիմաց և աշխատունակության համար, իսկ ընկերուհինիեր գոյություն չունեն։ Ամեն ինչ կգնա իր հերթականությամբ։ Կատարելագործվեք, այլ ոչ թե վերածվեք կարծեցյալ իդեալականի։

«Բոլոր պրոբլեմները մանկուց են»

Լսելով նմատատիմ եզրակացություն, մարդը ավտոմատ կերպով սկսում է ետ նայել իր մանկություն և մեղադրել ծնողներին։ Պետք չէ մտածել, որ միայն մանկությունից են գալիս բոլոր պրոբլեմները։ Եվ ծնողները ոչ միշտ է, որ մեղավոր են։ Նրանք կարողացել են անել և տալ այն, ինչ կարողացել են, և դրանում նրանց մեղադրել՝ անիմաստ է։ Ավելի լավ է փորձեք մտորել Ձեր վարքի, մտածելակերպի մասին և աշխատել դրանց վրա։ Շատ հաճախ մեր պրոբլեմները գալիս են հենց մեզանից։

«Երբ դադարեք աշխատել՝ Ձեր ամուսինը կսկսի կրկնակի անգամ ավել վաստակել»

Շատ հիմար պնդում։ Պետք չէ մոռանալ, որ բոլոր մարդիկ տարբեր են և ինչ-որ բանի ընկալումը՝ նույնպես բոլորի մոտ տարբեր է։ Ինչ-որ մեկին դուր է գալիս աշխատել և վստահել միայն սեփական հնարավորություններին, ինչ-որ մեկը ցանկանում է տանը բորշ եփել, իսկ ինչ-որ մեկին էլ՝ ծախսել ամուսնու փողերը։ Նաև փաստ չէ, որ վարքի այդպիսի մոդելը տղամարդու մեջ երկու անգամ ավել աշխատելու ցանկություն կառաջացնի, առավել ևս, երբ դուք նրան նախապես սովորեցրել եք, որ դուք նույնպես տուն փող կբերեք։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր իրավիճակը և յուրաքանչյուրը պետք է ելնի իր իրավիճակից։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
5 դասական խորհուրդ հոգեբաններից, որոնք ուղղակի անօգուտ խորհուրդներ են
Ինչո՞ւ երբեք չի կարելի շատախոսել սեփական պլանների մասին