fbpx

«Նա, ով անընդհատ բողոքում է և նվնվում՝ ծույլ մարդ է»: 20 օրենք, որ մի օր դուք կընդունեք որպես իմաստություն

Հիմա դրանք Ձեզ կարող են անհեթեթ թվալ: Ժամանակի ընթացքում դուք կընդունեք դրանց իմաստությունը:

 

1. Եթե ինչ-որ բան բարկացնում է՝ սպասիր, շեղիր քեզ մեկ այլ ալիքի վրա: Ոչինչ մի ասա բարկացած ժամանակ, որովհետև հետո կամաչես:

2. Հայհոյելը՝ անքաղաքավարի է, հետևիր խոսքիդ:

3. Աշխատանքի մասին չափազանց շատ խոսակցությունները՝ ձանձրալի են: Սովորիր թողնել այդ թեման գրասենյակի պատերի ներսում: Եվ մի տար դրանք անձնական կյանք:

4. Հերիք է ինչ-որ բան պարտադրես:

5.  Նա, ով անընդհատ բողոքում է և նվնվում՝ ծույլ մարդ է: Կիսվիր միայն դրականով: Կամ լռիր: Բայց ամբողջ բացասականը լցնել շրջապատող մարդկանց ականջները՝ առնվազն անարդար է:

6. Սահմանափակիր ժամանկդ և շփումներդ ինտերնետում: Ժամանակ տրամադրիր իրական մարդկանց: Կամ ուղղակի գիրք կարդա:

7. Երբեք մի խնդրիր, ներողություն մի խնդրիր և մի արդարացիր: Այս աշխարհում ոչ ոք, ոչ մեկին, ոչինչ պարտական չէ:

8. Ցուցակից ջնջիր այն մարդկանց, որոնք փորձում են քեզ օգտագործել:

9. Միշտ, նույնիսկ ամենամութ ժամանակներում, հավատա լավին: Երբեք մի ընկճվիր:

10. Յուրաքանչյուր իրավիճակին ավելի լայն նայիր: Եղիր ավելի օբյեկտիվ:

11. Մի փորձիր մարդկանց քեզ հարմարեցնել: Դա նրանց կոտրում է: Կամ ընդունիր ինչպիսին որ կան, կամ էլ հեռացիր:

12. Ուրախացիր ամեն մի օրվան:

13. Քննադատելով՝ գովիր:

14. Նայիր վախի աչքերի մեջ: Ուժեղ է նա, ով վախենալու բան չունի: Քայլիր վստահ ու խիզախ:

15. Եթե մարդը կայուն կերպով քեզ մոտ բացասական լիցքեր է առաջացնում՝ բացառիր նրան քո շրջանակից: Բայց մի անիծիր և բացասական մի ուղարկիր նրա հասցեին: Այլապես այդ բացասականը հետ կվերադառնա դեպի քեզ:

16. Երբ տխուր ես՝ տխրիր, լաց եղիր: Բայց մի երկարաձգիր այդ «արարողությունը»:

17. Կյանքը միշտ էլ համապատասխանում է քո կյանքի պատկերացումներին: Ապրիր և զգա քո երջանկությունը:

18. Սիրիր քեզ, իսկ հետո մարդկանց, և նրանք էլ քեզ կսիրեն:

19. Մերժիր: Դա օգնում է խնայել ժամանակդ: Փորձելով դուր գալ բոլորին՝ վնասում ես ինքդ քեզ:

20. Չարը մի պահիր քո մեջ: Եվ օգնիր արժանիներին: Այնուամենայնիվ բարությունը՝ կյանքի լավագույն փիլիսոփայությունն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 33 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
«Նա, ով անընդհատ բողոքում է և նվնվում՝ ծույլ մարդ է»: 20 օրենք, որ մի օր դուք կընդունեք որպես իմաստություն
Ժամանակակից 30-ն անց կանանց 10 պատվիրանները