fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 15-ից 21-ը

Եկեք տեսնենք, թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին փետրվարի 15-ից 21-ը․

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելիին կթվա, թե դուք շատ եք փոխվել այն ժամանակահատվածում, երբ նա ձեզ չի տեսել: Ընդ որում, նրան կթվա, թե դուք փոխվել եք ոչ միայն արտաքինով, այլև բնավորությամբ: Դա, անկասկած, կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը, իսկ թե որ ուղղությամբ, դեռ պարզ չէ:

ՑԼԵՐ

Դուք կվստահեք ձեր սիրելիին 200 տոկոսով, անգամ եթե նա ոչնչով այդ վստահությունը վաստակած չլինի: Աշխատեք, սակայն, չափերը չանցնել այդ հարցում, որպեսզի հետագայում ինքներդ ձեզ չմեղադրեք անհեռատեսության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Զգույշ եղեք և ոչ մի անկանխատեսելի և ռիսկային քայլեր մի արեք, անգամ եթե սիրելին կողմ լինի դրան: Ռիսկի դիմելու համար ամենալավ ժամանակը չէ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր և ձեր սիրելիի համար ամենագլխավորը հավատալն է, որ առջևում ձեզ երջանիկ ապագա է սպասվում: Ցանկացած կասկած կարող է շատ արագ դառնալ ձեզ համար համոզվածություն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին բավականին չխոսկան կլինի այնքան, որ կհրաժարվի անգամ ձեզ հետ զրույցի բռնվել: Ինչևէ, երբեմն պետք է հարմարվել որոշ բաների հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Կցանկանաք հիշել անցած-գնացած բաների մասին: Աստղերը հուշում են սիրելիի ներկայությամբ չանել նման բան: Միգուցե դա նրան չհետաքրքրի, իսկ միգուցե հետաքրքրությունն այնքան մեծ լինի, որ խանգարի ձեր հուշերին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կցանկանաք սիրելիին երջանկացնել, այդ իսկ պատճառով ստիպված կլինեք շարժել ձեր երևակայությունը, հիշել, թե ինչ է նա սիրում և չի սիրում և ինչ ձևով դա նրան մատուցել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեզ համար ոչ լավն է, ոչ էլ վատը: Չնայած, եթե ինչ-որ վատ բան չպատահի, ապա արդեն իսկ լավ է: Համենայնդեպս, ոչ ձեր, ոչ էլ ձեր սիրելիի համար ոչ մի վատ բան նախատեսված չէ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելին ձեզ հետ շփվելիս կընտրի ձեր ներաշխարհը չճանաչելով, այլ դրա վերաբերյալ միայն պատկերացում կազմելով շփման եղանակը: Մնում է հուսալ, որ այդ տարբերակը ճիշտ կլինի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Աստղերը բարեհաջող ժամանակ են կանխատեսում փոքրիկ արշավների համար` ընտանիքի անդամների ուղեկցությամբ: Աշխատեք զերծ մնալ տնային հոգսերից և ժամանակն անցկացնել հանգստանալով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեզ սեր կխոստովանեն, որին դուք չեք սպասի և որը չեք ցանկանա լսել: Սակայն, արձագանքել պետք է այնպես, որ խոստովանողը հետագայում ուրիշներին խոստովանություններ անելու ցանկությունից չզրկվի:

ՁԿՆԵՐ

Խնդիրներ չեն լինի անձնական և ընտանեկան կյանքում: Ամեն ինչ հանգիստ և խաղաղ կլինի:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 15-ից 21-ը
Բազմագիտակության ԹԵՍՏ․ Դժվարին հարցեր ինտելեկտուալ մարզման համար