Mediamag-ը սիրով կիսվում է 20 օգտակար խորհուրդներով՝ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լուսանկարել:
1. Հաղորդեք լուսանկարին խորություն
Գտեք հետաքրքիր որևէ մոտիվ (օրինակ, լուսանկարում ժայռի մի մաս) և տեղադրեք կադրի առաջին պլանում: Ի շնորհիվ դրա, լուսանկարը բնապատկերում կունենա հստակ ըդգծված խորություն:
2. Մի կտրեք մարմնի մասերը
Լուսանկարելով մարդկային ֆիգուրաներ՝ աշխատեք կադրից դուրս չթողնել, կտրել ոտքի թաթերը, կամ գլուխը: Լավ կլինի մեծ տարածություն թողնել սիլուետի շուրջը: Անհրաժեշտ մոնտաժը միշտ կարելի է հետո անել՝ համակարգչային մշակման ժամանակ:
3. Փորձեք նկարել լույսով
Լուսային նախշեր լուսանկարներում կարելի է ստանալ մի քանի բավական պարզ մեթոդներով: Բավական է ֆոտոապարատի վրա նշանակել գիշերային լուսանկարման ռեժիմ, տեղադրել այն շտատիվի վրա, սեղմել մեկնարկի կոճակը, և օդում, բենգալյան կրակների կամ լուսադիոդների օգնությամբ նկարելնախշեր:
4. Երեխաներին լուսանկարեք իրենց մակարդակից
Երբեք երեխաներին մի լուսանկարեք վերևից: Դա պետք է անել միմիայն իրենց «բարձրությունից», թեկուզ, եթե դրա համար անհրաժեշտ լինի կռանալ:
5. Օպտիկան միշտ մաքուր պահեք
Երբեք օբյեկտիվի լինզաներին մատերով մի դիպչեք: Հակառակ դեպքում դրանց վրա մնում են ճարպային հետքեր, որի հետևանքով լուսանկարները անորակ են ստացվում:
6. Զգույշ եղեք թվային զումի պարագայում
Աշխատեք լուսանկարելու ընթացքում չօգտագործել թվային զումը (մեծացում): Հատկապես դա վերաբերում է սմարթֆոններին: Քանի որ դա բերում է պատկերի աղավաղման:
7. Արագության համար օգտվեք ավտոմատ լուսանկարման ռեժիմից
Եթե Դուք լավ չեք տիրապետում Ձեր ֆոտոապարատի հնարավորություններին՝ օգտագործեք ավտոմատ լուսանկարման ռեժիմը: Իհարկե դա իդեալական տարբերակ չէ, սակայն դա կօգնի Ձեզ արագ անցնել բուն լուսանկարման պրոցեսին:
8. Մի խմբագրեք լուսանկարի օրիգինալը
Երբեք մի խմբագրեք լուսանկարի օրիգինալը: Որպեսզի անհաջողության դեպքում հետո չփոշմանեք լուսանկարը փչացնելու համար: Միշտ պատճենեք լուսանկարը և խմբագրեք պատճենը:
9. Գիշերային լուսանկարներ շտատիվով
Գիշերային լուսանկարահանումը ավելի լավ է կատարել շտատիվով: Կայուն հիմքը թույլ կտա լուսանկարել մեծ պահումներով և ցածր լուսազգայնությամբ՝ երկար ժամանակ և ստանալ որակյալ լուսանկարներ: Պետք է հիշել նաև, որ այդ ռեժիմում՝ շարժվող օբյեկտները լղոզված են ստացվում:
10. Ճիշտ ուղղություն
Եթե կադրում օբյեկտը նայում, գնում կամ շարժվում է որոշակի ուղղությամբ՝ կադրում այնտեղ տարածք թողեք: Այդպիսով Ձեր լուսանկարը կստանա հավելյալ արտահայտչություն:
11. Ֆոտոապարատը ճիշտ բռնեք
Ֆոտոապարատը ճիշտ բռնելու դեպքում Դուք կապահովեք ստաբիլություն: Հատկապես դա կարևոր է մեծ կամերաների դեպքում, օրինակ, հայելայինների: Աջ ձեռքով բռնեք աջակողմյան բռնիչը, իսկ ձախ ձեռքի մատներով բռնեք օբյեկտիվը:
12. Ընդգծված աչքեր
Դեմք լուսանկարելու ժամանակ՝ սրությունը ուղղեք աչքերին: Դա վերաբերվում է նաև կենդանիներ լուսանկարելուն:
13. Անդրադարձող լույս
Եթե Դուք արտաքին առկայծող լամպի հնարավորություն ունեք, ուղղեք այն դեպի առաստաղ կամ պատեր: Օբյեկտը, որը լուսավորված է անդրադարձող լույսով՝ ավելի լավ է նայվում, քան անմիջապես նրա վրա ուղղված լույսի դեպքում:
14. Բնական լույսը գերադասելի է
Եթե դա հնարավոր է, աշխատեք լուսանկարել առանց առկայծող լամպի: Բնական լուսավորությունը շատ ավելի լավ է նայվում:
15. Օգտագործեք դեմքերի ճանաչման ֆունկցիան
Դիմանկարների, նույնիսկ խմբակային, լուսանկարման դեպքում օգտագործեք դեմքերի ճանաչման ֆունկցիան: Այդ դեպքում կամերան ինքնուրույն նշանակում է սրության, էքսպոզիցիայի և դեքերի համար լույսի օպտիմալ նիշերը:
16. Ուրվագծի էֆեկտ
Եթե Դուք ուզում եք ստանալ մուգ ուրվագծի էֆեկտը ռոմանտիկ տեսարանի ֆոնին՝ կարելի է օգտագործել ոչ բավարար լույսի հնարքը: Դրանում կօգնի էքսպոզիցիայի կարգավորևման ֆունկցիան: Պետք է այն դնել «մինուսի» վրա:
17. Լուսանկարեք տեղեկատվական նշաններ
Այդպիսի լուսանկարները թույլ են տալիս Ձեզ հիշել, որտեղ էիք գտնվում ճանապարհորդության ընթացքում: Դա հատկապես օգտակար է, եթե Ձեր ապարատը GPS-ի հնարավորություն չունի:
18. Հետևեք ֆոնին
Միշտ պլանավորեք պատկերն այնպես, որ լուսանկարվող օբյեկտի ետևում չլինի այնպիսի բան, որը կփչացնի կադրը՝ օրինակ, աղբաման: Նաև կարելի է օգտագործել դիաֆրագմայի մեծ արժեք (օրինակ f/1.8, f/2.8)՝ այդ դեպքում ֆոնը լղոզված է ստացվում:
19. Օգտագործեք HDR ռեժիմը
Եթե լուսանկարը չափազանց կոնտրաստային է ստացվում՝ օգտագործեք HDR (High Dynamic Range Imaging) ռեժիմը, որը կօգնի հավասարապես բաշխել լուսավորությունը:
20. Օգտագործեք շարունակական լուսանկարման ռեժիմը
Երբ լուսանկարում եք շարժվող օբյեկտներ, կամերան դրեք շարունակական ռեժիմի վրա: Որքան մեծ է կադրի արագությունը վայրկյանում, այնքան մեծ է հավանականությունը, որ Դուք կկարողանաք որսալ յուրահատուկ պահ: