fbpx

Գրում են ընթերցողները. Մարիաննա Վարդանյան – Սիրո հուշեր

loveԱմառային շոգ օր էր: Քայլում էի պուրակով դեպի տուն: Հանկարծ հայացքս ընկավ դիմացիցս քայլող զույգերին: Նրանք միմյանց հետ սիրալիր զրուցում ու կատակում էին:

Ասում են, թե ժամանակը ամենամեծ բժիշկն է և յուրաքանչյուր վերք բուժում է: Բայց… ժամանակը ուղղակի ստիպում է հասկանալ, թե որքան ես սիրել ու որքան ես տանջվում, որքան ես զգում նրա կարիքը: Ժամանակը անցնում է, նրան տանում անցյալ, բայց քո հուշերում նա ներկա է: Մի չնչին դեպքն անգամ քեզ տանում է անցյալ, ու…

Հոգումս դատարկություն է: Կյանք առանց քեզ անհետաքրքիր: Հիշողություններս հանգիստ չեն տալիս: Արցունքներն անգամ չեն թեթևացնում հոգուս վիշտը: Մենակություն, տխրություն, դատարկություն՝ ինձ հետ են միշտ: Բայց չնայած այս ամենի ես շնորհակալ եմ Աստծուն, որ ՔԵԶ ԻՆՁ պարգևեց, թեկուզ ոչ ընդմիշտ: Քո շնորհիվ զգացի իրական սիրո բերկրանքը: Կարոտը կրծում է հոգիս, ամեն մի վայրկյան դու ես իմ մտքում, կարծես կյանքից կտրված քեզ հետ կապված հիշողություններով ապրեմ: Ինձ համար քեզ հետ կապված ամեն մի հիշողություն թանկ է, թանկ այնքան, որ չեմ փոխի նույնիսկ ողջ աշխարհի հետ սիրելիս: ԵՍ սիրում եմ ՔԵԶ իմ ողջ հոգով…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Գրում են ընթերցողները. Մարիաննա Վարդանյան – Սիրո հուշեր
Հնչողության՝ ակուստիկայի տարբերությունը 15 տարբեր տարածքներում (տեսանյութ)