Հեղինակ MediaMagԿարդալու տևողությունը 2 րոպեԴիտումներ1.6k.Հր․ ամսաթիվ
Այս հոդվածը ամենայն հավանականությամբ շատ դուր կգա այն կանանց և աղջիկներին, ովքեր սիրում են լուսանկարվել և ցանկանում են, որպեսզի լուսանկարներում միշտ անթերի տեսք ունենան։
Այս նյութը կօգնի Ձեզ իմանալ ինչպես ընդգծել բնական գեղեցկությունը և թաքցնել արտաքին թերությունները (եթե իհարկե այդպիսիք կան)։ Նաև սկսնակ լուսանկարիչները այստեղ կգտնեն մի քանի օգտակար խորհուրդներ։
1. Հայացք ուսի վրայով։ Շատ պարզ և արդյունավետ դիրք դիմանկարի համար։
2. Մի մոռացեք ձեռքի դիրքերի մասին։ Գլխավոր օրենքը՝ դաստակները ոչ մի դեպքում չպետք է լինեն հարթ և լարված՝ ձեռքերում պետք է զգացվի փափկություն և ճկունություն։
3. Հիանալի էֆեկտի կարելի է հասնել՝ օգտագործելով անկյունագիծը։
4. Եվս մեկ գրավիչ դիրք՝ կիսապառկած։ Այսպիսի լուսանկարի համար, լուսանկարչական ապարատը պետք է լինի գետնի/հատակի մակարդակին։
5. Այս դիրքը թույլ է տալիս մոդելին խաղալ ձեռքերի հետ և դնել դրանք առջևում։ Այսպիսի նկարները հատկապես գեղեցիկ են ստացվում բնության գրկում, խոտերի և ծաղիկների մեջ։
6. Այս դիրքը՝ հրաշալի միջոց է կազմվածքը ամբողջ գեղեցկությամբ ցուցադրելու համար։ Տվյալ դեպքում մեծ նշանակություն ունի նաև մոդելի ուրվագծի և ֆոնի մեծ կոնտրաստը։
7. Եվս մեկ պարզ դիրք, որը թույլ է տալիս ստանալ ապշեցուցիչ լուսանկարներ։ Եվ նորից, լուսանկարչական ապարատը պետք է լինի գետնի/հատակի մակարդակին։
8. Այս դիրքը հարմար է յուրաքանչյուր կազմվածքի տեր կանանց։
9. Քնքուշ և չարաճճի դիրք։Հրաշալի է ստացվում յուրաքանչյուր ինտերիերում։
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓
Կիսվել Facebook-ում
MediaMag
Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են: