fbpx

Առակ սեփական սխալները խոստովանելու մասին։ Կարագ ու հաց

Մարդիկ, չնայած ակնհայտ ապացույցներին, չեն սիրում խոստովանել իրենց սխալները:

Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագի կողմով ներքև:

Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:

– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:

– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առակ սեփական սխալները խոստովանելու մասին։ Կարագ ու հաց
25 ցիտատ աշխատանքի և կյանքի ոճի մասին Սթիվ Ջոբսից