fbpx

Այս $2 միլիոն արժողությամբ արտաճանապարհայինը նման է տանկի: Բայց նայեք, թե ինչպիսին է այն ներսից․․․

Karlmann King՝ աշխարհի ամենաթանկարժեք արտաճանապարհայինը, նրա գինը կազմում է 2 միլիոն դոլար, գրում է BusinessInsider-ը: Աշխարհում այսպիսի մեքենաները ընդամենը 12-ն են:

Արտաճանապարհայինի սրահում կա Ultra HD 4K հեռուստացույց, սեյֆ, սրճեփ և բազմաթիվ այլ ընտրանքներ:

Էլեկտրոնիկան կարելի է ղեկավարել սմարթֆոնի օգնությամբ:

Գլխավոր դիզայներ Լուչինաո Դ’Ամբրոզիոն իր ստեղծագործությունն անվանել է «արվեստի գործ»: Ավտոմեքենան զարմացնում է թափքի անկյունավոր դիզայնով:

Ավտոմեքենան դիմանում է էքստրեմալ ջերմաստիճաններին, կարող է արագություն հավաքել մինչև 140 կմ/ժ:

Արտաճանապարհայինի ինտերիերը նույնքան արտասովոր է․․․

Այն այդքան էլ չի համապատասխանում արտաքինին՝ ձևավորումն ավելի շատ հիշեցնում է թանկարժեք հյուրանոցի սպասասրահ:

Հենց սրահում դուք կարող եք Ձեզ համար սուրճ պատրաստել:

․․․ կամ փորձել շամպայն:

Ավտոմեքենան հավաքվել է Եվրոպայից ինժեներների թիմի կողմից՝ ընկերությունը չի բացահայտում արտադրող ֆիրմայի անունը:

Այս արտաճանապարհայինը զարմացնում է իր օրիգինալ դիզայնով և ներքին ձևավորմամբ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այս $2 միլիոն արժողությամբ արտաճանապարհայինը նման է տանկի: Բայց նայեք, թե ինչպիսին է այն ներսից․․․
Որդին հորը նվիրում է ավտոմեքենա, որի մասին նա երազում էր (տեսանյութ)