fbpx

Ինչու՞ է պետք օգտագործել հատկապես հասած բանան

Հասած բանանը համեղ է, առողջարար և կալիումով հարուստ: Հասած բանանը լավ է մարսողության համար, քանի որ այդ դեպքում բանանի շաքարն ավելի հեշտ է մարսվում, ի տարբերություն քիչ հասած բանանի, քանի որ օսլան դեռ չի հասցրել վերածվել շաքարի: Բանանի հակաքաղցկեղային ազդեցությունը կախված է դրա հասած լինելուց: Որքան հասած է բանանը, այնքան շատ հակաքաղցկեղային հատկանիշներ այն ունի: Բանանը կարևոր միրգ է, որը կարող է փոխարինել մի ամբողջ ճաշի: Հրաշալի կերպով օգնում է օստեոպարոզի դեպքում, քանի որ հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են՝ կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորը և ֆոլաթթուն:

Բանանը պարունակում է վիտամիններ, որոնք պատասխանատու են ոսկորների ամրության համար: Գիտնականները պնդում են, որ պետք է հասած բանան ուտել, քանի որ այն պարունակում է պրոտեիններ, որոնք, ըստ հետազոտությունների, պաշտպանում են որոշ էնզիմները, որոնք կարևոր են օրգանիզմի նյութափոխանակության համար:

Հետազոտությունների համաձայն` դեպրեսիա ունեցող մարդկանց համար բանանը օգտակար միջոց է: Բանանն իր մեջ պարունակում է տրիպտոֆանի մեծ չափաբաժին: Դա  սպիտակուցի տեսակ է, որն օրգանիզմում բարձրացնում է սերոտոնինի մակարդակը: Սերոտոնինը բարձր տրամադրության, հանգստի և լիցքաթափման համար պատասխանատու հորմոն է:

Բանանը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը խթանում է արյան մեջ հեմոգլոբինի արտադրությունը և կանխում սակավարյունությունը:

Հրապարակման ներկայացրեց՝ Աղավնի Ադամյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչու՞ է պետք օգտագործել հատկապես հասած բանան
Խաղ-գլուխկոտրուկ. միայն ամենախելացիները կարող են անցնել այս խաղը