Ամեն օր մենք անում ենք բազմաթիվ սովորական դարձած բաներ և նույնիսկ չենք էլ մտածում, որ դրանց մեծ մասը կարելի է ավելի հեշտ անել և որ դրանք կարող են ավելի քիչ ժամանակատար և ծախսատար լինել:
Մենք ընտրել ենք ձեզ համար 15 խորամանկություն, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը:
1. Որպեսզի շերեփը կամ գդալը չսահի կաթսային մեջ, ծայրը փաթաթեք սովորական գրասենյակային ռետինե քուղով:
2. Երբ ձեռքի տակ չկա երկար լուցկի՝ օգտագործեք սպագետի: «Ոչ» ասեք վառված մատներին:
3. Եթե ձեռքի տակ չկա հյութի քամիչ, ցիտրուսայինները տաքացրեք միկրոալիքային վառարանում: Այդպես հյութը ավելի հեշտ կքամվի:
4. Կոտրած ապակու մանր կտորները հեշտ չէ հավաքել հատակից կամ մեկ այլ մակերեսից: Հացի կտորը հրաշալի կօգնի այդ հարցում:
5. Պանիրը բարակ կտրելու համար օգտագործեք բանջարեղենի համար նախատեսված դանակ: Զարմացած եք, թե ինչո՞ւ մինչև հիմա գլխի չէիք ընկել:
6. Որպեսզի հեշտ և կոկիկ առանձնացնեք եգիպտացորենի հատիկները՝ եգիպտացորենը սուր մասով դրեք թխման համար նախատեսված ֆորմայի մեջ և առանձնացրեք սերմերը դանակի օգնությամբ: Եվ ոչ մի թափրտվածություն շուրջդ:
7. Որպեսզի կարողանաք չափել սորուն մթերքի ուղիղ մեկ գդալ չափաբաժին՝ կպչող ժապավենի հատվածը ամրացրեք փաթեթին:
8. Առանց պրոբլեմի ամուր փակված ապակյա տարայի կափարիչը բացելու համար օգտագործեք գրասենյակային ռետինե քուղ: Դուք կզարմանաք, թե որքան հեշտ է այն բացվում՝ առանց սրբիչ օգտագործելու:
9. Որպեսզի կտրատելու համար նախատեսված տախտակը չշարժվի՝ նրա տակ տեղադրեք թաց թուղթ:
10. Շշից Heinz կետչուպի ծուրումը հնարավոր է արագացնել… Ուղղակի թխթխկացրեք «պարանոցի» վրա գտնվող «57» թվի վրա:
11. Որպեսզի մոմը 1.5 – 2 անգամ երկար վառվի՝ օգտագործումից մի օր առաջ տեղադրեք այն սառնարանում:
12. Փաթեթը աղբամանի մեջ տեղադրելուց հետո որպեսզի այն չսահի աղբամանի մեջ՝ օգտագործեք հագուստի համար նախատեսված կեռիկներ:
13. Եթե ձեռքի տակ չկա շշերի մաքրման համար նախատեսված սպունգ, լցրեք շշի մեջ մանրացված ձվի կճեպ: Շշի մեջ ջուր լցրեք, ավելացրեք մի քանի կաթլ լվացող միջոց, փակեք կափարիչը և թափահարեք: Կճեպը կմաքրի շշի պատերը:
14. Կեքսը զարդարելու համար՝ դրա վրա շաքարավազի փոշին ցանեք ժանյակի միջով:
15. Մի թափեք կանաչիի մնացորդները: Չորացրեք դրանք միկրոալիքային վառարանում և օգտագործեք հաջորդ անգամ:
Ահա այսպիսի պարզ խորամանկությունները հրաշալի կերպով կարող են հեշտացնել կյանքը: