fbpx

7 սխալ, որ գրեթե բոլորն են անում երեկոյան քնելիս և առավոտյան արթնանալիս

Առավոտյան շուտ արթնանալը շատերիս համար է լուրջ խնդիր։ Զարթուցիչի զնգալուց հետո մարդիկ երազում են մի փոքր ավել քնելու մասին կամ սպասում են երեկոին, երբ կկարողանան վերադառնալ անկողին ու հանգստանալ։

Այսպես ապրելն այնքան էլ հաճելի չէ։ Այդ պատճառով էլ պետք է որոշակի փոփոխություններ անել։ Առաջին հերթին պետք է խուսափել մի քանի սխալից, որ, գրեթե բոլորն են անում երեկոյան քնելիս ու առավոտյան արթնանալիս։

1. Երեկոյան ուշ են քնում

Դպրոցական տարիներին դասընկերների մոտ կարելի էր գլուխ գովալ, որ գիշերվա ժամը 5-ին եք քնել, սակայն հասուն տարիքում ուշ քնելու հետևանքով կարող եք անքնություն ձեռք բերել։ Բժիշկները խորհուրդ են տալիս 7-8 ժամ քնել, որպեսզի կարողանաք օրվա ընթացքում աշխույժ ու սթափ լինել։

2. Շատ արագ են արթնանում

Միայն ֆիլմերում կարող եք տեսնել, որ զարթուցիչի զնգալուց հետո մարդիկ արթնանում ու վազում են իրենց գործերով։ Իրականում, ձեզ որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանաք, որ արդեն առավոտ է ու հաշտվեք այդ մտքի հետ։ Դրա համար զարթուցիչն անկողնուց հեռու դրեք, այդպես ստիպված կլինեք արթնանալ, որպեսզի անջատեք այն։ Խուսափեք կրկնվող զարթուցիչներից, քանի որ դա միայն ինքնախաբեություն է։ Արթնանալուց հետո, որոշ ժամանակ անկողնում մնացեք ու մտովի վերհիշեք օրվա անելիքները։ Որպեսզի առավոտը շատ տխուր չլինի՝ սիրելի երաժշտություն միացրեք կամ ձեր տրամադրությունը բարձրացնող ինչ-որ գործով զբաղվեք։

3. Անպատրաստ են

Հիշեք, որ առավոտյան ժամանակը սահմանափակ է, այնպես որ սովորեք պատրաստվել երեկոյան։ Մինչ քնելը պատրաստեք այն հագուստը, որը հաջորդ օրն եք հագնելու, որոշեք, թե ինչ եք առավոտյան ուտելու և այլն։ Սա օրը լավ սկսելու կարևոր նախապայմաններից մեկն է։

4. Չեն պլանավորում իրենց ժամանակը

Եթե նախօրոք հաշվի առնեք, թե որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ արթնանալու, լվացվելու, հագնվելու, սնվելու, ճանապարհի և այլնի համար, ապա չեք ուշանա և կհասցնեք մի փոքր հանգստանալ։ Առավոտը պետք չէ շտապելով սկսել։ Նախապատրաստվեք երեկոյան ու առավոտյան հանգիստ եղեք։

5. Չեն նախաճաշում

Նախաճաշն օրվա ընթացքում սնունդ ընդունելու ամենակարևոր ժամանակն է։ Նույնիսկ, եթե չեք կարողանում առավոտյան սնվել, պետք է ինչ-ու բան ուտեք, քանի որ հետո օրվա ընթացքում քաղց կզգաք, որը չի հաջողվի մինչև վերջ հագեցնել։ Առավոտյան թեթև ու համեղ ուտեստներ կերեք։

6. Անիմաստ ժամանակ են վատնում

Առավոտը շատ թերագնահատված ժամանակ է։ Մարդիկ կարծում են, որ այն միայն պատրաստվելու և տանից դուրս գալու համար է, սակայն իրականում ձեր ուղեղն առավոտյան ավելի լավ է աշխատում, քան օրվա մնացած հատվածում։ Այնպես որ, օգտագործեք այդ ժամանակն ու ինչ-որ նոր բան սովորեք, աուդիո գրքեր ու գիտակրթական ծրագրեր լսեք և այլն։

7. Իրերը չեն դասավորում

Առավոտյան մարդիկ բավականին շատ ժամանակ են վատնում, որպեսզի գտնեն իրենց իրերը։ Եթե դրեք կոնկրետ վայրում դնեք, ապա այլևս չեք կորցնի։ Կանոնակարգեք ձեր առօրյան ու օրն ավելի հեշտ կսկսվի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
7 սխալ, որ գրեթե բոլորն են անում երեկոյան քնելիս և առավոտյան արթնանալիս
ԹԵՍՏ. Ձեզ ղեկավարում են էմոցիանե՞րը, թե՞ տրամաբանությունը