✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

15 գաղտնիք, որոնք կօգնեն ձեզ հեշտությամբ հիշել տարբեր բաներ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Կարևորը՝ չզլանալ:

Մեր հիշողությունը զարմանալի բան է, բայց երբեմն այն կարող է մեզ դավաճանել:

Տեղեկությունները հիշելով պետք չէ անընդհատ կրկնել այն: Գոյություն ունեն ունիվերսալ մեթոդներ, որոնք հիշելու գործընթացը շատ ավելի հեշտ են դարձնում:

Բայց նախ պետք է հասկանալ, թե ինչպես է ընդհանուր առմամբ կառուցված մեր հիշողությունը:

1. Ինչո՞ւ ենք մոռանում

Գոյություն ունեն բազմաթիվ անօգուտ ինֆորմացիաներ, և մոռանալով այն, ուղեղը պաշտպանվում է գերբեռնվածությունից: Եթե ​​կարիք չկա նոր ինֆորմացիան ևս մեկ անգամ օգտագործելու, այն շուտով կմոռացվի:

2. Ինչպե՞ս ենք մենք հիշում ինֆորմացիան

Հետազոտությունների համաձայն՝ մեկ ժամվա դասընթացից հետո մենք վերջնական արդյունքում մոռանում ենք յուրացրած ինֆորմացիայի կեսից ավելին: Մեկ շաբաթ անց մենք կարող ենք հիշել միայն դրա 20%-ը:

Նկարում բերված է մոռացման կորը․

 

3. Ինչպե՞ս հիշել գրեթե ամեն ինչ

Այս դեպքում դուք պետք է երկարացնեք ինֆորմացիան հիշելու ժամանակահատվածը`անընդհատ կրկնել այն, մինչև ուղեղը ձևավորի անհրաժեշտ նյարդային կապեր:

4. Արագ հիշելու բանալին

Փորձարկեք ինքնուրույն պատրաստված քարտերով կամ հատուկ հավելվածներով ինտերվալային հիշողությունը: Կարող եք փորձել նաև «Տիեզերական կրկնության տեխնիկան».

1-ին կրկնություն. սովորելուց անմիջապես հետո;
2-րդ կրկնություն. 15-20 րոպե հետո;
3-րդ կրկնություն. 6-8 ժամ հետո;
4-րդ կրկնություն. 24 ժամ հետո:

Երկար երաշխավորված հիշելու համար փորձեք այս աղյուսակը.

1-ին կրկնություն. սովորելուց անմիջապես հետո;
2-րդ կրկնություն. 20-30 րոպե հետո;
3-րդ կրկնություն. 1 օր հետո;
4-րդ կրկնություն. 2-3 շաբաթ անց;
5-րդ կրկնություն. 2-3 ամիս հետո:

5. Փորձեք հասկանալ նյութը

Երբ դուք հասկանում եք ձեր ուսումնասիրած նյութը, այն 9 անգամ ավելի արագ և ավելի երկար ժամանակով եք հիշում:

6. Սահմանել առաջնահերթությունները

Միայն ուսումնասիրեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Իմաստ չունի սովորել այնպիսի բաներ, որոնք ձեզ ոչ մի իրավիճակում չեն օգնի:

7. «Սերիայի դիրքի էֆեկտը»

Այն ներառում է հիշել սկզբում և վերջում եղածը և օգնում է տեղեկատվության մեծ մասը երկար պահել:

 

8. «Միջամտության տեսություն»

Ըստ այդ տեսության, նման հիշողությունները հակված են խառնվելու, ինչը հանգեցնում է խառնաշփոթի: Ահա թե ինչու դուք միշտ պետք է ձեր ուշադրությունը տեղափոխեք մի թեմայից մյուսը՝ միայն ուշադիր ուսումնասիրելուց հետո:

9. Հիշեք հակառակը

Դրա լավ օրինակն այն է, երբ օտար լեզու եք սովորում, փորձեք ամեն ինչ զույգերով անգիր անել՝ առավոտ-երեկո, ցերեկ-գիշեր և այլն:

10. «Մտքի պալատ»

Այս դեպքում պետք է որոշակի իրեր կապել որոշակի վայրի հետ: Օրինակ՝ եթե սովորելու ընթացքում գտնվում եք ձեր սենյակում, փորձեք ձեր մտքում ամբողջ ինֆորմացիան «դասավորել» ամբողջ սենյակով մեկ:

11. Տեխնիկա «մեխ»

Այս տեխնիկայի միջոցով դուք մի բանը մտքում կապում եք մեկ ուրիշ բանի հետ: Այսպիսով, հիշելով մեկը, դուք անպայման կհիշեք մյուսը:

12. Ասոցիացիաներ

Լեզու սովորելու ընթացքում ավելի հեշտ է հիշել իրերը`ասոցացնելով դրանք այն ամենի հետ, ինչ արդեն գիտեք:

 

13. Ստեղծեք պատմություններ

Հատուկ կարգով մեծ քանակությամբ ինֆորմացիա հիշելը կարող է դժվար լինել: Այսպիսով, փորձեք ստեղծել պատմություն՝ իրար հետ կապելով նյութի կտորները:

14. Վիզուալիզացրեք

Շատերը սովորելու ընթացքում ապավինում են իրերի վիզուալացմանը, քանի որ հիշելը շատ ավելի արդյունավետ է:

15. Ընտրեք արդյունավետ մեթոդներ

Երբեք մի օգտագործեք հնացած գրքեր կամ դասավանդման մեթոդներ: Գրքի թողարկումից ի վեր, հնարավոր է, որ տեղի են ունեցել շատ էական փոփոխություններ:

Իսկ դուք ինչպե՞ս եք հիշում ինֆորմացիան:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
15 գաղտնիք, որոնք կօգնեն ձեզ հեշտությամբ հիշել տարբեր բաներ
Մանկական 10 հարցերի պատասխաններ, որոնք Ձեզ նույնպես կարող են հետաքրքրել
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց