Մենք ամեն օր անխնա ծանրաբեռնում ենք մեր աչքերը՝ նստած մոնիտորների առջև: Եվ շատ քչերն են մտածում, որ աչքերը դա յուրատեսակ՝ ունիկալ օրգան է, որի մասին նույնիսկ գիտությունը շատ քիչ բան գիտի:
Առաջարկում ենք մի քանի հետաքրքրաշարժ փաստ աչքերի մասին.
- Շագանակագույն աչքերը իրականում կապույտ են՝ շագանակագույն պիգմենտի տակ: Նույնիսկ գոյություն ունի լազերային պրոցեդուրա, որը թույլ է տալիս ընդմիշտ վերածել շագանակագույն աչքերը կապույտի:
- Աչքի բիբերը լայնանում են 45%, երբ մենք տեսնում ենք նրան՝ ում սիրում ենք:
- Դուք երբեք չեք կարող փռշտալ բաց աչքերով:
- Մեր աչքերը կարող են տարբերել գորշ գույնի ավելի քան 500 երանգ:
- Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 միլիոն բջիջ, և դրանք բոլորն էլ լույսի հանդեպ զգայուն են:
- Յուրաքանչյուր 12-րդ տղամարդ դալտոնիկ է:
- Յուրաքանչյուր աչք ունակ է ընկալել սպեկտրի ընդամենը 3 գույն՝ կարմիր, կանաչ և կապույտ: Մնացած գույները այս գույների համադրումն են:
- Մեր մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքի մկաններն են:
- Ձեր աչքերը ձեր ծննդյան օրից մնում են անփոփոխ, իսկ ականջներն ու քիթը շարունակում են աճել:
- Միջինում, ամբողջ կյանքում մենք տեսնում ենք մոտավորապես 24 միլիոն տարբեր պատկերներ:
- Պատկերները, որոնք աչքը ուղարկում է մեր գլխուղեղ՝ իրականում շրջված են:
- Աչքերը ծանրաբեռնում են ուղեղը բոլոր օրգաններից շատ:
- Ամեն մի թարթիչ ապրում է 5 ամիս:
- Շիզոֆրենիան կարելի է ախտորոշել 98,3% ճշտությամբ, աչքերի շարժման պարզ թեստի օգնությամբ:
- Գոյություն ունեն մարդու աչքի համար չափազանց բարդ գույներ: Դրանց անվանում են՝ «անհնարին գույներ»:
Աղբյուրը Adme.ru