1. Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են:
2. Հնում մարդիկ սովորում էին, որպեսզի կատարելագործվեն: Այժմ սովորում են, որպեսզի զարմացնեն ուրիշներին:
3. Երկրում, որտեղ կա կարգ ու կանոն, եղի՛ր խիզախ քո գործերում և խոսքերում: Երկրում, որտեղ չկա կարգ ու կանոն, եղի՛ր խիզախ գործերում, բայց զգույշ խոսքերում:
4. Խորհուրդներ տուր միայն նրանց, ով համոզվել է իր անկրթության մեջ և գիտելիք է փնտրում:
5. Անժուժկալությունը մանրուքներում սպանում է մեծ գործերը:
6. Յուրաքանչյուրը կարող է դառնալ ազնվազարմ ամուսին: Պետք է միայն որոշել դառնալ:
7. Միայն այն ժամանակ, երբ գալիս է ցրտերը, հասկանալի է դառնում, որ սոճիներն ու կիպարիսները ամենավերջինն են կորցնում իրենց հագուստը:
8. Հնում մարդիկ չէին սիրում շատ խոսել: Նրանք ամոթալի էին համարում սեփական խոսքերի հետևից չհասցնելը:
9. Իմաստունը չգիտի հուզվել, մարդկայինը չգիտի հոգսեր, արին չգիտի վախը:
10. Մի արա ուրիշին այն, ինչ քեզ չէիր ցանկանա…
11. Փորձեք լինել թեկուզ մի փոքր բարի, և դուք կտեսնեք, որ ունակ չեք լինի վատ արարք գործելուն:
12. Ուղղարկել մարդկանց առանց սովորեցնելու պատերազմ, նույնն է ինչ վաճառել նրանց:
13. Եկավ դժբախտությունը՝ մարդը ստեղծեց այն: Եկավ երջանկությունը՝ մարդը մեծացրեց այն:
14. Նրանց, ովքեր չեն մտահոգվում հեռավոր դժվարությունների համար, անպայման կսպասի մոտակա դժվարությունը:
15. Հոգով ազնիվը միշտ խաղաղ է: Ցածր մարդը միշտ անհանգիստ: