Ուժը կայանում է նրանում, որ շարունակես ապրել՝ թեկուզ և եթե ցավում է…
Միգուցե ձեր բախտը չի՞ բերում սիրո հարցում, իսկ միգուցե ոչ ճի՞շտ մարդկանց եք ընտրում: Հաճախ թվում է, որ մենք զոհաբերում ենք մեր սիրտը նրանց, ովքեր կոտրում են մեր սրտերը: Մեզ ասում են, թե ինչպիսին պետք է լինի սերը, սակայն սերը, որ գտնում ենք՝ թվում է երբեք չի համապատասխանի այդ նկարագրին: Մենք գտնում ենք սեր, որը քայքայում է մեզ և ստեղծում դատարկություն՝ ավելի մեծ, քան կար մինչ այդ «սերը»:
Սերը թվում է ուղղակի գեղեցիկ մի հեքիաթ, որին մեզ ստիպել են հավատալ: իսկ իրականում այն ցավ է, որից հետո առաջ է գալիս չտեսնված ուժ:
Ուժը կայանում է նրանում, որ շարունակես ապրել՝ թեկուզ և եթե ցավում է: Սովորել կրկին կանգնել և առաջ շարժվել: Սովորել մաս առ մաս հավաքել սեփական սիրտը և կրկին այն բացել ինչ-որ մեկին:
Այդպիսի պահերին շատ կարևոր է կարդալ խելացի մարդկանց հետևյալ տողերը.
Դու կհանդիպես այն մեկին, ով չի մտածի, որ քեզ դժվար է սիրել և ով ինքը կորոշի քեզ կյանքի վերադարձնել սիրո օգնությամբ։
Ալեքս Էլլ
Միշտ չէ, որ կոտրվում է միայն սիրտը: Երբեմն նույն բանը տեղի է ունենում նաև գիտակցության հետ:
RH Սին
Հիշի՛ր, որ դու երբեմն չես ստանում այն ինչ ցանկանում ես, որովհետև քո բախտը անհավանականորեն բերել է։
Դալայ Լամա
Ցնցուղ ընդունիր։ Մաքրիր օրը։ Խմիր մեկ բաժակ ջուր։ Փակիր վարագույրները։ Պառկիր և փակիր աչքերդ։ Լսիր լռությունը։ Լսիր սրտիդ։ Այն դեռևս բաբախում է։ Դեռևս պայքարում է։ Վերջիվերջո դու կարողացար։ Դու արեցիր դա, ևս մեկ օր։ Եվ դու կարող ես ավելին։ Քեզ հետ ամեն ինչ կարգին է։
Շարլոտտա Էրիքսոն
Մեր դժվարությունները հավերժական նպատակ ունեն։
Դոնալդ Էլ Հոլստրոմ
Քո անցյալը՝ ինչպես աղյուսներով լի պարկ։ Ցած դիր այն և հեռացիր։ Բավական է հավաքել ամեն մի վիրավորական խոսք, հիշողություն և սխալ։ Հույսեր հավաքիր։
Բրայանթ ՄաքԳիլլ
Պարիր կոտրված ապակու վրա, ամրոցներ կառուցիր կոտված երազներից և կրիր արցունքներդ ինչպես թանկարժեք քարեր։ Հպարտ։ Ուժեղ։ Անսասան։
Անիտա Կրիզան
Դու պետք է շարունակես կոտրել սիրտդ մինչև այն չբացվի։
Ռումի
Սպանիր քո մեջ այն մասը, որը հրեշտակներ է փնտրում այնտեղ, որտեղ միայն հրեշներ են։
Էրին վան Վյուրեն
Կինը, որ բացում է իր սիրտը, որպեսզի սիրի քեզ, երբ այն արդեն կոտրված է՝ ուժեղ է բոլորից, ում երբևէ հանդիպել ես։
Սթիվեն Բենսոն
Ես միշտտ սովորություն եմ ունեցել սիրել չափազանց ուժգին, մտածել չափազանց շատ և բռնվել չափազանց ամուր։ Չափավորությունը երբեք իմ ուժեղ կողմը չի եղել։
Ռեյչել Ֆիրմին
Լավագույն վրեժը՝ լինել ոչ այնպիսին ինչպես նա, ով քեզ ցավ է պատճառել։
Մարկոս Ավրելիոս
Որպեսզի ցորենը հասունանա, այն պետք է քանդվի։ Թաղանթը պայթում է, նրա միջից հայտնվում է շիվը՝ և ամեն ինչ փոխվում է։ Բայց նրանց համար ով չի հասկանում աճի էությունը՝ դա կարող է թվալ ինքնավերացում։
Սինտիա Օքսելլի