fbpx

13 բան, որ երբեք չեն անում ոգով ուժեղ մարդիկ

Ոգու ուժը ոչ միշտ է արտահայտվում նրանով, թե ինչ ենք մենք անում։ Որպես օրենք այն արտահայտվում է նրանով, թե ինչ չենք անում։ Էմի Մորինը իր «13 բան, որից խուսափում են ուժեղ անհատականությունները» գրքում պնդում է, որ մարդ կարող է իր մեջ ձևավորել բարոյական կամք եռամիասնական մոտեցման օգնությամբ՝ վարքի վերահսկմամբ, մտքերով և էմոցիաներով։ Ներքևում թվարկված են 13 բան, որոնցով, ըստ հեղինակի, չեն զբաղվում ոգով, բարոյապես ուժեղ մարդիկ։

1. Նրանք չեն խղճում իրենք իրենց

Էմի Մորինը գրում է, որ սեփական անձի հանդեպ խղճահարությունը բերում է ինքնակործանման։ Եվ դա խանգարում է մարդուն ապրել լիարժեք կյանքով։ Խղճահարությունը խլում է ժամանակ, առաջ է բերում վատ էմոցիաներ և քայքայում է հարաբերությունները։

Իրավիճակը կարելի է փոխել, եթե խոստովանես աշխարհում բարու գոյությունը։ Դրանից հետո մենք կսկսենք գնահատել այն, ինչ ունենք։ Տվյալ փուլում գլխավոր նպատակն է՝ փոխարինել խղճահարությունը երախտագիտությամբ։

2. Նրանք իրենց ուժերը աննպատակ չեն ծախսում

Ուժերի աննպատակ ծախսը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ մարդը չունի ոչ ֆիզիկական և ոչ էլ էմոցիոնալ սահմանափակումներ։ Պետք է կարողանալ պաշտպանել ինքդ քեզ և սահմանագիծ քաշել այնտեղ, որտեղ պետք է։ Եթե Ձեր վերահսկողության տակ գտնվում են մարդիկ, ապա հենց նրանք են որոշում Ձեր հաջողությունն ու ինքնագնահատականը։ Կարևոր է հետևել նպատակներին հասնելու ընթացքին և աշխատել այդ ուղղությամբ։

Մորինը օրինակ է բերում Օպրի Ուինֆրիին, որպես մարդու, ով շատ լավ է վերահսկում սեփական ուժերը։ Ուինֆրին մեծացել է աղքատության մեջ և ենթարկվել է սեքսուալ բռնության, բայց ընտրել է կյանքի ուղին՝ չկորցնելով ոգու ուժը։

3. Նրանց չեն վախեցնում փոփոխությունները

Մորինը բոլոր փոփոխությունները բաժանում է 5 հաջորդական քայլերի՝ մտորումներին նախորդող փուլ, մտորումներ, նախապատրաստում, գործողություն և աջակցություն։ Նշված բոլոր քայլերով անցնելը ծայրաստիճան կարևոր է։

Փոփոխությունների ընթացքը կարող է վախեցնող լինել, բայց դրանցից խուսափելը խոչընդոտում է անձնական աճին։ Եվ որքան շատ ժամանակ է անցնում սպասումներով, այնքան դժվար է լինում, իսկ այդ ընթացքում այլ մարդիկ ավելի առաջ են անցնում։

4. Նրանք անտեսում են այն բաները, որոնք չեն ենթարկվում վերահսկողության

Վերահսկելով մենք մեր անվտանգությունն ենք ապահովում։ Բայց միտքը, որ մենք ունակ ենք միշտ ձգել համապատասխան թելը՝ վաղ թե ուշ կանգնեցնում է պրոբլեմների առաջ։ Ամեն ինչ վերահսկողության տակ պահելու փորձերը՝ ըստ էության անհանգստության և տագնապի զգացողության պատասխանն է։ Այդ զգացումը կառավարել փորձելու փոխարեն, մենք ամեն կերպ փորձում ենք կառավարել մեր շրջապատը։

Վերահսկողությունից դուրս բաներից կենտրոնացման շեղումը՝ ունակ է բերել սթրեսերի նվազեցման, առողջ հարաբերությունների կառուցման, երջանկության զգացողության, նոր հնարավորությունների և հաջողության։

5. Նրանք չեն փորձում հաճոյանալ ինչ-որ մեկին

Շատ հաճախ մենք մեր մասին դատողություն ենք անում՝ հիմնվելով շրջապատի կարծիքի վրա։ Իսկ դա բարոյական կայունության ճիշտ հակառակն է։ Իր գրքում Մորինը բերում է 4 փաստ, որոնք վերաբերում են մարդկանց ձգտմանը՝ հաճոյանալ ուրիշներին։ Դա քամուն նետված ժամանակ է, «հաճոյացողները» հեշտությամբ դառնում են մանիպուլյացիայի զոհ, բոլորին հաճոյանալ անհնար է, և չկա վատ բան նրանում, որ այլ մարդիկ բարկանում են կամ հիասթափվում են։

Ուրիշներին հաճոյանալուց հրաժարումը՝ մեծացնում է Ձեր ինքնավստահությունը։

6. Նրանք հեշտությամբ են գնում գիտակցված ռիսկի

Որպես օրենք մարդիկ հակված չեն ռիսկի գնալ` անկախ ռիսկի բնույթից (ֆիզիկական, էմոցիոնալ, բիզնես-ռիսկ, սոցիալական և ֆինանսական ռիսկ)։ Բայց միշտ ամեն ինչ հանգում է գիտելիքներին։ Վախը ռիսկի հանդեպ պայմանավորված է գիտելիքների բացակայությամբ, թե ինչպես կարելի է դա հաշվարկել։ Ռիսկի ճշգրիտ վերլուծության համար հարցրեք Ձեզ.

  • հնարավոր կորուստների մասին,
  • հնարավոր օգուտների մասին,
  • այն մասին, թե ինչպես այն կբերի Ձեզ դեպի Ձեր նպատակներին,
  • գոյություն ունեցող այլընտրանքների մասին,
  • լավատեսական արդյունքի մասին,
  • վատատեսական արդյունքի մասին և թե ինչպես կարելի է նվազեցնել ռիսկը,
  • ընդունված որոշման կարևորության մասին՝ հեռանկարային առումով։

7. Նրանք չեն կենտրոնանում անցյալի վրա

Անցյալը միշտ մնում է ետևում, չթողնելով որևէ բան փոխելու որևէ հնարավորություն։ Կենտրոնանալով անցածի վրա, մենք տանում ենք մեզ դեպի ինքնակործանում, զրկում վայելել ներկան և պլաններ կառուցել ապագայի համար։ Արդյունքում դա չի բերում պրոբլեմների լուծմանը և դուրս է ժայթքում դեպրեսիայի տեսքով։

Բայց անցյալի մասին մտորումները նաև օգուտ են բերում։ Օրինակ, կյանքի դասերի, փաստերին հետևելու այլ ոչ թե զգացմունքներին և այլ տեսանկյունից իրավիճակին նայելու մասին հիշողությունները՝ հաճախ կարող են լավ ծառայություն մատուցել։

8. Նրանք նույն սխալը երկու անգամ չեն կրկնում

Սխալների վրա սովորելը նպաստում է հետագայում դրանց չկրկնվելուն։ Միշտ պարզեք, թե որտեղ է եղել բացթողումը, ինչը կարելի էր ավելի լավ անել և ինչպես է պետք վարվել հետագայում։ Ուժեղ անհատականությունները պատասխանատու են թույլ տված սխալների համար և մանրամասն պլան են կազմում, թե ինչպես չպետք է կրկնակի անգամ կանգնել փոցխի վրա։

9. Նրանց չի վշտացնում այլ մարդկանց հաջողությունները

Հետևելով ուրիշների ձեռքբերումները, չի կարելի դեպի սեփական հաջողության ուղին հարթել, քանի որ դա շեղում է։ Նույնիսկ դառնալով հաջողակ, նպանատիպ «ուսումնասիրությունները» կխանգարեն ձեռքբերումից հաճույք ստանալու զգացողությանը։ Նաև այդկերպ հնարավոր է աչքաթող անել սեփական տաղանդը, կորցնել սեփական արժեքները և քայքայել ունեցած հարաբերությունները։

10. Նրանք չեն հանձնվում առաջին իսկ անհաջող փորձից հետո

Հաջողությունը ակնթարթորեն չի գալիս, և դրա ճանապարհին, որպես օրենք, միշտ առաջ են գալիս խոչընդոտներ։ Օրինակ կարող է ծառայել գրող Թեոդոր Դրայզերի պատմությունը, ով հայտնի է նաև որպես դոկտոր Սյուզ։ Նրա առաջին գիրքը մերժվել է ավելի քան 20 խմբագրությունների կողմից, բայց փոխարենը՝ այսօր նրա մասին գիտի ամբողջ աշխարհը։

Մտածելով անհաջողության անընդունելիության մասին՝ չի ստացվի դառնալ ուժեղ անհատականություն։ Փոխարենը հերթական անհաջողությունից հետո վերականգնվելը՝ միանշանակ Ձեզ ավելի ուժեղ կդարձնի։

11. Նրանց չի վախեցնում միայնությունը

Մտորելու համար ազատ րոպե գտնելով, դուք նպատակներին հասնելու համար հրաշալի պայմաններ եք ստեղծում։ Ուժեղ անհատականություն դառնալու համար բազում գործերի մեջ անհրաժեշտ է ժամանակ առանձնացնել սեփական աճի մասին մտածելու համար։

Էմի Մորոն առանձնացնում է մի քանի առավելություն, որը տալիս է մենակությունը.

  • այն մեծացնում է արդյունավետությունը աշխատավայրում,
  • մեծացնում է էմպատիայի ունակությունը,
  • նպաստում է ստեղծագործական պոտենցիալի բացահայտմանը,
  • բարելավում է հոգեկան վիճակը,
  • օգնում է վերականգնվել։

12. Նրանք գիտեն, որ աշխարհը իրենց ոչնչով պարտական չէ

Հեշտ է հաջողության բացակայության համար մեղադրել աշխարհին, սակայն փաստ է, որ ոչ ոք ուղղակի ոչինչ չի ստանում։ Ամեն ինչին պետք է արժանանալ։ Կյանքը դժվար թե անվանես արդարացի։ Եթե ինչ-որ մեկն ավելի հաջողակ է կամ երջանիկ, քան ուրիշները, նշանակում է, որ այդպես է ստացվել։ Եվ Ձեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, որովհետև Ձեր բախտը չի բերել։

Սովորեք կենտրոնանալ պայմանների վրա, ընդունել առողջ քննադատությունները, ընդունել սեփական անհաջողությունները։ Ինքդ քեզ համեմատելն ուրիշների հետ՝ բերում է միայն հիասթափություն։

13. Նրանք չեն սպասում ակնթարթային արդյունքներ

Եթե դուք ցանկանում եք ամբողջության իրագործել սեփական պոտենցիալը, մի կառուցեք անիրատեսական սպասումներ և համակերպվեք այն բանի հետ, որ հաջողությունը չի գալիս մեկ գիշերվա մեջ։ Թույլ ոգով մարդկանց միշտ մատնում է անհամբերությունը։ Նրանք հակված են գերագնահատել սեփական  հնարավորությունները, ընդորում թերագնահատելով ժամանակը, որն անհրաժեշտ է փոփոխությունների իրագործման համար։ Այդիսկ պատճառով թափած ջանքերի համար նրանք սպասում են ակնթարթային արդյունքների։

Շատ կարևոր է՝ հայացքը չշեղել նպատակից և ջանասիրաբար աշխատել սեփական հեռանկարային պլանների վրա։ Այդ ճանապարհին կլինեն անհաջողություններ, բայց եթե դուք հետևում եք ձեռքբերված առաջընթացին և տեսնում եք ընդհանուր պատկերը, ապա հաջողությունը երկար սպասեցնել չի տա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
13 բան, որ երբեք չեն անում ոգով ուժեղ մարդիկ
Բերմուդյան եռանկյունի