fbpx

12 հոգեբանական հնարք, որոնք ձեզ առավելություն կտան մարդկանց հետ շփվելիս

Մի քանի հնարք, որոնք կարող են շատ ավելի հեշտացնել շփումը, և ընդորում ստանաք այն, ինչ ցանկանում եք:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Եթե ցանկանում եք ձեր զրուցակցից պարզել այն ամենը, ինչ նա գիտի որոշակի թեմայի շուրջ…

Հարց տվեք նրան, և երբ նա ավարտի դրան պատասխանելը, լռեք, մի խզեք վիզուալ շփումը՝ ուղիղ նայելով նրա աչքերի մեջ։

Արդյունքում, մարդկանց մեծամասնությունը ձեզ կասի շատ ավելին, քան նախատեսել էր, գուցե նույնիսկ այն ամենը, ինչ նրանք գիտեն:

2. Եթե Ձեզ անհրաժեշտ է համոզել ձեր զրուցակցին, համոզվեք, որ նա նստած է, իսկ դուք՝ կանգնած։

Այդպես մարդն արագ կհավատա, որ դուք ճիշտ եք։

3. Վստահության բանալին:

Անծանոթների հետ շփվելիս ավելի վստահ դառնալու համար մտեք սենյակ՝ արդեն ենթադրելով, որ ներսում բոլորը բարեհամբույր են ձեր հանդեպ:

4. Անունով դիմեք ձեզ ծանոթ մարդկանց (եթե նրանք չասեն, որ դա անընդունելի է):

Որպես կանոն, մարդիկ սիրում են, որ իրենց դիմում են ոչ թե անանձնական, այլ անուններով: Սա օգնում է կառուցել բարեկամություն և վստահություն: Օրինակ՝ այսպես. «Ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար, Արմեն: Իսկ սա Կարինեն է, դուք արդեն ծանո՞թ եք»։ Շարունակեք անունները նշել ողջ խոսակցության ընթացքում:

5. Ինչպես իմանալ, որ դուք ինչ-որ մեկին գրավում եք:

Ձեզ հետ խոսելիս մարդու աչքերը սկսում են սովորականից ավելի հաճախ թարթել։

Կարդացեք նաև՝ Հոգեբանական հնարքներ, որոնք կօգնեն հասնել Ձեր ուզածին:

6. Ճանաչեք կեղծ և իրական ժպիտի տարբերությունը

Եթե ​​ուզում եք հասկանալ՝ ինչ-որ մեկն իսկապես ժպտում է ձեզ, թե դա կեղծ ժպիտ է, նայեք դիմացինին։ Աչքերի շուրջ կուտակված թեթև կնճիռները ցույց են տալիս, որ ժպիտը իրական է։

7. Ուշադրություն դարձրեք մարդկանց ոտքերին

Որպեսզի իմանաք, թե արդյոք մարդը, ում հետ խոսում եք, ցանկանում է խոսել ձեզ հետ, նայեք նրա ոտքերին: Եթե ​​ոտնաթաթերը շրջված են ձեր ուղղությամբ, ապա դա այդպես է: Եթե ​​դրանք ուղղված են այլ տեղ, ապա նա սպասում է առաջին հնարավորությանը այս խոսակցությունն ավարտելու համար, քանի որ ակնհայտորեն նրան դուր չի գալիս այս շփումը:

8. Երբ խնջույքի կամ հավաքույթի եք լինում, տեղին հումոր արեք և նայեք ծիծաղող մարդկանց:

Մարդիկ, ովքեր մտերիմ են, նայում են միմյանց ծիծաղելով։ Սա դիտարկելը օգտակար է, եթե ուզում եք իմանալ, թե ով ում հետ է ընկեր, իսկ ով ում տանել չի կարողանում։

9. Ինչպես ստիպել մարդկանց անել այն, ինչ ուզում եք:

Ստիպելու փոխարեն ընտրություն տվեք։ Օրինակ՝ ձեր երեխային ասելու փոխարեն, որ նա պետք է կաթ խմի, հարցրեք, թե որ բաժակից նա կցանկանա խմել այն։ Սա մարդուն տալիս է վերահսկելու զգացում կատարվողի նկատմամբ և մեծացնում է հավանականությունը, որ նա կլսի ձեզ:

10. Ինչպե՞ս հաղթել վեճում:

Եթե ​​մարդը կորցնում է ինքնատիրապետումը և սկսում է բղավել, շատ դեպքերում մարդիկ միանգամայն բնական են արձագանքում. նրանք սկսում են բղավել ի պատասխան: Մի արեք այդպես: Ավելի լավ է պատասխանեք հանդարտ տոնով, առանց ձայնը բարձրացնելու։ Սա շատ ավելի է զայրացնում նրանց, ովքեր սիրում են բղավել, քան պատասխան բղավոցը, և նրանք արագ լռում են։ Փորձեք անել հենց այդպես, վստահեցնում ենք՝ դա աշխատում է:

11. Մարդու մոտ վստահություն ձեռք բերելու համար «հայելեք» նրա մարմնի լեզուն։

Եթե ​​դուք զուսպ և աննկատ կերպով «հայելեք» ձեր զրուցակցի մարմնի լեզուն, դա կօգնի նրա հետ վստահելի հարաբերություններ հաստատել: Ընդօրինակելով նրա խոսքի օրինաչափությունները և նրա շարժման ձևը, դուք ավելի վստահելի եք թվում նրա աչքում, քանի որ նա զգում է, որ դուք բավականին լավ համընկնում եք:

12. «Գաղափարների մաքսանենգություն»:

Գաղափարի սերմը ինչ-որ մեկի ուղեղում տնկելու համար խնդրեք դիմացինին չմտածել դրա հետ կապված ինչ-որ բանի մասին: Օրինակ, պատկերացրեք, որ ես ձեզ խնդրել եմ չմտածել սպիտակ փղի մասին: Ինչի՞ մասին եք մտածում հենց հիմա: Այո-այո․․ հենց այդպես։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
12 հոգեբանական հնարք, որոնք ձեզ առավելություն կտան մարդկանց հետ շփվելիս
Սուր փշի նման խրվել է սրտումս մի շատ թանկ անուն