fbpx

Հոգեբանական հնարքներ, որոնք կօգնեն հասնել Ձեր ուզածին

Փորձեք կիրառել այս հոգեբանական հնարքներն ու լայֆհաքերը, որպեսզի ստանաք ցանկալի արդյունքը: Դրանք իրոք աշխատում են: Դրանց օգնությամբ դուք կարող եք ստիպել երեխաներին բանջարեղեն ուտել, ուշադրություն գրավել Ձեր անձի վրա, կամ ճոխ առաջին տպավորություն թողնել:

Ինչպես ստիպել ընկերոջը տանել Ձեր պայուսակը

Այն ամենը, ինչ հարկավոր է, որ անեք՝ շարունակել զրուցել ընկերոջ հետ, միաժամանակ նրան տալով Ձեր պայուսակը: Զրույցի ընթացքում շատ մարդիկ վերցնում են այդ բեռը՝ հատկապես ուշադրություն չդարձնելով և չմտածելով այդ մասին:

Ինչպես իմանալ, նայում է ինչ-որ մեկը Ձեզ վրա, թե ոչ

Հորանջելը բավական վարակիչ է, հետևաբար, եթե ցանկանում եք պարզել, արդյո՞ք ինչ-որ մեկը թաքուն նայում է Ձեզ՝ սկսեք հորանջել նրա ուղղությամբ: Եթե մարդը նույնպես սկսեց հորանջել, իմացեք, որ նա աննկատ հետևում է Ձեզ հայացքով:

Ինչպես համոզել երեխային բանջարեղեն ուտել

Մի հարցրեք երեխային, ուզո՞ւմ է նա բրոկոլի կամ բիբար, թե ոչ: Դրա փոխարեն հարց տվեք՝ քանի՞ կտոր բանջարեղեն դնել նրա ամանի մեջ: Տվեք երեխային ընտրության հնարավորություն, օրինակ երե՞ք, թե՞ հինգ՝ արդյունքում նա կսկսի մտածել, որ մեծահասակների փոխարեն արդեն ինքնուրույն է ընտրություն կատարում:

Ինչպես ձերբազատվել գլխում բուն դրած կպչուն երաժշտությունից

Հոգեբանական հնարքները կարող են լինել ոչ միայն խորամանկություններ և ուսումնասիրություններ, այլ նաև հոգեբանության իսկական հասկացողություններ: Այս ֆենոմենը կոչվում է Զեյգարնիկի էֆեկտ, և եթե ցանկանում եք ձերբազատվել գլխում անընդհատ պտտվող երգից՝ ուղղակի մտածեք դրա վերջաբանի մասին: Պարզվում է, մարդիկ ավելի լավ են հիշում այն, ինչը ամբողջական և ավարտուն չէ: Երգելով երգի վերջը, դուք փաստացիորեն այն ավարտում եք, և հետևաբար, հիշողությունը այն ջնջում է:

Ինչպես ստիպել մարդկանց Ձեզ լուրջ վերաբերվել

Խոսակցության ընթացքում արձագանքեք արտահայտությամբ, որը սկսվում է հետևյալ բառերով․ «իմ հայրը սովորեցրել է ինձ, որ․․․»: Հոգեբաններն ասում են, որ մարդիկ հայրական խորհուրդներին (նույնիսկ օտար) վերաբերվում են ավելի լուրջ և մտորում են դրանց շուրջ:

Ինչպես ստիպել ընկերոջը խոսել

Եթե դուք փորձում եք ստիպել ընկերոջը բացվել և խոսել Ձեզ հետ, բայց նա առաջվա պես պարփակված է և զուսպ՝ փորձեք այս տեխնիկան: Հարց տվեք նրան և եթե նա պատասխանի կիսատ և հատվածական՝ լռեք և պահպանեք տեսողական կոնտակտը: Իրավիճակը կդառնա մի փոքր անհարմար, ինչը կստիպի Ձեր ընկերոջը խախտել լռություւնը և սկսել խոսել:

Ինչպես լավ տպավորություն թողնել

Ծանոթանալով նոր մարդու հետ, դուք հավանաբար մեկնում եք ձեռքը՝ ձեռքսեղման համար: Հիշեք, Ձեր ափը պետք է տաք լինի: Մաշկի ջերմությունը դարձնում է Ձեզ առավել բաց և գրավիչ զրուցակից: Փորձեք նաև հայելավորել զրուցակցի մարմնի լեզուն: Ասում են, որ դա ամրապնդում է վստահությունը և նպաստում մարդկանց մեջ փոխադարձ կապի հաստատմանը:

Ինչպես ստիպել զրուցակցին համաձայնվել Ձեզ հետ

Երբ դուք մարդուն հարց եք տալիս, այդ ժամանակ անպայման մի փոքր գլխով հավանության շարժում կատարեք: Մարդիկ ավելի պատրաստակամ կհամաձայնվեն Ձեզ հետ, եթե նախորոք ստանան դրական արձագանք: Եվ նրանք նույնիսկ ուշադրություն էլ չեն դարձնի այդ հոգեբանական հնարքների վրա:

Ինչպես անցնել ամբոխի միջով

Կենտրոնացրեք Ձեր հայացքը այն վայրի կամ ուղղության վրա, ուր ցանկանում եք շարժվել: Այս պարզ հնարքը կախարդական կերպով կստիպի մարդկանց մի կողմ քաշվել և ճանապարհ տալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Հոգեբանական հնարքներ, որոնք կօգնեն հասնել Ձեր ուզածին
7 զարմանալի փաստ Հյուսիսային Կորեայի մասին