fbpx

12 բան, որից պետք է հրաժարվել՝ հանուն սեփական երազանքների կյանքի

«Մենք ապրում ենք մեկ անգամ, բայց եթե դու ճիշտ ես կառավարում քո կյանքը, ապա մեկ անգամը բավական է», - Մեյ Ուեսթ:

Ինչ-որ մեկը մի անգամ նկարագրել է Դժոխքի մասին իր պատկերացումն այսպես. «Երկրի վրա քո վերջին օրը, այն մարդը, ով դու դարձար, կհանդիպի նրան, ով դու կարող էիր դառնալ»:

Որպեսզի հաջողության հասնեք և մտերմանաք այն մարդու հետ, որը կարող եք լինել, միշտ չէ, որ անհրաժեշտ է ինչ-որ նոր բան մտցնել ձեր կյանք։ Երբեմն այս նպատակներին հասնելու համար ձեզանից պահանջվում է հակառակն անել՝ հրաժարվել որոշ սովորություններից, որոնք ձեզ արգելակում են:

Այս սովորություններից որոշներից կարող եք հեշտությամբ հրաժարվել, իսկ որոշներից հրաժարվելու համար ժամանակ և մեծ ջանք կպահանջվի:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Հրաժարվեք անառողջ ապրելակերպից

«Հոգ տարեք ձեր մարմնի մասին. Սա միակ տեղն է, որտեղ դուք ստիպված եք մշտապես ապրել», –
Ջիմ Ռոն:

Ցանկանո՞ւմ եք ինչ-որ բանի հասնել: Հիշեք, որ ամեն ինչ սկսվում է ձեր առողջությունից։ Դա ամենակարևորն է:

Դուք պետք է հոգ տանեք ձեր մասին: Ամեն ինչ բավականին պարզ է: Առողջ սնունդը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (ակտիվությունը) այն է, թե ինչպես կարող եք հոգ տանել ձեր առողջության մասին:

2. Հրաժարվեք միայն կարճաժամկետ նպատակներ դնելու սովորությունից

«Մենք ապրում ենք մեկ անգամ, բայց եթե դու ճիշտ ես կառավարում քո կյանքը, ապա մեկ անգամը բավական է», –
Մեյ Ուեսթ:

Հաջողակ մարդիկ անընդհատ իրենց առջև երկարաժամկետ նպատակներ են դնում։ Դուք պետք է ինչ-որ բան անեք ոչ թե այն պատճառով, որ դա անհրաժեշտ է, այլ այն պատճառով, որ դա ձեր ներքին կարիքն է: «Մարզվել միայն այն պատճառով, որպեսզի ամռանը մարզավիճակ ձեռք բերել» և «Մարզվել միայն այն պատճառով, որ դա անհրաժեշտ է»՝ այս երկու նպատակների միջև մեծ տարբերություն կա:

Երկարաժամկետ նպատակներ դրեք ձեզ համար և ամեն օր կատարեք փոքր քայլեր (հասեք կարճաժամկետ նպատակներին), որոնք թույլ կտան հասնել ձեր ուզածին։

3. Խաղացեք խոշոր

«Ձեր նպատակները, եթե դրանք փոքր են, չեն ծառայում աշխարհին: Հնարավորինս աննկատ լինելը և դրանով իսկ ուրիշներին ինքնավստահություն ավելացնելու մեջ վեհ բան չկա: Մենք նախատեսված ենք վառ արարքների համար, այնպիսին, ինչպիսիք անում են երեխաները: Մենք ծնվել ենք աշխարհին ցույց տալու Աստծո շնորհը, որը մեր ներսում է: Ոչ թե մեզանից ոմանց, այլ բոլորիս մեջ։ Եվ մեր պայծառությամբ մենք անգիտակցաբար թույլ ենք տալիս, որ այլ մարդիկ էլ լինեն այդպիսին: Ազատվելով մեր վախերից՝ միայն մեր ներկայությամբ մենք ազատում ենք նաև ուրիշներին դրանցից», –
Մարիաննա Ուիլյամսոն:

Դուք չե՞ք կառչում այն հնարավորություններից, որոնք կյանքը նետում է ձեզ: Ձեր երազանքներին իրականություն դառնալու հնարավորություն չե՞ք տալիս: Այս դեպքում դուք երբեք չեք կարողանա իրացնել ձեր ներուժը։ Աշխարհին ոչ մի օգուտ չի բերի այն փաստը, որ դուք ինչ-որ բանի չեք հասել։

Խոսեք ձեր գաղափարների մասին: Մի վախեցեք ձախողվելուց: Իսկ ինչն ավելի կարևոր է՝ մի վախեցեք հաջողության հասնել:

Կարդացեք նաև՝ 15 սովորություններ, որոնք մենք կարծում ենք, որ անվնաս եմ, բայց շատ ենք սխալվում

4. Հրաժարվեք արդարացումներ հորինելու սովորությունից

«Մեզ բաժին հասած քարտերը չեն կարող փոխվել, բայց կարելի է դրանք խաղալ ըստ սեփական հայացողության», –
Ռենդի Պաուշ, Վերջին «դասախոսությունը»:

Հաջողակ մարդիկ գիտեն, որ իրենք և միայն իրենք են պատասխանատու այն բանի համար, թե ինչպիսին կլինի իրենց կյանքը: Անկախ նրանից, թե ինչ սկիզբ են ունեցել կյանքում… Անկախ թուլություններից և անցյալի անհաջողություններից, նրանք գիտեն, որ իրենց կյանքը իրենց ձեռքերում է:

Գիտակցել պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում, միաժամանակ և՛ վախեցնող է, և՛ հուզիչ: Բայց միայն այդպես կարող ես հաջողակ լինել: Բանն այն է, որ արդարացումները մեզ թույլ չեն տալիս աճել ու զարգանալ։

Վերցրեք պատասխանատվություն ձեր կյանքի համար: Ձեր կյանքը ձեր միակ պատասխանատվությունն է:

Սկսեք ապրել ձեր երազած կյանքով:

5. Հրաժարվեք մշտականության կատեգորիաներով մտածելուց

«Ապագան պատկանում է նրանց, ովքեր տիրապետում են ավելի ու ավելի շատ հմտությունների և համատեղում դրանք ստեղծագործական ունակությունների հետ» –
Ռոբերտ Գրին, «Խաղի վարպետ»:

Մարդիկ, ովքեր մտածում են մշտականության մասին, կարծում են, որ իրենց ինտելեկտը և տաղանդները մշտական, անփոփոխ կատեգորիաներ են: Նրանք կարծում են, որ այն, ինչ արդեն ունեն, բավական է հաջողության հասնելու համար։ Ինչ վերաբերում է ջանքերին, ապա դրանք ընդհանրապես պետք չեն։

Սա թյուր կարծիք է, և հաջողակ մարդիկ դա լավ գիտեն: Նրանք ամեն օր շատ ժամանակ են հատկացնում սովորելուն, աճելուն և զարգանալուն: Նրանք ձեռք են բերում նոր գիտելիքներ և նոր հմտություններ։ Նրանք փոխում են իրենց հայացքները։

Վաղը դուք բոլորովին չեք լինի այնպիսին, ինչպիսին կաք այսօր: Հիշեք սա:

Ինչպես մի անգամ ասել է Էյնշտեյնը, «Հանճարը մեկ տոկոս ոգեշնչում է և իննսունինը քրտինքը»:

6. Հրաժարվեք այն համոզմունքից, որ հաջողությունը հանկարծակի կընկնի ձեր գլխին

«Օրեցօր ես բոլոր առումներով ավելի ու ավելի լավն եմ դառնում», –
Էմիլ Կուե:

Հաջողության չի կարելի հասնել մեկ գիշերում: Հաջողակ մարդիկ գիտեն, որ իրենց ուզածին կհասնեն միայն այն դեպքում, եթե ամեն օր որոշակի գործողություններ կատարեն ու շարժվեն դեպի իրենց նպատակները։ Այդ իսկ պատճառով դուք պետք է ապագայի պլաններ կազմեք և, միևնույն ժամանակ, մտածեք գալիք օրվա մասին։

Աշխատեք ամեն օր մի փոքր ավելի լավը լինել, քան կաք։

7. Հրաժարվեք ձգտելուց, որ ամեն ինչ կատարյալ լինի։

«Գործողությունը հաղթում է պերֆեկցիոնիզմին», –
«Խանի ակադեմիայի» զարգացման մանտրան:

Որքան էլ փորձեք, ամեն ինչ կատարյալ չի լինի։ Հաճախ պարզվում է, որ ձախողման վախը (իսկ երբեմն հաջողության վախը) թույլ չի տալիս մեզ գործել և կյանքի կոչել մեր ծրագրերը։

Եթե ​​շարունակեք սպասել կատարյալ պահի, ապա բաց կթողնեք շատ հնարավորություններ:

Սկսեք ձեր նավարկությունը և ընթացքում ամեն օր դարձեք մի փոքր ավելի լավը:

Պերֆեկցիոնիզմը սպանում է առաջընթացը բողբոջում:

8. Հրաժարվեք միանգամից մի քանի բան անելու սովորությունից

«Դուք երբեք չեք հասնի ձեր նպատակակետին, եթե կանգնեք յուրաքանչյուր հաչող շան մոտ, որպեսզի քար նետեք նրա վրա», –
Ուինսթոն Չերչիլ:

Հաջողակ մարդիկ միաժամանակ մի քանի բան չեն անում: Նրանք իրենց նվիրում են մի բանի և հասցնում են գործը մինչև վերջ։ Միայն դրանից հետո են նրանք անցնում այլ բանի։ Այս սկզբունքը վերաբերում է բացարձակապես ամեն ինչին՝ բիզնես գաղափարներին, կարևոր խոսակցություններին կամ մարզասրահում պարապմունքներին:

Կարողանալ ապրել ներկայով և լիովին նվիրվել մի բանի, շատ կարևոր է:

Կարդացեք նաև՝ Թունավոր հոգևոր սովորությունների ցանկ, որոնցից պետք է ազատվել հենց այսօր

9. Հրաժարվեք բացարձակապես ամեն ինչ վերահսկելու սովորությունից

«Բոլոր բաներից որոշները ենթարկվում են մեզ, իսկ որոշները՝ ոչ», –
Էպիկտետոս, ստոյիկ փիլիսոփա:

Մեկը մյուսից տարբերելու ունակությունը չափազանց կարևոր է: Մի մտածեք այն մասին, ինչ ձեր վերահսկողությունից դուրս է։ Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կարող եք վերահսկել: Երբեմն միակ բանը, որ դուք կարող եք վերահսկել, դա այն է, թե ինչպես եք վերաբերվում ինչ-որ բանի: Հիշեք սա:

Փորձել վերահսկել այն, ինչ չեք կարող կառավարել, կամ այն, ինչ չպետք է կառավարել՝ էներգիայի անտեղի վատնում է:

10. Հրաժարվեք գործերից, որոնք ձեզ չեն մոտեցնում նպատակին

«Նա, ով ցանկանում է հասնել քչին, պետք է զոհաբերի քիչ: Նա, ով ցանկանում է շատ բանի հասնել, պետք է շատ բան զոհաբերի։ Ով ցանկանում է հասնել ամենաբարձր բարձունքներին, պետք է մեծ զոհողություններ անի», –
Ջեյմս Ալեն:

Մեծ նպատակներին հասնելու համար մենք պետք է սովորենք հրաժարվել որոշ բաներից։ Երբեմն մեզ անհրաժեշտ կլինի «ոչ» ասել ընկերներին և գործընկերներին, ինչպես նաև ընտանիքի անդամներին: Հաջողակ մարդիկ դա լավ գիտեն։

Այսօր դուք կարող եք մի փոքրիկ զոհաբերության գնալ և կողքից դժգոհություն առաջացնել։ Բայց երկարաժամկետ հեռանկարում դա կվճարվի: Դուք դա կհասկանաք, երբ ձեր երազանքներն իրականություն դառնան։

11. Հրաժարվեք մարդկանց հետ հարաբերություններից, ովքեր թունավորում են ձեր կյանքը

«Դուք այն հինգ մարդկանց միջին թվաբականանն եք, ում հետ ձեր ժամանակի մեծ մասն եք անցկացնում», –
Ջիմ Ռոն:

Մարդիկ, ում հետ մենք ամենաշատ ժամանակն ենք անցկացնում, ազդում են այն բանի վրա, թե ով ենք դառնում արդյունքում: Կան մարդիկ, ովքեր թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով մեզնից ավելի առաջ են գնացել։ Կան այնպիսիք, ովքեր ձեր մակարդակին չեն։ Եթե ​​դուք ամենաշատ ժամանակն եք անցկացնում հենց այդպիսի մարդկանց հետ, ապա ինքներդ ավելին չեք ձգտի։

Նայեք ձեր շուրջը գտնվողներին. Միգուցե ժամանակն է շտկումներ անելու ձեր սոցիալական շրջանակում:

Մարդիկ, ում հետ ամենաշատ ժամանակն եք անցկացնում, պետք է հարստացնեն ձեր կյանքը։ Համոզվեք, որ դա այդպես է:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

12. Հրաժարվեք միշտ և բոլորին հաճոյանալու ցանկությունից

«Ոչ մեկին չկատաղեցնելու միակ միջոցը՝ կարևոր ոչինչ չանելն է», –
Օլիվեր Ամբերթոն:

Պատկերացրեք, որ դուք ապրանք եք վաճառում շուկայում։ Ոմանց դա դուր կգա, իսկ ոմանց՝ ոչ: Ինչքան էլ փորձես, չես կարող բոլորին գոհացնել։ Սա նորմալ է:

Կյանքում էլ է այդպես։ Միակ բանը, որ դուք կարող եք անել, դա մնալ այնպիսին, ինչպիսին կաք և ամեն օր շարունակել ինքնակատարելագործվել այն գործում, ինչ անում եք: Եթե ​​ձեր ատողների թիվը սկսում է աճել, ապա դուք անում եք մի բան, որն իսկապես կարևոր է այս աշխարհի համար:

Եղեք խիզախ! Կատարեք առաջին քայլը:

Կյանքը միշտ չէ, որ լինում է պարզ ու հասկանալի։ Հատկապես, երբ ամբողջ սրտով ուզում ես այլ կերպ ապրել և գործել։ Ձեզ կարող է թվալ, որ առաջին քայլն անելն ու անհայտի մեջ սուզվելը շատ դժվար է։ Վախենալը նորմալ է։ Եվ այնուամենայնիվ… Այս քայլը կլինի առաջին քայլը ձեր լավագույն տարբերակը դառնալու ճանապարհին: Ձեր ուզած ձևով ապրելու որոշումը կլինի ձեր կյանքի լավագույն որոշումը: Խոստանում ենք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
12 բան, որից պետք է հրաժարվել՝ հանուն սեփական երազանքների կյանքի
Ինչպե՞ս լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանն օգնեց Ֆիդել Կաստրոյին հաղթել շախմատի աշխարհի չեմպիոնին