✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

11 պատճառ ամեն օր սուրճ խմելու համար

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Մեկը համարում է սուրճը իսկական թմրանյութ, մյուսը չի պատկերացնում իր կյանքը առանց դրա: Ամբողջ աշխարհով գիտնականները ապացուցում են մեկ սուրճի օգտակարությունը, մեկ վնասակարությունը: Սակայն իսկական սրճասերների համար այդ տվյալները ոչ մի նշանակություն չունեն: Իսկ ինչպե՞ս անեն նրանք, ովքեր սկսել են սովորել սուրճին, սակայն մտահոգվում են իրենց առողջության համար:

Իհարկե ամեն ինչում չափի զգացողությունը շատ կարևոր է, սակայն գոյություն ունի առնվազն 11 պատճառ չհրաժարվել հաճույքից՝ ըմպել առույգացնող այս ըմպելիքից:

Սուրճը անտիօքսիդանտների աղբյուր է

Սուրճի մեջ պարունակվում է 4 անգամ ավել անտիօքսիդանտ, քան կանաչ թեյում:

Բացի դրանից սուրճի հատիկների բովումից անտիօքսիդանտների քանակը չի նվազում, այլ ընդհակառակը՝ դրանք ավելանում են:

Անտիօքսիդանտները պայքարում են «թափառող մոլեկուլների» դեմ: «Թափառող մոլեկուլները» դրանք ազատ ռադիկալներ են, որոնք քայքայում են ԴՆԹ և օրգանիզմի բջիջները: Դրանք քաղցկեղի հիմնական պատճառներից մեկն են:

Սուրճի բույրը հանում է սթրեսը

Սեուլի ժողովրդական համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են քնից զրկված առնետների ուղեղը և հայտնաբերել են, որ սուրճի բույրը դրական փոփոխություններ է առաջացնում ուղեղում: Կոֆեն հանում է անքնության սթրեսը: Այնպես որ, եթե դուք ունենք այդպիսի պրոբլեմ, ապա գնեք սուրճի հատիկներով փաթեթ և անքնության դեպքում պարբերաբար հոտ քաշեք այդ փաթեթից:

Սուրճը օգնում է Պարկինսոնի հիվանդության դեպքում

2012 թ. Science Daily ամսագրում հրապարակվել են տվյալներ սուրճի օգտակարության մասին այն մարդկանց համար, ովքեր տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ: Բժշկական գիտությունների դոկտոր և հետազոտության հեղինակ Ռոբերտ Պաստուման հաղորդում է, որ սուրճ օգտագործող մարդկանց մոտ խիստ նվազում է այդ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը: Բացի դրանից, նրա հետազոտությունը ցույց տվեց, որ մարդիկ, որոնք արդեն տառապում են պարկինսոնի հիվանդությամբ, սուրճի օգնությամբ ավելի հեշտ են կարողանում ղեկավարել իրենց շարժումները:

Սուրճը օգնում է Ձեր լյարդին, մանավանդ երբ դուք ալկոհոլի սիրահար եք

2006 թ. հրապարակվել է հետազոտություն, որում մասնակցել են 22 տարեկանից բարձր 125 000  մարդ: Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ ովքեր ծայրահեղ դեպքում օրը մեկ բաժակ սուրճ են օգտագործում, 20% նվազում է լյարդի ցերյոզի հավանականությունը:

Սուրճը երջանկության համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր օրական օգտագործում են չորս և ավել բաժակ սուրճ, 10% ավելի քիչ են տառապում դեպրեսիաներից, քան նրանք, ովքեր չեն սիրում այս անուշաբույր ըմպելիքը:

Եվ կոֆեինի բարձր պարունակությունը այստեղ դերակատարություն չունի: Կոկա կոլայում նույնպես մեծ քանակությամբ կոֆեին կա, սակայն այն չի ազդում դեպրեսիաների վրա: Ամբողջ գաղտնիքը նորից մեզ արդեն հայտնի անտիօքսիդանտների մեջ է կայանում:

Սուրճն ընդդեմ սուիցիդի

Հասարակական առողջապահության Հարվարդյան դպրոցի հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 2 բաժակ սուրճը 50% նվազեցնում է ինքնասպանության հավանականությունը և՛ կանանց և՛ տղամարդկանց մոտ: Ենթադրվում է, որ սուրճի այս հատկությունը պայմանավորված է անտիօքսիդանտներով, որոնք օգնում են արտադրվել այնպիսի նեյրոտրանսմիտերներ, ինչպիսիք են՝ սերոտոնինը, դոֆամինը և նորադրենալինը:

Սուրճը պաշտպանում է կանանց մաշկի քաղցկեղից

Հարվարդի բժշկական դպրոցը համատեղ Բոստոնի Brigham and Women’s Hospital (BWH) կենտրոնի հետ հետազոտություններ են անց կացրել, որում ընգրկված են եղել 20 տարեկանից բարձր 112897 հոգի կին և տղամարդ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր օրական երեք և ավել բաժակ սուրճ են օգտագործում, ավելի քիչ են վտանգված մաշկի քաղցկեղով հիվանդանալուն, քան նրանք, ովքեր գերադասում են այլ ըմպելիքներ:

Սուրճը օգնում է սպորտում

The New York Times-ը հայտնում է, որ շատ սպորտսմեններ մարզումներից առաջ սուրճ են ըմպում, որպեսզի բարելավեն իրենց արդյունքները: Հատկապես դա օգնում է այն սպորտաձևերում, որտեղ կարևոր է դիմացկունությունը, օրինակ՝ հեծանվասպորտը: Գիտնականները բացատրում են դա նրանով, որ կոֆեինը արյան մեջ մեծացնում է ճարպաթթուների քանակը: Այդ նյութերը մկանների կողմից օգտագործվում են, որպես «վառելանյութ», ինչը օգնում է օրգանիզմի ածխաջրերի պաշարի պահպանմանը և դրանով իսկ հնարավոր է դառնում երկար դիմանալ ծանրաբեռնվածությանը:

Սուրճը նվազեցնում է դիաբետ 2-ով հիվանդանալու հավանականությունը

Ըստ ամերիկյան քիմիական միության հետազոտությունների, մարդիկ, ովքեր խմում են օրական չորսից ավել բաժակ սուրճ 50%-ով նվազեցնում են դիաբետ 2-ով հիվանդանալու վտանգը: Հետագայում ամեն ավել բաժակից վտանգը նվազում է 7%-ով:

Սուրճը ավելի երկար է ուղեղը պահպանում գործնական վիճակում

Հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ից բարձր տարիքի մարդիկ, ովքեր օգտագործում են սուրճ, Ալցգեյմերի հիվանդությամբ սկսում են տառապել ավելի ուշ, քան նրանք ում մոտ կոֆեինի մակարդակը այդքան էլ բարձր չէ:

Սուրճը ձեզ խելացի է դարձնում

Դուք սովորաբար սուրճ եք խմում, երբ պետք է սթափվել, թարմանալ, երբ, օրինակ երեկոյան հոգնած ժամանակ դեռ բավական գործ է մնում անել: Պարզվում է սուրճը ոչ միայն օգնում է սթափվել, այլ նաև նպաստում է ուղեղի արդյունավետությանը:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
11 պատճառ ամեն օր սուրճ խմելու համար
Համո Սահյան – Կա մի թուլություն…
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց