fbpx

Շաուլինյան վանականի 10 խորհուրդ. ինչպես մնալ երիտասարդ

Մարտական արվեստների վարպետ և շաուլինյան վանական Յան Լեյը թանկարժեք խորհուրդներ է տալիս մարդկանց, ովքեր ցանկանում են մնալ առողջ և որքան հնարավոր է երիտասարդ՝ հոգով և մարմնով:

1. Շատ մի մտածեք: Մտքերը էներգիա են վերցնում: Իսկ անընդհատ մտածմունքներից կարելի է արագ ծերանալ:

2. Մի խոսացեք շատ երկար: Մարդկանց մեծամասնությունը ընտրում է կամ խոսելը կամ գործելը: Ավելի լավ է երկրորդը:

3. Կատարեք 10 րոպեյանոց ընդմիջումներ ամեն 40 րոպեն մեկ: Երբ դուք չափազանց շատ եք կենտրոնացած որևէ բանի վրա, դա խաթարում է տեսողությունը և ներքին հանգստությունը:

4. Երբ երջանիկ եք, կառավարեք Ձեր էմոցիաները: Եթե Դուք կորցնեք կառավարումը՝ դա կվնասի թոքերը:

5. Մի նյարդայնացեք և մի զայրացեք: Դա վատ է անդրադառնում լյարդի և աղիքների վրա:

6. Մի կերեք չափից շատ: Մնացեք միշտ մի փոքր սոված: Որովհետև գերսնվելը կարող է վնասել փայծաղը:

7. Գործերով զբաղվեք առանց շտապելու: Հիշեք ասացվածքը. «Դանդաղ գնաս՝ երկար կգնաս»:

8. Ժամանակ հատկացրեք թուլացմանը: Եթե Դուք կատարում եք միայն ֆիզիկական վարժություններ և չեք զբաղվում մեդիտացիայով, ապա արագ կդառնաք դյուրագրգիռ և կխախտեք ներքին էներգիան:

9. Ժամանակ հատկացրեք ծանրաբեռնվածությանը: Եթե ընդհանրապես չկատարել ֆիզիկական վարժություններ, այլ միայն զբաղվել մեդիտացիայով և գտնվել հանգստության մեջ՝ մարդը արագ դառնում է թորշոմած և քնկոտ:

10. Ուսումնասիրեք Քունգ Ֆու, որի նպատակն է՝ հասնել հավասարակշռության և հարմոնիայի: Կարևոր չէ որքան ժամանակ կպահանջվի: Կարևորը գտնել այն ինչ պետք է Ձեզ և Ձեր մարմնին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Շաուլինյան վանականի 10 խորհուրդ. ինչպես մնալ երիտասարդ
ԹԵՍՏ. Կրթվա՞ծ եք այնքան, որպեսզի կարողանաք 90% արդյունքով անցնել այս թեստը