fbpx

Ինչ պետք է անել, երբ հուսահատ եք, երբ ամեն ինչ գրողի ծոցն է գլորվում

Հուսահա՞տ եք, ամեն ինչ գրողի ծո՞ցն է գլորվում, չգիտե՞ք ինչ անել հետո: Ուրեմն շարունակեք կարդալ այս հոդվածը․․․

Գտեք Ձեր սեփական հոսքն և սկսեք թիավարել: Թող այս արտահայտությունը լինի Ձեզ հիշեցում, որ եթե նույնիսկ Ձեզ հայտնաբերում եք փակուղում և բոլորովին չգիտեք, թե որը պետք է լինի Ձեր հաջորդ գործողությունը, ուղղակի գործեք: Արեք թեկուզ ինչ-որ բան։ Հատկապես այն ժամանակ, երբ գտնվում եք ծայրահեղության մեջ և Ձեզ մոտ միայն մի ցանկություն է մնացել՝ գրողի ծոցն ուղարկել ամեն ինչ և հանձնվել: Ոչ միշտ է, որ հեշտ է լինում տեսնել կյանքի միայն լուսավոր կողմերը, հատկապես երբ դա «Ձեր օրը» չէ: Բայց Ձեզ անհրաժեշտ են գործողություններ, մտովի ծրագրավորումներ և մտադրություններ, թեկուզ ներքևում թվարկածները:

1. Սկսեք վարել շնորհակալության օրագիր: Գրանցեք այնտեղ ամեն մի մանրուք, որի համար դուք շնորհակալ եք՝ նույնիսկ այն, որ դուք արթնացել եք առավոտյան:

2. Միացեք այն կազմակերպությանը, որը զբաղվում է նրանով, ինչը իրոք Ձեզ հետաքրքիր է:

3. Անջատեք հեռախոսն ու դուրս եկեք փողոց: Խորը շնչեք և արտաշնչեք չորս պատից դուրս: Դա կարող է հրաշքներ գործել:

4. Լսեք ինչ-որ բան: Պոդկաստ, երաժշտություն, աուդիո դասընթացներ: Ինչ-որ բան:

5. Ուշադրություն դարձրեք ինքներդ Ձեզ վրա և երես տվեք Ձեզ ինչ-որ բանով:

6. Դուրս հանեք Ձեր կյանքից բացասական մարդկանց: Բացասականը միշտ ավելի շատ բացասական է ծնում:

7. Ծիծաղեք ամեն օր՝ և Ձեզ վրա նույնպես:

8. Պլյուսներ փնտրեք ամեն ինչում: Դրանք այնտեղ կան և դա փաստ է:

9. Զանգահարեք ինչ-որ մեկին, ով կարողանում է սթափեցնել և բարձրացնել տրամադրությունը և զրուցեք նրա հետ:

10. Կարդացեք:

11. Ամեն առավոտը սկսեք՝ ասելով ինքներդ Ձեզ, որ Ձեր մեջ Ձեզ ամեն ինչ դուր է գալիս:

12. Շփվեք և աջակցեք ինչ-որ մարդու, ում իրոք օգնություն է անհրաժեշտ:

13. Զբաղվեք մեդիտացիայով:

14. Խուսափեք լրատվական կայքերից, որոնք ազդում են Ձեր տրամադրության վրա:

15. Գտեք այն, ինչը Ձեզ մոտ ստեղծագործական կայծ է առաջացնում:

16. Հասկացեք, որ դուք ունեք լիարժեք իրավունք ընդմիջում անելու և հանգստանալու:

17. Դուք մարդ եք:

18. Ձեր հոգեկան առողջությունն անգին է:

19. Դուք արժանի եք երջանկության:

20. Կրկնեք 19-րդ կետն այնքան ժամանակ, քանի դեռ լիարժեք չեք գիտակցել դա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 4.42 из 5 )
MediaMag
Ինչ պետք է անել, երբ հուսահատ եք, երբ ամեն ինչ գրողի ծոցն է գլորվում
Այս ԹԵՍՏԸ ցույց կտա Ձեր թույլ կողմերը