fbpx

10 սիրելի մթերք, որոնց չես ճանաչի բնության մեջ

Մեր օրերում խանութներում լի են տարատեսակ էկզոտիկ սննդամթերքները։ Ընդորում շատ քչերն են մտորում, թե որտե՞ղ են դրանք աճում և ինչպե՞ս են դրանք հավաքում։ Նաև գաղափար անգամ չունեն, թե ինչպիսի տեսք ունեն դրանք, նախքան մեր սեղաններին հայտնվելը։

Եվ այսպես, ինչպիսի տեսք ունեն որոշ մեզ քաջ ծանոթ մթերքներ նախքան «բնությունից կտրվելը»։

1. Նուշ

Շատերը նուշը համարում են ընկույզի տեսակ։ Բայց իրականում այն համարվում է սալորազգի կորիզավոր պտուղ։

2. Դարչին

Դարչինը՝ ոչ մեծ մշտադալար ծառ է։ Հենց այդ ծառի արմատն է օգտագործվում աշխարհի ամենահայտնի համեմունքի պատրաստման համար։

3. Քրքում (Շաֆրան)

Երևի յուրաքանչյուրը գիտի ինչպիսի տեսք ունի քրքումը։ Բայց որ այդ նարնջագույն համեմունքը պատրաստվում է այսպիսի ծաղկից՝ գիտեն շատ քչերը։ Իրականում արտադրության համար օգտագործվում է միայն ծաղկի դնչիկը։

4. Արքայախնձոր

Նրանց համար, ովքեր դեռ տեղյակ չեն։ Արքայախնձորը աճում է ոչ թե արմավենու (պալմայի) վրա, այլ այ այսպիսի ձևով։ Այն պատկանում է խոտանման բույսերի դասին։

5. Գետնանուշ (արախիս)

Գետնանուշը պատկանում է լոբազգիների ընտանիքին, բայց ի տարբերություն մնացած կուլտուրաների, գետնանուշի պտուղները աճում են հողի տակ։ Միամյա այս բույսը առաջացնում է ոչ մեծ թուփ՝ ճյուղավորված ցողուններով։

6. Սուրճ

Ահա թե ինչպիսի տեսք ունի սուրճը, նախքան այն կմշակվի վաճառքի համար։ Ո՞վ կմտածեր, որ միլիոնավոր մարդկանց սիրելի ըմպելիքը առաջնային տեսքով այսպիսին կլինի։

7. Քնջութ

Ահա թե ինչպիսին է քնջութի սկզբնական տեսքը, որոնք սովոր ենք տեսնել բուլկիների վրա։

8. Հնդկական ընկույզ (Քեշյու)

Անհավանական օգտակար քեշյու ընկույզները աճում են այսպես։ Ի դեպ տանձանման կանաչ մասը նույնպես պիտանի է ուտելու համար։

9.  Սև պղպեղ

Սև պղպեղը իրենից ներկայացնում է ծառանման շուշան, որը ծաղկում է մանր սպիտակ ծաղիկներով։

10. Կոճապղպեղ (ինբիր)

Եվ վերջինը։ Ինչը ամենաշատը մեզ զարմացրեց։ Ահա այսպես է ծաղկում կոճապղպեղը։ Շատ հազվագյուտ երևույթ, բայց շատ գեղեցիկ։ Դուք այդպես չե՞ք կարծում։

Տարածեք մարդկանց մեջ հետաքրքրաշարժ և ուսուցողական ինֆորմացիա։ Եթե ձեզ դուր եկավ հոդվածը՝ անպայման կիսվեք այն ընկերների հետ։ Այն օգտակար կլինի յուրաքանչյուրին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 սիրելի մթերք, որոնց չես ճանաչի բնության մեջ
Աֆորիզմներ մտքի մասին