fbpx

9 ճշմարտություն, որոնք կարդալուց հետո ինքդ քեզ կնայես այլ աչքերով

Ներկայացնում ենք 9 ճշմարտություն, որոնք կօգնեն վերանայել ինքդ քեզ ու քո կյանքը:

Դու այն չես ինչ պատահել է քեզ հետ

Դու քո նախկին փորձը չես: Դու քո սպիերը չես: Դու այն չես, ինչ ինչ-որ մեկը խոսում է քո մասին: Դու այն ես, ով ուզում ես դառնալ տվյալ պահին:

Դու ավելին ես, քան քո կոտրված մասնիկներից մեկը

Ամեն մեկս էլ մեր մտքում ունենք մեր իսկ կերպարը՝ դա այն իդեան է, թե ով ենք մենք: Եվ երբ այդ իդեան մի փոքր ճաք է տալիս կամ կոտրվում, մենք սովորաբար լայնորեն այն յուրացնում ենք: Հասկացիր դա: Հեշտ է մտածել, որ ամեն ինչ կոտրվել է այդ փոքրիկ մասնիկի հետ միասին: Բայց դա ճիշտ չէ: Որովհետև դու ավելին ես, քան փոքրիկ կտորը՝ քո ներսում կան շատ այլ բաներ:

Այլ մարդկանց կարծիքը քո մասին հազվադեպ է ճիշտ լինում

Մարդիկ, հնարավոր է, լսել են քո պատմությունը, բայց նրանք չեն կարող զգալ, թե ինչ ես ապրում և զգում հիմա: Նրանք չեն ապրում քո կյանքով:

Դու արժան ես նրան, ինչին քեզ համարում ես արժանի

Դու երբեք չես գտնի քո արժեքը այլ մարդու մեջ: Մտորիր այս մասին: Ընդունիր և խոստովանիր քո սեփական արժեքն այսօր: Դադարիր սպասել, թե երբ ուրիշները կասեն քեզ, թե որքան կարևոր ես:

Եղիր բարի ինքդ քո հանդեպ

Ինքդ քո հանդեպ էքստրա-բարի լինելու լավագույն ժամանակը, դա այն ժամանակն է, երբ բոլորովին չես ցանկանում դա անել: Որովհետև հենց այդ ժամանակ դա կարող է հսկայական նշանակություն ունենալ:

Դեռ ուշ չէ

Դեռ ուշ չէ: Դու չես ուշացել: Դու հաստատ այնտեղ ես, որտեղ պետք է լինես: Ամեն մի քայլն անհրաժեշտ է:

Դու երկար ճանապարհ ես անցել

Խորամանկությունը կայանում է նրանում, որպեսզի կարողանաս զգալ կյանքը հենց այսօր: Բայց առջևում սպասիր լավագույն օրերի: Ուղղակի գնահատիր այն, որտեղ դու գտնվում ես:

Երբեմն վատ զգալը նորմալ է

Դա մարդու էմոցիա է և դրա ընդունումը կարող է ընկալվել որպես ոչ մեծ բեռ:

Դու պետք է հեռանաս, որպեսզի հստակ տեսնես իրավիճակը

Քայլ ետ: Տուր քեզ տարածություն: Երբեմն ամենակարևորը, ինչ անում ես ամբողջ օրվա ընթացքում՝ կարճատև հանգիստն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
9 ճշմարտություն, որոնք կարդալուց հետո ինքդ քեզ կնայես այլ աչքերով
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի: Խոհեր