Չնայած նրան, որ դպրոցում մենք շատ նոր և օգտակար բաներ ենք սովորում, օրինակ գրել, կարդալ, արտահայտել մտքերը…, սակայն կարևոր մի բան դպրոցում այնուամենայնիվ չեն սովորեցնում։ Եթե դպրոցն ավարտելուց հետո մենք տիրապետեինք այս 10 հնարքներին, ապրելը ավելի պարզ և թեթև կլիներ։ Բայց բարեբախտաբար՝ երբեք ուշ չէ սովորել։
10. Համակարգչային գիտություններ
Դժվար է պատկերացնել, որ բարձր, տեղեկատվական տեխնոլոգիաների դարում՝ դպրոցներում համակարգչային գիտություններին այդքան քիչ ժամանակ է հատկացվում։ Եթե նույնիսկ չդառնայիք մեծագույն ծրագրավորող, միևնույնն է որոշ հմտություններ հաստատ պետք կգային։ Այնպես չէ՞։
9. Արագ ընթերցանություն
Արագ ընթերցելու հմտությունը՝ բավական օգտակար է առօրյա կյանքում։ Դա կարող է մեզ փրկել ոչ պետքական գրքի գնումից, կամ օգնել նյութի արագ ընկալմանը։
8. Ժամանակին տիրապետելու հմտություններ
Ժամանակակից կյանքի ռիթմում, մենք հաճախ մեզ հարց ենք տալիս. «իսկ ինչպե՞ս հասցնել»։ Ցավոք սրտի, դպրոցում մեզ չեն սովորեցրել ինչպես դասավորել առաջնահերթությունները, որ հանձնարարությունը առաջինը կատարել և ինչպես հետոյի վրա չթողնել գործերը։
7. Սովորելու հմտություններ
Դպրոցում, նաև մեզ չեն սովորեցրել՝ հատկապես ինչպես սովորել։ Ինչպես արագ ընկալել նյութը, ինչպես ուշադրություն չդարձնել ոչ պետքական տեղեկատվությանը, ինչից սկսել տնային առաջադրանքների կատարումը և այլն։
Մի խոսքով՝ մեզ չեն սովորեցրել ինչպես սովորել։
6. Ֆինանսների կառավարման հմտություններ
Դպրոցում մեզ չեն սովորեցրել բյուջեյի վարման հմտություններ՝ ինչ բան է դեբետ, ինչ է կրեդիտը և ինչ է պարտքը։ Վերջիվերջո մեզ չեն սովորեցրել ինչպես փող աշխատել։
5. Գոյատևման հմտություններ
Կյանքում բազմապիսի իրավիճակներ են պատահում, իսկ մեզ չեն սովորեցրել գոյատևման ամենապարզ հմտությունները։ Ի՞նչ անել, երբ խափանվել է ավտոմեքենան, իսկ մենք մնացել ենք խուլ անտառում՝ առանց որևէ կապի։ Ես այժմ էլ չգիտեմ, թե ինչպես կվարվեմ տվյալ իրավիճակում։
4. Բանակցություններ վարելու հմտություններ
Այս հմտությունները դպրոցում մեզ նույնպես չեն սովորեցրել։ Չնայած նրան, որ սա կյանքում ամենակարևորներից մեկն է, ինչպես երբ հարցազրույց ենք անցնում կամ ավտոմեքենա գնում, այնպես էլ ընդիմադիրների և գործընկերների հետ շփման պարագայում։
3. Ինքնապաշտպանման հմտություններ
Ինքնապաշտպանման հմտությունը՝ կյանքում շատ կարևոր և անհրաշտ բան է։ Աղջիկներին և տղաներին շատ օգտակար կլիներ, եթե սովորեցնեին ինքնապաշտպանման հմտություններին։ Օրինակ ծայրահեղ իրավիճակներում։
2. Հոգեկան առողջության պահպանման հմտություններ
Դպրոցում մեզ չեն սովորեցրել, թե ինչպես հոգ տանել հոգեկան առողջության մասին, ինչպես արձագանքել սթրեսերին, դեպրեսիաներին, վախերին։
1. Աշխատանքի որոնման հմտություններ (ռեզյումեից մինչև հարցազրույց)
Դպրոցի նպատակն է՝ պատրաստել մարդուն մեծահասակ կյանքին։ Իսկ մեծահասակ կյանքի անբաժանելի մասն է՝ աշխատանքը և ինքնաարտահայտումը։ Ցավոք շատերիս չեն սովորեցրել, թե ինչպես ճիշտ գրել ռեզյումեն, ինչի վրա ուշադրություն դարձնել աշխատանքի ընտրության դեպքում, հարցազրույցին ինչպես վարվել և այլն։