fbpx

Փորձեք Ձեր բախտը: Երջանկության ո՞ր թռչունին կընտրեք

Մեզանից շատերը գիտեն երգեր և հեքիաթներ այն մասին, որ այս աշխարհում, ինչ-որ տեղ գոյություն ունի հաջողության կախարդական թռչուն, որն ունակ է ի կատար ածել բոլոր ցանկությունները:

Մի տեղ նշվում է, որ այդ թռչունը բաց երկնագույն է, մեկ այլ տեղ էլ՝ որ այն վառ կրակե գույն ունի:

Այսօր առաջարկում ենք Ձեզ մի փոքր ցրվել առօրյա գործերից և խորասուզվել երազանքների կախարդական աշխարհ: Եվ այսպես, պատկերացրեք, որ այգում զբոսնելուց դուք հայտնաբերում եք գաղտնի մի վայր: Այնտեղ, ծառի վրա նստած են կախարդական թռչուններ: Կանչեք Ձեզ մոտ թռչուններից մեկին և հնարավոր է նա կպարգևատրի Ձեզ:

Թռչուն 1

Այս թռչունը եկել է Ձեզ մոտ և պարգևում է Ձեզ էներգիայի դրական լիցքեր՝ մոտակա ամսվա համար: Խիզախորեն անցեք գործի: Ամենակարևորը չմոռանաք լսել սեփական ներքին ձայնին:

Թռչուն 2

Դուք ընտրել եք սիրո թռչունին: Նա խոստանում է Ձեզ հաջողություններ սրտային գործերում: Մոտ ժամանակներս Ձեր աչքերը սիրուց կփայլեն ադամանդից էլ պայծառ: Բացի դրանից դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ինչպես զուգընկերոջ, ընկերների, այնպես էլ աշխատավայրում կոլեգաների հետ: Դուք կկարողանաք պայմանավորվածություն ձեռք բերել ում հետ պատահի, ինչի մասին պատահի: Այնպես որ իսկական ժամանակն է ղեկավարությունից խնդրել աշխատանքի բարձրացում կամ ուղևորվել ռոմանտիկ ճանապարհորդության:

Թռչուն 3

Դուք Ձեզ մոտ եք կանչել շատ սովորական մի թռչուն: Այն ամենը, ինչ նա կարող է Ձեզ պարգևել՝ իր երգն է: Բայց չէ՞ որ Ձեզ ոչինչ էլ պետք չէ: Չէ՞ որ կախարդանքը Ձեր ներսում է: Դուք կարող եք ի կատար ածել այն ամենը՝ ինչ կցանկանաք: Մի փոքր ջանք՝ և ամեն ինչ կստացվի: Դուք ծնվել եք երջանիկ աստղի տակ: Այնպես որ ուղղակի հավատացեք Ձեզ և արեք Ձեր գործը:

Թռչուն 4

Դուք բռնել եք հաջողության թռչնակին, իսկ դա հազվագյուտ բան է: Մոտ ժամանակներս դուք հաջողակ կլինեք բոլոր գործերում: Ինտուիտիվ մակարդակում կհասկանաք, թե ուր պետք է շարժվեք: Բացի դրանից հաճելի անակնկալ կստանաք՝ երկու շաբաթվա ընթացքում: Այնպես որ ժամանակ մի կորցրեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Փորձեք Ձեր բախտը: Երջանկության ո՞ր թռչունին կընտրեք
Զարմանահրաշ Zinnia քանդակը գործողության մեջ (տեսանյութ)