fbpx

Ժամանակը տիրապետելու 15 մեթոդ

Շատերիս  է ծանոթ ժամանակը չհերիքելու տհաճ երևույթը, երբ չես կարողանում ժամանակի սղության պատճառով ավարտին հասցնել գործերդ կամ պլանավորածդ օրը: Եվ այպես, ինչպե՞ս անել, որպեսզի տիրապետենք ժամանակին, այլ ոչ թե հակառակը:

Օգտագործելով նշված ժամանակի տիրապետման 15 մեթոդները, Դուք կարճ ժամանակում կհասնեք զգալի հաջողությունների:

1. Հույսներդ մի դրեք հիշողության վրա: Գրանցեք Ձեր խնդիրները նոթատետրում, լիցքաթափեք ուղեղը:

2. Կազմեք առաջնահերթությունների ցուցակ: Դա կօգնի կենտրոնանալ գլխավորի վրա և թույլ չի տա ժամանակ ծախսել դատարկությունների և երկրորդական խնդիրների վրա:

3. Ամեն շաբաթվա վերջում ժամանակ հատկացրեք հաջորդ շաբաթը պլանավորելու համար: Դա ժամանակի կորուստ չէ, այդպես կմեծանա Ձեր արդյունավետությունը:

4. Երբ հետաքրքիր մտքեր են ծնվում գլխում՝ հիշողության վրա հույսներդ մի դրեք, գրանցեք այն նոթատետրում: Կամ կարող եք ձայնագրել այն ձայնագրիչի վրա:

5. Եթե այլ մարդու պահանջները չեն համապատասխանում Ձեր նպատակների հետ՝ ասեք «ՈՉ»: Դա անպայման պետք է սովորել:

6. Գործելուց առաջ մտածեք, արդյո՞ք շատ երկար չէ: Մի փոքր մտորումը կփրկի Ձեզ անհարմար գործողություններից և կխնայի ժամանակը:

7. Ձեր պլաններում ժամանակ հատկացրեք ինքնազարգացման համար:

8. Գիտակցեք այն՝ ինչ անում եք: Դուք պետք է հասկանաք, թե ինչի վրա եք ծախսում ժամանակը: Ձեր գործերը պետք է ուղղեն Ձեզ դեպի Ձեր նպատակները:

9. Միացրեք Ձեր անհատական ժամանակին տիրապետելու համակարգի այն հնարքները, որոնք առավելագույնս արդյունավետ են Ձեզ համար և անընդհատ օգտագործեք այդ համակարգը:

10. Գնահատեք Ձեզ՝ վնասակար սովորույթների առկայության տեսանկյունից: Դրանք խլում են Ձեր ժամանակը: Կազմեք այդպիսի սովորությունների ցուցակ և սկսեք հերթականությամբ ձերբազատվել դրանցից:

11. Լավը երևալու համար՝ մի կատարեք ուրիշների աշխատանքը: Այդպես Դուք կծախսեք այն թանկարժեք ժամանակը, որը կարող էիք օգտագործել սեփական առաջընթացի համար:

12. Ձեռք բերեք օրագիր, որում կնշեք դեպի նպատակը տանող ճանապարհին բոլոր ձեռք բերված հաջողությունները: Պարբերաբար լրացրեք և ուսումնասիրեք այդ օրագիրը, որպեսզի համոզվեք, որ Դուք գնում եք ճիշտ ուղղությամբ:

13. Ոչ բոլոր խնդիրները կարող են լուծվել լավագույն տարբերակով: Պետք չէ վերածվել պերֆեկցիոնիստի, և օրինակ, արտագրել գործնական նամակը 20 անգամ:

14. Մի ծանրաբեռնեք Ձեզ խնդիրների քանակով: Եթե Դուք ունեք անհետաձգելի գործեր և կարևոր խնդիրներ, որոնք կխլեն Ձեր ամբողջ ժամանակը, ապա երկրորդական խնդիրները կարող եք հետաձգել ավելի հարմար պահի համար:

15. Չխաբվեք արդյունավետությամբ: Դուք կարող է արդյունավետ լուծեք մի խնդիր, որը տվյալ պահին առաջնահերթ չէ: Այդ դեպքում ճիշտ չէ ասել, որ Դուք օգտագործում եք Ձեր ժամանակը արդյունավետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ժամանակը տիրապետելու 15 մեթոդ
Կենդանակերպի 4 առավել մոնոգամ նշանները