Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ ցավալի դեպք է տեղի ունեցել, պայթյուն է տեղի ունեցել: Պայթել են փուչիկներ , կան վիրավորներ:
Ու զարմանալին այն է, որ ասում են այդքանից հետո համերգը շարունակվել է:
Ու այս ամենը տեղի է ունեցել պարզ անգրագիտության պատճառով: Լինելով մասնագիտությամբ քիմիկոս, ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ փուչիկների մեջ հելիում գազի փոխարեն, ջրածին է լցված եղել: Իսկ ջրածինը ի տարբերություն հելիումի անչափ պայթունավտանգ է, հերիք է ընդամենը մի փոքրիկ կայծ:
Տուժածներին ցանկանում եմ շուտափույթ առողջացում: Պատկերացնում եմ թե բացի ֆիզիկական վնասվածքներից նաև որքան մեծ շոկային վիճակ է: