fbpx

Արդյոք գիտե՞ս

Արդյոք գիտե՞ս, թե որքան եմ հոգնել,
Որքան եմ հոգնել ես քեզ սպասելուց՝
Անիմաստ սպասելուց:
Որքան եմ հոգնել քեզ որոնելուց՝
Անիմաստ որոնելուց:
Գիտե՞ս արդյոք թե որքան եմ հոգնել,
Որքան եմ հոգնել անհույս հուսալուց:
Հուսալուց, սպասելուց, սիրելուց
Հոգնել եմ ես…
Հոգնել եմ ամեն անգամ երազում պատկերդ տեսնելուց,
Նորից հիշելուց, նորից սիրելուց:
Վե՛րջ, էլ չեմ ուզում, չեմ ուզում հուսալ,
Չեմ ուզում սիրել, չեմ ուզում տենչալ:
Հանիր պատկերդ իմ սրտի միջից,
Հանիր խնդրու՛մ եմ, իմ գլխի միջից:

Իսկ դու երևի չես էլ հիշում ինձ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag