fbpx

Զվարճալի ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր Կենդանակերպի նշանները մնան նույն վերելակում

Լավ մտածեք, ո՞ւմ կողքին կցանկանայիք հայտնվել ծայրահեղ իրավիճակում…

Խափանված վերելակում առաջինն իր մասին կհիշեցնի Խոյը. «Ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ է նշանակում մնացել ենք վերելակում», – կբղավի նա, անհամբեր թմբկահարելով վերելակի դռները։

Առյուծն անմիջապես կհայտնվի ուշադրության կենտրոնում և կփորձի իրավիճակն իր ձեռքը վերցնել. «Մի անհանգստացեք։ Ես հիմա ինչ-որ պետքն է կանեմ։ Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Հիմա կլուծեմ այս հարցը»։

Բայց դա չի կարողանա թույլ տալ Կարիճը. «Դո՞ւ, իսկ ո՞վ ես դու, գրողը տանի։ Ինչո՞ւ հենց դու պետք է զբաղվես դրանով։ Ես ինքս ամեն ինչ կանեմ»։

Կշեռքը կփորձի հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բայց այդպես էլ կանգ չի առնի ոչ մի տարբերակի վրա. «Պետք չէ վիճել, Եկեք այս հարցը լուծենք խաղաղ ճանապարհով։ Միգուցե օգնությո՞ւն կանչենք։ Կամ եկեք բոլորով միասին թռչկոտենք, որպեսզի վերելակը շարժվի։ Թե՞ միգուցե սպասենք։ Ես չգիտեմ… բայց ի՞նչ անենք»։

Երկվորյակները կցուցադրեն այլ մարդկանց հետ շփվելու և ծանոթանալու իրենց պատրաստակամությունը. «Ինչպե՞ս եք, որտեղի՞ց եք դուք, ես ուղղակի հյուր եմ եկել…»։ Նրանք արդեն հասցրել են ներկայանալ բոլորին և սկսել են ղեկավարել շոուն։

Խեցգետինը դեպրեսիայի մեջ է ընկնում և սկսում է խոսել հեռախոսով… Մայրիկի հետ՝ իհարկե։

Խառնվում է Ցուլը. «Իսկ ինչո՞ւմ է ընդհանրապես պրոբլեմը, իմիջայլոց, մենք կարող ենք մի բան ուտել, քանի դեռ վերելակը կանգնած է և օգնության ենք սպասում»։ Որից հետո պայուսակից կհանի կոնֆետներ, բուտերբրոդներ և շոկոլադե բատոններ։

Կույսը սարսափած է. «Գետնին փշուրներ են թափվում։ Որտե՞ղ է ավելը, որտե՞ղ է փոշեկուլը։ Սա ուղղակի անընդունելի է»։

Աղեղնավորը ճանապարհային ճամպրուկը ձեռոքին կանգնած՝ մտորումների մեջ է ընկել։ Նա այս իրավիճակի պատճառով բաց կթողնի ինքնաթիռի չվերթը դեպի աշխարհի ամենաէկզոտիկ վայր…։ Բայց ոչինչ, գլխում արդեն հասունանում է մեկ այլ ամենաէկզոտիկ վայր այցելելու գաղափարը։

Քանի դեռ Առյուծն ու Կարիճը վիճում են, Այծեղջյուրը չկորցնելով սառնասրտությունը, հեղինակավոր տոնով փորձում է ստիպել ինչ-որ մեկին վերանորոգել վերելակը։

Ջրհոսն ինքն է փորձում ինչ-որ բան անել (բացել դռները, բացել խցիկի տանիքի ելքը), հուսով՝ փրկել վերելակում մնացած մարդկանց։

Ձկները սեղմված են անկյունում. «Օ՜ Աստված, սա ճակատագիր է, մենք բոլորս կմահանանք…»։

Եվ այսպես, լավ մտածեք, ո՞ւմ կողքին կցանկանայիք հայտնվել ծայրահեղ իրավիճակում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.86 из 5 )
MediaMag
Զվարճալի ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր Կենդանակերպի նշանները մնան նույն վերելակում
Պարույր Սևակ – ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԲԱԽՏԸ