fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Իմաստուն առակ ինքնավստահության մասին

Իմաստուն առակ ինքնավստահության մասին

Բոլորիս կյանքում պատահում են պրոբլեմներ կապված ինքնավստահության հետ: Այդպիսի դեպքերի համար ժողովրդական իմաստության մեջ կան հրաշալի առակներ, որոնցից մեկն էլ ներկայացնում ենք Ձեզ.

Մի անգամ վարպետի մոտ է գալիս աշակերտը և ասում.

– Ես քեզ մոտ եմ եկել, որովհետև ինձ այնքան խղճուկ ու անպետք եմ զգում, որ նույնիսկ ապրել չեմ ուզում: Շրջապատումս բոլորը պնդում են, որ ես անհաջողակ, թափթփուկ և ապուշ եմ: Խնդրում եմ քեզ վարպետ, օգնիր:

Վարպետը մի պահ հայացքը նետելով աշակերտի վրա շտապելով պատասխանում է.

– Կներես, բայց ես հիմա շատ զբաղված եմ, ժամանակ չունեմ քեզ օգնելու: Բայց եթե համաձայնվես օգնել ինձ, ապա ես էլ մեծ հաճույքով կօգնեմ քեզ:

– Հաճույքով վարպետ, – մրթմռթաց աշակերտը, տխրությամբ նկատելով, որ նրան հերթական անգամ գցեցին երկրորդ պլան:

-Լավ, – ասաց վարպետը, և հանեց իր աջ ձեռքի ճկույթից գեղեցիկ քարով մատանին:

– Հեծնիր ձին ու գնա շուկայի հրապարակ: Ինձ հարկավոր է շատ արագ վաճառել այս մատանին, որպեսզի կարողանամ պարտքերս տալ: Աշխատիր մատանու դիմաց մեծ գումար վերցնել և ոչ մի դեպքում չհամաձայվես մեկ ոսկուց ցածր գնով վաճառել այն: Գնա և վերադարձիր որքան հնարավոր է շուտ:

Երիտասարդը վերցնում է մատանին, հեծնում ձին և գնում ուղիղ շուկա: Նա սկսում է առաջարկել մատանին առևտրականներին: Առևտրականները սկզբում հետաքրքրությամբ դիտում են իրը: Բայց բավական էր, որպեսզի նրանք լսեին ոսկու մասին՝ նրանք կորցնում են բոլոր հետարքրքրությունը մատանու հանդեպ: Որոշները բացեիբաց ծիծաղում էին տղայի վրա, մյուսները ուղղակի շրջվում և հեռանում: Միայն մի ծեր առևտրական բացատրում է երիտասարդին, որ ոսկե դրամը շատ մեծ գին է մատանու համար և որ դրա համար կարող են վճարել ամենաշատը պղնձե դրամ, ծայրահեղ դեպքում՝ արծաթյա:

Լսելով ծերունու բացատրությունը, երիտասարդը տխրում է, որովետև հիշում էր վարպետի խոսքերը՝ ոչ մի դեպքում չիջեցնել գինը մեկ ոսկուց: Շրջելով ամբողջ շուկայում և առաջարկելով ևս մի քանի մարդկանց, նա հուսահատ նորից հեծնում է ձին և վերադառնում վարպետի մոտ:

– Վարպետ, ես չկարողացա կատարել քո հանձնարարությունը, – տխրությամբ ասում է աշակերտը, – լավագույն դեպքում ես կարող էի վաճառել այն մի քանի արծաթյա դրամով, իսկ դու ինձ հանձնարարել էիր չվաճառել պակաս ոսկե դրամից: Իսկ այդքան այս մատանին չարժե:

– Դու հենց նոր շատ արժեքավոր խոսքեր ասացիր որդիս, – պատասխանում է վարպետը: Մինչ փորձելը մատանին վաճառել, վատ չէր լինի իմանալ նրա իրական արժեքը: Իսկ ո՞վ կարող է դա անել ավելի լավ, քան ոսկերիչը: Գնա ոսկերչի մոտ և հարցրու, որքա՞ն նա կառաջարկի մատանու դիմաց: Բայց ինչ էլ որ նա քեզ պատասխանի, չվաճառես մատանին, այլ վերադարձիր ինձ մոտ:

Երիտասարդը նորից հեծնում է ձին և գնում ոսկերչի մոտ:

Ոսկերիչը խոշորացույցով երկար զննում է մատանին, հետո կշռում և վերջապես դիմում աշակերտին.

– Հաղորդիր վարպետին, որ ես այժմ 58 ոսկուց ավել չեմ կարող տալ: Բայց եթե նա ինձ ժամանակ տա, ես կգնեմ մատանին 70 ոսկով՝ հաշվի առնելով գործարքի շտապ լինելը:

– 70 ոսկի՞, – երիտասարդը ուրախությամբ ծիծաղեց, շնորհակալություն հայտնեց ոսկերչին և շատ արագ վերադարձավ վարպետի մոտ:

– Նստիր այստեղ, – ասաց վարպետը, լսելով երիտասարդի ոգևորված պատմությունը: – Եվ իմացի՛ր որդիս, այդ մատանին դու ես: Թանկարժեք և անկրկնելի: Եվ գնահատել քեզ կարող է միայն իսկական փորձագետը: Այդ դեպքում, ինչո՞ւ ես դու շրջում շուկայում, սպասելով, որ դա կանի առաջին պատահածը:

կարդացեք նաև

Կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդկանց դիմակներն ու թուլությունները

Ընդունված է համարել, որ տղամարդիկ ուժեղ են կանանցից ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև՝ բարոյապես: Տղամարդիկ լաց չեն լինում, տղամարդիկ պետք է կանանց ձեռքերի վրա տանեն...

ԹԵՍՏ․ եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին՝ կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը

Հարգելի ընթերցողներ, ահա և մեր հերթական թեստը բոլոր նրանց համար, ովքեր մեր հետաքրքիր թեստերի օգնությամբ հաճույքով ստուգում են իրենց գիտելիքները տարբեր բնագավառաներից: Մեկ-երկու րոպե...

Խան Սյան-Ցզիի 24 իմաստուն մտքերը, որոնք արժե հաշվի առնել, եթե Դուք նույնիսկ չինացի չեք

Այս իմաստուն մտքերը պատմաբանները վերագրում են Խան Սյան-Ցզիին՝ դաոսական պանթեոնի Ութ անմահներից մեկին: Համարվում է, որ նա եղել է ոչ միայն փիլիսոփա և խոսքի...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը․ ԽՈՅԵՐ Ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա...

Բազմագիտակության ԹԵՍՏ խելացիների համար

Այսօրվա մեր թեստի հարցերը հեշտերից չեն: Ստուգեք, արդյո՞ք կհերիքի Ձեր գիտելիքները՝ թեստի բոլոր հարցերին անսխալ պատասխանելու համար: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...