Վերահսկեք ձեր իրականությունը:
Մեր աշխարհը հսկայական հայելի է, որը բարեխղճորեն արտացոլում է բոլոր մտքերն ու ցանկությունները: Մարդը կարող է վերահսկել իր իրականությունը՝ ընտրելով տարբերակների տարածության մեջ այն, ինչ իր սիրտն է ցանկանում: Համարձակ ենթադրություն։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Վադիմ Զելանդի իրականության տրանսերֆինգը ուսմունք է, որն աջակցում է մուլտիտարբերակային աշխարհի գաղափարը: Ըստ նրա՝ մարդն ինքը կարող է իր կյանքի մի գծից, որտեղ իրեն վատ է զգում, տեղափոխվել մեկ այլ գիծ, որտեղ ավելի լավ է։
Տեսության հիմնական գաղափարն է․ «Իրականությունը գոյություն ունի ձեզանից անկախ՝ քանի դեռ դուք համաձայն եք դրա հետ»:
Գրողի մասին քիչ բան է հայտնի։ Այն մասին, թե ինչպես հասարակ մահկանացուները կարող են փոխել իրենց ճակատագիրը՝ Զելանդին բացահայտել է Վերակացուն: Սա մի արարած է, որը հայտնվել է ֆիզիկոս և ծրագրավորողի մոտ 2001 թվականին։ Գիրքը հայտնվեց երկու տարի անց։ Վադիմ Զելանդը և նրա «Իրականության տրանսերֆինգը»-ը ցնցեցին շատերին:
Ահա մի քանի գործնական խորհուրդներ տեսության հեղինակից, որոնք կօգնեն ձեզ այլ տեսանկյունից նայել կյանքին և աշխարհին.
- «Սովորեք վայելել վատ եղանակը, հերթերը, խցանումները, խնդիրները, ցանկացած բացասականություն: Այսպիսի մազոխիզմը աստիճանաբար կմաքրի ձեր աշխարհի երկինքը։ Պետք է միայն մտածել, թե ինչ օգուտ կբերի ձեզ այս կամ այն անհարմար հանգամանքը։ Եվ հենց այդպես էլ կլինի և դրանում կհամոզվեք ինքներդ բազմիցս»:
- «Զարգացրե՛ք անհաջողություններին ուրախանալու «հիմար» սովորությունը: Դա շատ ավելի զվարճալի է, քան ամեն ինչից նեղվելն ու նվնվալը»:
- «Երբ դուք դադարեք պարզապես ցանկանալ, այլ մտադրվեք ունենալ, այդ ժամանակ էլ կստանաք այն»:
- «Ամենադժվարը սպասել կարողանալն է՝ պահպանելով իրավիճակը վերահսկողի հանգստություն։ Պետք է դիմանալ փորձությանը դադարով, որի ընթացքում ոչինչ տեղի չի լինում»։
- «Ինչ-որ բանից դժգոհելով կամ որևէ մեկին սաստելով՝ կառավարությանը, ֆուտբոլիստներին, եղանակին, հարևաններին, դուք անճոռնի կերպար եք հեռարձակում աշխարհի հայելու մեջ և արտացոլանքում ստանում համապատասխան իրականություն»:
- «Թույլ տվեք ինքներդ ձեզ լինել այնպիսին ինչպիսին կաք, իսկ ուրիշներին՝ այնպիսին, ինչպիսին կան»: Թույլ տալ լինել այնպիսին ինչպիսին կաս, նշանակում է ընդունել քեզ քո բոլոր թերություններով հանդերձ: Թույլ տալ ուրիշին լինել այնպիսին, ինչպիսին կա, նշանակում է հանել նրա վրայից սեփական ակնկալիքների պրոյեկցիան:
- «Անցանկալիից հրաժարվելու համար պետք է ընդունել այն: Ընդունել այս դեպքում նշանակում է ներս չթողնել, այլ ճանաչել գոյության իրավունքը և անտարբեր անցնել»:
- «Հրաշք տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դուք կոտրեք սովորական կարծրատիպը և մտածեք ոչ թե հասնելու միջոցների, այլ հենց նպատակի մասին»:
- «Եթե դուք համառորեն և անշեղորեն սեփական կինոն պտտեք ձեր մտքերում և քայլեք դեպի Նպատակը, վաղ թե ուշ իրականությունը կհամապատասխանի դրան: Իրականությունն այլ ելք չունի՝ այդպիսին է նրա էությունը։ Ոչ միայն դուք եք կախված իրականությունից, այլ նաև նա է կախված ձեզանից: Հարցն այն է, թե ում է պատկանում Նախաձեռնությունը»։
- «Այն, ինչ դուք հաստատ չպետք է անեք, դա սեփական կյանքից հիասթափվելն է: Դուք չպետք է մտածեք, որ այն ձախողվել է: Ոչ մի տարիքում պետք չէ այդպես մտածել։ Այս կյանքում ամեն ինչ իզուր չէ. Եվ ամեն ինչ նոր է սկսվում` ցանկացած պահի, ցանկացած պայմաններում և հանգամանքներում:
Իսկ եթե ավելի կարճ, ապա կարելի է ընդունել սրտաբան, սրտամկանի ինֆարկտի կանխարգելման մասնագետ Ռոբերտ Էլիոթի երկու կանոնը՝
- Կանոն առաջին. չնեղվել մանրուքներից:
- Կանոն երկրորդ․ ամեն ինչն աննշան է: