fbpx

Ի՞նչ տեսաք առաջինը. պատասխանեք ու իմացեք ձեր թաքնված «ես»-ի մասին

Խորը ենթագիտակցության մեջ թաքննվում է մեկ այլ «ես»։ Ինչպիսի՞ն է նա։ Իմացեք, անցնելով այս փոքրիկ թեստը։

Արջ – ինձ առաջ է մղում իմ սիրտը

Եթե առաջինը, որ տեսել եք, արջն էուրեմն՝ Ձեր սրտում պայքար է ընթանում ու, հավանաբար, դեռ վաղ մանկությունից։
Արջը խորհրդանշում է ենթագիտակցական բոլոր ուժերը, որոնք երբեք չեն բացվել։ Ձեր թաքնված էությունը շատ հզոր է։ Ձեր մեջ արթնանում է էներգիայի մեծ հոսք, որը կարող է լինել կամ ստեղծագործական, կամ էլ քայքայել Ձեզ։ Հազիվ թե Դուք կարողանաք կառավարել այդ էներգիան, ու որքան շատ եք փորձում կառավարել, այն սկսում է ավելի ինտենսիվ դառնալ։
Դուք բնության դաժան ուժն եք, որը անհնար է կառավարել։ Դուք պետք է սովորեք հույսը դնել ինքներդ Ձեզ վրա, հանգստանալ մեդիտացիայի ու սիրո միջոցով։ Հենց միայն Ձեզ հաջողվի կառավարել Ձեր էմոցիաները, Դուք կկարողանաք գնալ մեծ քայլերի։

Լեռներ – ինձ առաջ են մղում իմ մտքերը

Ամենայն հավանականությամբ, Ձեզ համար առաջին տեղում կարիերան է, հետո միայն սոցիալական ու անձնական կյանքը։ Սա Ձեզ ստիպում է հոգնածություն զգալ, և օրեցօր այդ հոգնածությունն ավելի է խորանում։ Այդպես չպետք է լինի. ներդաշնակությունը կարևոր է։ Սերն այն ամենն է, ինչ պետք է։ Դուք հիանալի հոգի ունեք, որը պետք է գնահատել ոչ թե իր հաջողություններով, այլ բնությամբ։ Եթե միայն մարդիկ իմանային՝ որքան լավն եք դուք։

Ծառեր – ինձ առաջ է մղում իմ ոգին

Ծառերը միշտ միմյանց հետ տարբեր կերպ են հաղորդակցվում։ Դրանց արմատները փոխադարձ կապված են. դրանք միմյանց փոխանցում են ազդանշաններ՝ հաղորդելով իրար բոլոր վտանգների մասին։ Եթե նկարում առաջինը նկատել եք ծառերով անտառ, ուրեմն՝ Ձեր թաքնված անհատականությունն ուղղված է հասարակության կողմ։ Ձեզ անհրաժեշտ է ավելի շատ շփվել մարդկանց հետ։ Անցյալում Դուք ցավ եք զգացել, սական մի թողեք, որ դա ազդի Ձեր վրա։ Ավելի շատ ընկերներ գտեք, դուրս եկեք փողոց, ծիծաղեք, լացեք, լիարժեք ապրեք Ձեր կյանքը։ Ժամանակն է արտահայտելու այն բոլոր հզոր էմոցիաները, որ Դուք թաքցնում եք։

Լուսին – ինձ ղեկավարում են երազները

Եթե առաջինը փոքրիկ լուսինն ու աստղերն եք նկատել, ուրեմն՝ նույնիսկ կարելի է ասել, որ Դուք այս աշխարհից չեք, Դուք պատկանում եք փերիների աշխարհին։ Դուք այն քիչ մարդկանցից եք, ով կապված է այս աշխարհի անտեսանելի ուժերի հետ։ Ձեր երազներում Ձեզ անընդհատ հրեշտակներ ու փերիներ են այցելում ու խորհուրդներ տալիս։ Փորձեք գրի առնել Ձեր երազները. դա կօգնի բացահայտել ուժերն ու ավելի շատ բան իմանալ Ձեր մասին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Ի՞նչ տեսաք առաջինը. պատասխանեք ու իմացեք ձեր թաքնված «ես»-ի մասին
Ռումին կարճ և իմաստուն այն մասին, թե ինչ է թույնը, վախը, նախանձը և զայրույթը