fbpx

«Երկիրը երկիր է». Zangi-ի նոր հայկական ստիկերները

Zangi հայկական հավելվածը քիչ առաջ թողարկեց հայկական ստիկերների հերթական շարքը։ Ստիկերների նոր հավաքածուն անվանվել է «Երկիրը երկիր է» և իր մեջ ներառում է 48 առօրյա խոսակցանակ բառեր, թևավավոր խոսքեր դարձած արտահայտություններ, հաճախ օգտագործվող դարձվածքներ և ավելին։

«Մեր ֆեյսբուքյան էջում տեղադրած հրապարակումներից մեկում առաջարկեցինք մասնակից դառնալ մեր ստեղծագործական ընթացքին և երբ տեսանք, թե ինչ արագությամբ մեր էջը լցվեց բազմաթիվ հետաքրքիր ու հումորային առաջարկներով, լավագույններն առանձնացրեցինք և ահա տեսնում եք արդյունքը: Կարելի է ասել, որ մեր օտգատերերն իրենք են ձևավավորել այս ստիկերների շարքը, իսկ մեր ստեղծագործական թիմը հաճուքով դրանք կյանքի կոչեց», – մեկնաբանում է Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը:

Այս հոլովակում ցուցադրված է, թե ինչպես օգտատերերը կարող են ավելացնել հայկական ստիկերները.

https://www.facebook.com/zangimessenger/videos/1766945349986781/

Zangi ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.-ին և 2015 թ.-ից ներկայանում է իր Zangi Messenger ապրանքանիշով որպես միջազգային բրենդ: Ունենալով 1.5մլն ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր երկրներում, Zangi-ն աշխատում է ամենուր՝ ապահելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ: Ներբեռնել կարող եք այստեղ՝ zangi.com/en/gz:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Երկիրը երկիր է». Zangi-ի նոր հայկական ստիկերները
Յանյան անունով ռոբոտ հումանոիդը