fbpx

Յուրի Նիկուլինի լավագույն ցիտատները

Mediamag-ը հավաքել և Ձեզ է ներկայացնում հանրահայտ դերասան և ծաղրածու Յուրի Նիկուլինի լավագույն ցիտատները.

  • Երբեք վրեժխնդիր մի եղեք ստոր մարդկանց, ուղղակի դարձեք երջանիկ և նրանք դրան չեն դիմանա:
  • Եղեք ինքնուսույց, մի սպասեք մինչ կյանքը կսովորեցնի:
  • Երբեմն ինչ-որ բան ես հետաձգում վաղվա վրա և հետո սրասափով մտածում. իսկ վաղը՝ դա ախր ընդամենը մի քանի ժամ է:
  • Գիտե՞ք, ես ունեմ երջանկության իմ սեփական պատկերացումները: Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա երջանկացնել մեկ այլ մարդու, թեկուզ մեկ հոգու՝ Երկրի վրա բոլոր մարդիկ երջանիկ կլինեն:
  • Ի՞նչ է ճակատագիրը: Դա, երբ մեկ ուղղով, իրար ընդառաջ շարժվում են երկու գնացք: Ընթանում են՝ գիշերով թռչելով մեծ արագությամբ և չեն կասկածում, որ հնարավոր է վթար լինի: Այնուամենայնիվ նրանք բախվում են: Ինչո՞ւ: Երևի ճակատագիր էր:
  • Բնության մեջ ոչինչ չի կորչում, բացի կատարված հույսերից:
  • Մենք էլ կունենանք մեր հաղթանակները: Կարևորը, որ դրանք չլինեն զենքները ձեռքներիս:
  • Ես երջանիկ կլինեմ, եթե հետո իմ մասին ասեն. նա բարի մարդ էր: Դա չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել: Բայց բարությունը առաջին տեղում է:
  • Ի՞նչ է դժբախտությունը: Իմ կարծիքով դա մտերիմ մարդու կորուստն է:
  • Ես արդեն իմ խաղակեսը խաղացել եմ, այժմ ավելացված ժամանակն է:
  • Ես սիրում էի սովորել մարդկանցից: Եվ ընդունել այն լավը, որը հատկանշական էր նրանց: Բայց ամենամեծ ազդեցությունը ինձ վրա թողել են իմ մայրիկն ու հայրիկը:
  • Նույնիսկ չնչին ժպիտից, օրգանիզմում անպայման սատկում է մեկ փոքրիկ միկրոբ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Յուրի Նիկուլինի լավագույն ցիտատները
YouTube-ը կազմել է տարվա ամենահանրաճանաչ հոլովակների վարկանիշային ցուցակը