Եվ այսպես, եթե ՁԵր առջև կա թուղթ և գրիչ՝ կարող ենք սկսել:
Այս թեստի գլխավոր կանոններից մեկը՝ ազնվորեն նկարագրել այն, ինչ զգում եք: Երկար մի մտածեք, գրեք առաջինը, ինչ եկավ Ձեր մտքին: Դա նորմալ է, եթե դուք քիչ թե շատ միանման արձագանքեք տարբեր իրավիճակներին:
Հանկարծ նախորոք չանցնեք ամբողջ թեստի վրայով: Կարդացեք հարցերը ուշադիր և հերթականությամբ: Եվ այսպես, եթե ՁԵր առջև կա թուղթ և գրիչ՝ կարող ենք սկսել:
Հարցեր
1. Պատկերացրեք, որ դուք ծովի ափին եք: Ի՞նչ եք զգում նայելով ջրին: Փորձեք կենտրոնանալ միայն առաջին տպավորության վրա: Որպեսզի ավելի լավ զգաք, կարող եք փակել աչքերը․․․
2. Այժմ պատկերացրեք, որ դուք գնում եք անտառով: Նկարագրեք Ձեր էմոցիաները:
3. Ի՞նչ եք զգում՝ նայելով երկնքում սավառնող ճայերին: Նկարագրեք Ձեր առաջին ռեակցիան:
4. Իսկ ի՞նչ կասեք ձիերի երամակի տեսարանի մասին: Ձեր էմոցիաները: Գրեք առաջինը, ինչ եկավ Ձեր մտքին:
5. Պատկերացրեք, որ գտնվում եք անապատում: Ձեր առջև պատ է, որն ունի փոքրիկ անցք, որի միջով պատի հակառակ կողմում տեսնում եք գեղեցիկ մի օազիս: Ինչպիսի՞ն են Ձեր գործողությունները: Նկարագրեք ոչ միայն զգացմունքներն ու մտքերը, այլ նաև այն, թե ինչ կանեիք այդ իրավիճակում:
6. Ձեզ դեռևս շրջապատում է անապատը, դուք Ձեզ բացարձակ ուժասպառ եք զգում և հանկարծ տեսնում եք ջրով լի կուժ: Ձեր գործողությունները՝ ահա թե ինչը նշանակություն ունի այս հարցում: Գլխում եկած առաջին պատասխանը կարող է Ձեզ պարզունակ թվալ, բայց այնուամենայնիվ գրեք այն:
7. Երեկոյան դուք մոլորվել եք անտառում և հանկարծ տեսնում եք տուն: Տան պատուհանից լույս է երևում: Դա նշանակում է, որ տանը ինչ-որ մեկը կա: Նկարագրեք, թե ինչ կանեք:
8. Ձեզ շրջապատում է մառախուղը: Եվս մեկ անգամ փորձեք կենտրոնանալ սեփական զգացողությունների, գործողությունների վրա և նկարագրել դրանք:
Թեստի մեկնաբանումը
1. Այդպես եք դուք վերաբերվում կյանքին, էմոցիաներին, տպավորություններին:
2. Դա այն է, ինչ դուք զգում եք Ձեր ընտանիքի հանդեպ:
3. Դա Ձեր վերաբերմունքն է կանանց:
4. Դա Ձեր վերաբերմունքն է տղամարդկանց:
5. Ձեր կյանքի հիմնական մարտավարությունն ու նպատակը: Այդպես դուք լուծում եք պրոբլեմները:
6. Դա այն է, թե որքան ընտրողական եք սեքսուալ կյանքում: Այդպես ընտրում եք զուգընկերոջը:
7. Դա խոսում է ամունության մեջ ապրելու Ձեր պատրաստակամության մասին:
8. Այդպես եք դուք վերաբերվում մահվանը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: