✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Խունկի յուրահատուկ հատկությունները, որոնց մասին գիտեն քչերը

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Խունկի բույրը բուժում է հոգեկան ցավը, մարդուն նվիրում է հանգստության և պաշտպանվածության զգացողություն: Խունկը նաև ճնշում է մանրէների բազմացումը օդում, ջրում և, ամենագլխավորը՝ օրգանիզմում: Եվ ո՞րն է խունկի գաղտնիքը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Խունկի օգտակար հատկությունները

Աստվածաշնչում կա բաղադրատոմս, թե ինչպես պատրաստել անուշաբույր ծուխ և ինչպես այն օգտագործել.

«Եվ ասաց Տերը Մովսեսին. «Վերցրու անուշաբույր նյութեր. լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե՝ ամեն ինչից հավասար»»:

Այս տարբեր խեժերի հավաքական անվանումը խունկ է: Այդ խեժերը պնդանալիս փոխակերպվում են դեղնավուն կտորների և այրվելիս արձակում են բուրավետ հոտ: Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն:

Հավաքելով բոլոր բաղադրիչներն իրար հետ՝ գիտնականները փորձել են սահմանել իսկական աստվածաշնչային խունկի հատկությունները: Արդյունքը նրանց ցնցել է. խունկն իմունիտետի հզոր խթանիչ է:

Եվ այսպիսով, պարզվում է, որ, երբ հոգևորականները խունկ են ծխում հիվանդների մոտ, ծուխը, որը մարմնավորում է լուսավոր ուժերը, լցնում է սենյակի տարածությունը: Բժշկական իմաստով՝ սպանում է վիրուսները և հիվանդություններ առաջացնող բակտերիաները:

Փոքրագույն մասնիկները թոքերի միջոցով անցնելով օրգանիզմ՝ ունենում են անհավանական բուժիչ ազդեցություն: Խունկի ծխի մեջ պարունակվում են նյութեր, որոնք հաղթում են սթրեսը, օգնում են հաղթահարել նյարդային հյուծվածությունը և անքնությունը:

Կարդացեք նաև՝ ԴԱՐՉԻՆ. կախարդական համեմունք առողջության և տրամադրության համար

Խունկի բույրը ամրացնում է հիշողությունը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք և չոր էությամբ խունկը պնդացնում է գիտակցությունը և բուժում է մոռացկոտությունը»: Դաոսները խունկը համարում են կյանքը երկարացնելու միջոց:

Այնուամենայնիվ, խունկը, ինչպես և աղոթքը, մեծ հաշվով՝ դեղ է հոգու համար, այլ ոչ թե մարմնի:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Խունկի յուրահատուկ հատկությունները, որոնց մասին գիտեն քչերը
Ստեղնաշարի կոմբինացիա, որը ձեր առջև կբացի անսահմանափակ հնարավորություններ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց