fbpx

Ֆեն-շուի 8 պարզ խորհուրդներ, որոնք հարստություն և բարեկեցություն են բերում

Ֆեն-շույը՝ շրջակա միջավայրի ներդաշնակեցման չինական համակարգ է։ Ունակություն՝ տարրերն հավասարակշռել այնպես, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի և դրական էներգիայի հոսքի լինի։ Այս 8 պարզ, կարելի է ասել հիմնարար խորհուրդները կարող են օգնել ոչ միայն գրավել հարստությունը դեպի Ձեր տուն, այլ նաև պահպանել այն շատ երկար։

1. Փոքրիկ թղթի վրա գրեք 8 թիվը։ Դրեք այն Ձեր դրամապանակի մեջ, խորը մի անկյունում։ Այս թիվը համարվում է անվերջության նշան, և երբ այն դուք տեղադրում եք Ձեր դրամապանակի մեջ՝ ստեղծում եք հոսք, որը գալիս է Ձեզանից և դեպի Ձեզ։ Որքան փող էլ որ գնա, այն միևնույնն է կվերադառնա Ձեզ։

2. Ցիտրինի բյուրեղիկը տեղադրեք Ձեր սենյակի կամ գրասենյակի «փողային անկյունում»։ «Փողային անկյունը»՝ սենյակի ձախից ամենահեռավոր անկյունն է։

3. Վերանորոգեք Ձեր տանը կամ գրասենյակում գտնվող բոլոր ծորացող ծորակները։ Ծորացող ծորակը բերում է Ձեր դրամապանակից կամ բանկային հաշվից փողի հեռացմանը։

4. Ձերբազատվեք անկարգուկանոնությունից։ Յուրաքանչյուր քաոսը, աղբն ու կեղտը ստեղծում են լճացում Ձեր տարածության մեջ և չեն թողնում այնտեղ մտնել հարստությանը, բարգավաճմանն ու բարեկեցությանը։

5. Կենդանի բույս դրեք Ձեր բնակարանի յուրաքանչյուր սենյակում։ Ծաղկամանի մեջ աճող բույսը մարմնավորում է աճող և բարգավաճող միջավայրը։

6. Փոքրիկ շատրվան դրեք սենյակի հարստության մարզում։ Ջրի անընդհատ շարժը՝ պահում է առկա դրական էներգիան։

7. Ձեր մուտքի դռան մոտ տեղադրեք փողային գորտն այնպես, որ այն հայացքով լինի դեպի հարստության մարզը։

8. Գնեք երեք ձուկ՝ 2 նարնջագույն և մեկ սև։ Նարնջագույն (ոսկե) ձկնիկները բերում են հարստություն, իսկ սևը կլանում է ամբողջ բացասականը, որը խոչընդոտում է Ձեր բարեկեցությանը։

Ֆեն-շուի այս պարզ խորհուրդները կօգնեն փոխել Ձեր բնակարանի էներգիան դեպի ավելի դրականը։ Փորձեք կատարել վերոնշյալներից գոնե կեսը, և տեսեք, թե որ մեթոդն է Ձեզ համար ավելի լավ աշխատում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆեն-շուի 8 պարզ խորհուրդներ, որոնք հարստություն և բարեկեցություն են բերում
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր աշխարհագրական գիտելիքները: Պետք է, որ դժվար չլինի