Տրամաբանական խնդիրները հրաշալի կերպով օգնում են կտրվել աշխատանքից և զբաղեցնել միտքը տրամաբանական հարցերով։ Ինչի շնորհիվ զարգանում է տրամաբանությունը, դատողությունը և ուշադրությունը։
Mediamag-ը առաջարկում է Ձեզ ուշադիր նայել այս նկարին։ Նկարիչը 18 սխալ է արել նկարում։ Կկարողանա՞ք գտնել դրանք՝ օգտագործելով տրամաբանությունն ու ուշադրությունը։ Եթե պատրաստ եք՝ սկսենք։
Հույս ունենք, որ Ձեզ հաջողվեց գտնել ճիշտ պատասխանների գոնե կեսը։ Իսկ եթե ոչ, քիչ ներքևում մենք պատրաստել ենք Ձեզ համար հուշումներ.
.
.
.
.
.
1. Ուշադրություն դարձրեք քամուն՝ ծառերը թեքված են մի ուղղությամբ, իսկ ծուխը մեկ այլ։
2. Նկարով անհասկանալի է, թե տարվա ո՞ր եղանակն է։ Ծառերի մի մասը պատված են խիտ սաղարթով, իսկ մյուսը մասը բոլորովին մերկ են։
3. Դաշտում չկա ամենագլխավորը՝ վար ու ցան անող մարդը։
4. Ծառերն աճում են ուղիղ արտի մեջտեղում։
5. Սոճու վրա բոլորովին այլ ծառի ճյուղ է։
6. Ժամանակակից դիզայնը, ճիշտ է, երբեմն զարմացնում է, սակայն վարագույրները դրսից՝ դա արդեն չափազանցություն է։
7. Շատ առարկաներ ուղղակիորեն չունեն շողք։
8. Պապիկը ամենայն հավանականությամբ տանը չի կարող հայտնվել։ Տունն ուղղակի դուռ չունի։
9. Արտում ուղղակի խառնաշփոթ է։ Այն և հնձում են և վարում։
10. Նույնիսկ ձին է շփոթվել։ Շարժվում է արդեն իսկ վարած մասի կողմը։
11. Բացի դրանից, ձիու վրա չկա լուծ։
12. Պապիկն ակնհայտ հսկա է։ Այլապես ինչպե՞ս բացատրել նրա տան այդքան փոքր լինելը։
13. Շունը նույնպես հսկա է։ Համեմատեք շանը ոչխարների հետ։
14. Դիմացի պլանում գտնվող ոչխարի մեկ ոտքը չկա։
15. Մյուս ոչխարի մոտ էլ մուտացիա է։ Այն ունի շան սև պոչ։
16. Բացի դրանից, ոչխարները սխալ են փոքրանում՝ դիմացի պլանից դեպի ետին պլան։
17. Լիճը ավելի բարձր է գտնվում հորիզոնի գծից։