fbpx

Բորբոսը՝ թշնամի №1: Ինչպես կանխարգելել դրա առաջացումը տանը (ի գիտություն տնային տնտեսուհիներին)

Ոչ ոք չի սիրում իր բնակարանում բորբոս հայտնաբերել: Ցավոք ոչ մի բնակարան ապահովագրված չէ այդ պրոբլեմից, հատկապես, եթե դրսում ցուրտ է և խոնավ:

Կանխարգելել կամ հեռացնել բորբոսը՝ շատ կարևոր է: Որովհետև դա ոչ այդքան էսթետիկ պրոբլեմ է, որքան ուղիղ վտանգ մարդու առողջությանը: Ի ուրախություն, գոյություն ունեն մի քանի պարզ հնարքներ, որոնք կօգնեն Ձեզ ձերբազատվել դրանցից: Հիշեք կամ գրանցեք:

1. Քացախ

Դուք հավանաբար լսել եք, որ քացախը տնային տնտեսուհիների անփոխարինելի օգնականն է: Այդ ամենից բացի այն հրաշալի պայքարում է բորբոսի դեմ:

Ուղղակի թրջեք կտորը ոչ մեծ քանակությամբ քացախի մեջ և սրբեք պահարանների դարակները և պատերը:

2. Կավիճ

Կավիճը հրաշալի կերպով ներծծում է խոնավությունը և չի թույլատրում բորբոսին բազմանալ: Ուղղակի մաքրեք պահարանը և այնտեղ բաց տուփով դրեք կավիճի կտորներ: Այն կդառնա խոնավ մոտավորապես վեց ամսից, բայց դուք կարող եք այն օգտագործել կրկնակի անգամ: Ուղղակի թողեք չորանա արևի բաց ճառագայթների տակ մի քանի ժամ և ետ դրեք պահարանի մեջ:

Պահպանիչ շերտ ստեղծելու համար դուք կարող եք ուղղակի պատել մակերեսը կավիճով:

3. Բրնձով լի պարկիկ

Արկղերում բորբոսի առաջացումը կանխելու համար, դուք կարող եք այնտեղ տեղադրել բրնձով լի ոչ մեծ պարկեր: Այն հրաշալի կերպով կլանում է խոնավությունը, բայց պետք է այն պարբերաբար փոխել: Մոտավոր 15 օրը մեկ:

4. Սննդի սոդա

Ինչպես և քացախը, սննդի սոդան կենցաղում ունի բազմապիսի կիրառություն: Եվ բորբոսի դեմ պայքարում այն համար 1 միջոցն է: Ուղղակի մի փոքր սոդա տեղադրեք տարրայի մեջ: Փոխեք այն նորով, երբ այն կփոխի իր ձևն ու գույնը:

5. Գրանուլացված կալցիումի քլորիդ

Այդպիսի օգտակար միջոցը վաճառում են որոշ սուպերմարկետներում, սակայն այն կարելի է նաև պատրաստել ինքնուրույն: Այն ամենը, ինչ մեզ պետք է՝ կափարիչով 2 տարրա (մեծ և մի քիչ փոքր) և գրանուլացված կալցիումի քլորիդ:

Քայլ 1․ տեղադրեք փոքր տարրան մեծի մեջ:

Քայլ 2․ 2 ճաշի գդալ սոդան լցրեք վերին տարրայի մեջ:

Քայլ 3․ ծածկեք այն թղթե սրբիչով և փակեք կափարիչը:

Եթե ստորին տարրան լցվի ջրով՝ ուրեմն ժամանակն է փոխել պարունակությունը:

Որպեսզի այս մեթոդը հասկանալի լինելի, ստորև ներկայացնում ենք տեսանյութ:

Հիշեք, որ բորբոսը կարող է վտանգել Ձեր և Ձեր ընտանիքի առողջությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բորբոսը՝ թշնամի №1: Ինչպես կանխարգելել դրա առաջացումը տանը (ի գիտություն տնային տնտեսուհիներին)
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 6 ամենահավասարակշռված նշանները